Thursday, September 17, 2020

Ալեքսանդր Մյասնիկյան

 Ալեքսանդր Մյասնիկյանը ծնվել է  1886 թվականի փետրվարի 9ին,  Նոր Նախիջևանում: Կրթությունը ստացել է Մոսկվայի պետական համալսարանում, մասնագիտությամբ իրավաբան է: Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին։ Մահացել է 39 տարեկանում, Թիֆլիսի օդանավակայանում՝ օդանավի վթարից: 

  Երբ 1905 թ. աշնանը Պետերբուրգում ցարական ինքնակալության դեմ սկիզբ առած գործադուլների ալիքը հասնում է Մոսկվա ու դեկտեմբերին վերածվում զինված ապստամբության, որին մասնակցում էր նաև ուսանողությունը, Ալ. Մյասնիկյանը դառնում է դրա ակտիվ մասնակիցը: Վերադառնալով Մոսկվա` Ալ. Մյասնիկյանն ուսումնառության հետ զբաղվում է հեղափոխական գործունեությամբ:  

1906 թվականին, իր ընդհատակյա հեղափոխական գործունեությունը շարունակել է ուսոնողության շրջանում՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Նույն տարում ցարական ժանդարմերիան խուզարկություն է կատարել նրա բնակարանում ու հայտնաբերել անլեգալ հեղափոխական գրականություն, որի համար էլ ձերբակալվել և նահանգապետի կարգադրությամբ, որպես վտանգավոր անձ, արտաքսվել է Մոսկվայից` զրկվելով Ռուսաստանի երկու մայրաքաղաքներում բնակվելու իրավունքից: Ոստիկանների հսկողությամբ նա մեկնել է Բաքու, որտեղ էլ մինչև 1908 թ. ծավալել է հեղափոխական գործունեություն: 

1921 թվականաի Մայիսի 21-ին Հայաստանի հեղկոմը վերակազմվում է և նրա հիման վրա ստեղծվում է ՀԽՍՀ Ժողկոմխորհը, որի  նախագահն է ընտրվում Մյասնիկյանը:



Tuesday, September 15, 2020

Ուղղագրական առաջադրանքներ



Օ-Ո
  1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ.
  • անօրեն, տնօրինություն, օրըստօրե, օրորել
  • մեղմորեն, մեղմօրոր, միջօրեական, քառորդ
  • առօրեական, աշխարհազոր, հօգուտ, հոդս ցնդել
  • ապօրինի, նոխօրե, վաղօրոք, հանրօգուտ
   
      2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ

  • հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր
  • նախօրոք, աշխարհազոր, ազգօգուտ, գիշերօթիկ
  • հանապազորդ, անօթևան, թախծօրոր, ականջօղ
  • հանապազօր, առօրյա, անօրինություն, ոսկեզօծ

      3.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ո
  • արագոտն, պնդօղակ,  հոտնկայս, հրանոթ
  • քնքշօրոր, հնգօրյակ, վաղորդյան, նրբորեն
  • հանրօգուտ, անորակ, հատորյակ, հանապազօր
  • հանապազորդ, եռոտանի, կրծոսկր, լացուկոծ



Է-ե

  1. Ո՞ր շարքի բոլոր բաեռում  և բառաձևերում է գրվում է։
  • ջրէջք, նախօրե, դողէրոցք, չէինք
  • հէկ, էլեկտրաէներգիա, առէջ, երբևէ
  • անէնանալ, միջօրեական, լուսնէջք, որևէ
  • մանրէ, էրեբունի, թեական, չէտել


       2. Ո՞ր շարքի բոլոր բաեռում  և բառաձևերում է գրվում է։
  • դողէրոցք, լայնէկրան, չէիք, վայրէջք
  • առէջ, վերելք, ովևէ, բազմերանգ
  • ամենաէական, աէկ, սեգ, աշտեակիր
  • ելևէջ, պոետ, հնէաբան, առօրեական

      3. Ո՞ր շարքի ոչ մի բառում չի գրվում է։
  • հրեշ, այժմէական, անէանալ, տենդ
  • առօրեական, որևիցե, վայրէջք, ոստրե
  • հյուլե, անեզր, գոմեշ, ջէկ
  • սիերգ, հետզհետե, միջօրե, երբևիցե

Է-ե

Դողէրոցք,էջանշան,պատնեշ,գոմեշ,վայքրէջք, էջմիածին, վերելք, առերևույթ,ելևէջ, երակ, առէջ(Ծաղկավոր բույսերի բազմացման արական գործարան, որի մեջ գոյանում է ծաղկափոշին բազկերակ), էական, ելակ, ամենաէական, ամենաերկար, էլեկտրաէներգիա, ելարան, ստորերկրյա. վերելակ,հնէաբան, առերես, աներևակայելի, մանրէաբան,
 էակ, սևանհէկ, Վարդգես, բազմերանգ, մանրէ, ծովեզր, լայնէկրան, պնդերես, որևիցե, Երևանջէկ, հրեշ,
տիեզերք. մեջք, եգիպտացորեն,ինչևէ, ողբերգակ(Ողբերգական դերեր կատարող դերասան) ինչևիցե, ամենաէժան, խուռներամ,երբևէ, աշտե-Երկարակոթ նիզակ, եկեղեցի, եղերերգ (Տխուր բովանդակությամբ քնարական բանաստեղծություն), վերերկրյա, որևէ, գրեթե, 
միջօրե, անէ(Գոյություն չունեցող), աներկբա(Երկբայություն՝ կասկած չհարուցող, անկասկածելի), երբևիցե, կիսաեփ, չէի, չէիր, չէինք, չէր, էլեկտրաեռակցել(Էլեկտրական բոցի միջոցով եռակցում կատարել), երփներանգ, նրբերանգ, գետեզր,  
նրբերշիկ, աներևույթ, ցայգերգ(Գիշերվան նվիրված երգ՝ բանաստեղծություն), աներկյուղ, նորեկ, առօրեական, այժմեական, պոշտոնեական,
 անէական, լայնեզր հովեկ(Ամառային շրջանում շոգ վայրերից ամառանոց եկած մարդ, ամառանոցավոր):

      Միջօրե էր, աներևակայելի շոգ: Վարդգեսը, որ երկար տարիներ չէր եղել հայրենի գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբզբոսնում էր հարազատ վայրերում: Վերելքներով ու վայրէջքներով ելևէջող ճանապարհը ծանոթ էր նրան: Ահա երփներանգ դաշտերը, ուր արածում են գոմեշների նախիրները, Սևանհէկը, որ առատ էլեկտրաէներգիա է մատակարարում շրջակա գյուղերին: Լսվում է ծաղիկների առէջներից նեկտար հավաքող մեղուների բզզոցը: Ճանապարհից աջ՝ գետեզրին, հնէաբաններ են աշխատում, որոնք մանրէաբանի բծախնդրությամբ զննում են ինչ-որ պեղված բեկորներ:
    Առօրեական հոգսերով, կարևոր և անէական հարցերով տարված՝ տասը տարի չէր այցելել մանկության բնօրրանը և այժմ դողէրոցքով բռնվածի պես տենդագին դիտում էր շուրբոլորը: Երբևէ մտածե՞լ էր, թե այսքան աներկբայորեն կապված է հայրենի գյուղին, երբևիցե անդրադարձե՞լ էր, թե որքան ձգող է ծննդավայրը:
     Ինչևէ, կտրելով բազմերանգ ծաղիկներով պատված բլրակը, հասավ արգավանդ անդաստաններին:



Monday, September 7, 2020

Իմ եսը, կարծիքնը ու զբաղմունքները:


Իմ սիրելի լուսանկարներից:
Լուսանկարը՝  Եվա Բերբերյանի (11-րդ դաս.)


Ողջո՜ւյն, սիրելի ընթերցող, ուզում եմ մի քիչ իմ մասին պատմել քեզ: Հուսով եմ՝ առաջին անգամը չէ, որ կարդում ես պատումներս ու արդեն գիտես անունս, իսկ, եթե առաջին անգամ ես հայտնվել իմ այս փոքրիկ ու բաց հարթակում, ուրեմն՝ բարի գալուստ իմ բլոգ <3  
Ես ակտիվ ու միաժամանակ շատ ալարկոտ, ժպտացող ու շփվող Եվան եմ: Ոնց որ մենակ լավ բաներ ասեցի, հա՞, չէ, դե լավ, ալարկոտ լինելն այդքան էլ դրական կողմ չէր, օրինակ բերեմ, ապրում եմ էս սիրուն, կանչող, հանգիստ Երևանում, բայց հաճախ ալարկոտությունս թույլ չի տալիս դուրս գամ քայլքի :(( Կրթահամալիր գալով մեծացավ իմ ճամփորդելու հանդեպ սերը: Վախկոտ Եվան. չեք հավատա, բայց սիրում է ճամփորդել ու այսօր, 8 ամիս անց, անհամբեր սպասում է անիրական թվացող եռօրյա հրաշքին: Արդեն չորրորդ տարին է լուսանկարում եմ, ճամփորդությունները միշտ լուսաբանում եմ, բնանկարներն ու դիմանկարներն ամենաշատն եմ սիրում: Թիվիի կայքում ունեմ իմ էջը:

 Մի քանի հարց կա, որ ինձ շատ են տալիս ու պետք է անկեղծանամ՝ չեմ սիրում դրանք: Երբ հարցնում են ինչ ես դառնալու, ինչով ես սիրում զբաղվել,  իսկ ես չկողմնորոշված կշեռքի(♎) պես, սառած աչքերով ու բերանս ջուր առած նայում եմ իրենց... Ես սիրում եմ էս կյանքը, սիրում եմ ուղղակի ապրելը, ես այսօր սիրում եմ լրագրողի առոգանությունն ու հրշեջի զգոնությունը, իսկ վաղը կգժվեմ ուտեսներ պատրաստելու ու իրավաբանությամբ զբաղվելու համար: Հա, գիտեմ, որ 12րդ դասարան եմ փոխվել ու արդեն պետք է որոշած նստած լինեի, ամեն դեպքում, նախընտրում եմ ուշ լինի, բայց նուշ լինի: 

Հ. գ. Իսկ մի բան, որը իրոք սիրում եմ, էտ գրելն ա, կարդալը, ավելի ճիշտ, սրտանց գրածն ու սիրուն բաներ կարդալը, որ վերջացնելիս ուզենաս նորից ու նորից կարդալ: Եթե իմ գրածները կարդում ու զգում եմ, որ ծանր են, անհետաքրքիր ու ձգձգվող, չեմ հրապարակում, բայց չեմ էլ ջնջում, որովհետև ինչպես նշեցի կշեռք եմ)) այսօր կարող է չհավանեմ, իսկ վաղը դա դառնա իմ գրած ամենասիրելի  տողերից մեկը: 

Էստեղ դնեմ իմ ամենասիրելի պատումներից, կարդա, եթե ցանկություն ունես <3 

Կյանքից կախված
Դուք լավն եք, մարդիկ
Ուրիշ էինք մենք․․․

Սովորելու տարիները երբեք սահմանված չեն եղել: Ամեն օր ու ամեն պահ սովորում ենք՝ փոքրերից, ծնողներից, բոլորից: Պետք է ուշադիր լինել ու նկատել շուրջդ կատարվող ամեն բան, պետք է բզբզալ, բացահայտել նորությունները, որ ապրես, ոչ թե տեղում դոփես:Ես լավատես մարդ եմ, բայց կյանքը ստեղված չի մենակ լավ բաների համար, անգամ կարելի է ասել, որ վատը գերակշռում է, հատկապես այս տարի: Դեպքերի զարգացումները ստիպեցին կրթության ձևերը փոխել: Իհարկե, մենք շատ արագ ու հեշտ մերվեցինք, մեզ համար սովորական ու ամենօրյա աշխատանք էր տնից կապ հաստատելը ուսուցիչների հետ, բայց ամիսներն անցան ու կարոտը մեծացավ: Անչափ կարոտել ենք մեր միասին անցկացրած ամեն մի րոպեն, մեր կատակներն ու հայացքները: Եվ, երբ հիշում ու պատկերացնում ես, որ քո վերջին դպրոցական տարին է ու դու էլ ամեն առավոտ դպրոց չես գնալու, հասկանում ես, որ ցանկությունդ՝ առկա միջավայրում սովորելու, ավելի է մեծանում:   

Բաներ կան, որոնց առջև մենք անզոր ենք և, եթե խոսքը գնում է առողջության մասին, պետք է ավելի լուրջ վերաբերվել, պատասխանատու լինել ոչ միայն քո, այլ նաև դիմացինիդ համար: Ստեղծված իրավիճակում մի փոքր անհնար է համատեղել զգացմունքներն ու ռեալությունը, կարոտել ենք ու ուզում ենք առկա միջավայր, բայց փակ տարածքներում հարյուրավոր սովորողների հավաքվելը անթույլատրելի է: Փորձում ենք գտնել ոսկե միջինն ու վայելել վերջին տարին: Հեռավար կրթությունը ավելի զգոնացրեց, ինքնակրթությունն առաջին տեղում էր ու ամենամեծ ձեռքեբերումը այս շրջանում ինքնակրթվելն էր, օր ու գիշեր ուսուցիչների հետ կապի մեջ լինելը: 

Ես զգացմունքային, բայց սառը դատող Եվան եմ: Նախընտրում եմ բոլորի հետ լինել հաշտ, չեմ սիրում, երբ շրջապատում կան կեղծավորներ, փորձում եմ կեղծերին տարբերել ու հեռու մնալ բացասական ամեն ինչից))

Monday, August 31, 2020

Դպրոցը կյանքի ձեռքբերում

 Գիտելիքին առաջնային կարևորություն տալով մոռանում ենք արժեքների մասին, որը պետք է սովորեցնի դպրոցը, ավելի ճիշտ ոչ թե սովորեցնի, այլ իր օրինակով ցույց տա կյանքում պետք եկող ու գիտելիքից ոչ պակաս կարևոր արժեքները:

Տնօրեններն ու ուսուցիչները, եթե չեն ստանում սովորողների կողմից սեր ու հարգանք, ուրեմն չեն էլ տալիս:

Եթե կողքից տեսնեք, թե ինչպես է մեր դպրոցի տնօրենը ժպտում ու ձեռքով անում սովորողներին, ինչպես են տնօրենից փախնելու փոխարեն սովորողները վազում ընդառաջ նրա հետ գրկախառնվելու համար, կհասկանաք, որ նա ոչ թե մեր տնօրենն է, այլ ավագ ընկերը, եթե ոչ մեր տարիքի )))

Հարգել ցանկացած տարիքի մարդու կարծիքը, անկեղծ ու բաց լինել բոլորի առաջ, սիրել այն կյանքը, որը դու ապրում ես, մաքրել ու մաքուր պահել շուրջդ, օգնել, չամաչել, ակտիվ ու պատրաստակամ լինել, ճամփորդել միշտ ու անընդհատ բացահայտել, սրանք մեկ տոկոսն են այն ամենի, ինչ ես տեսել եմ Տիարի քայլերում, սովորել իրենից ու մեծացել այդպիսին:

Մինչ կրթահամալիր ընդունվելը սովորել եմ ևս երկու դպրոցում, եթե դա կարելի է այդպես անվանել: Ես ոչինչ չեմ սովորել այնտեղ: Եթե չգայի կրթահամալիր, երբեք չէի սովորի, որ կարող եմ կարծիքս մեջս պահելու փոխարեն՝ բարձրաձայնել, չէի իմանա, որ տնօրենը իր առանձնասենյակում նստելու փոխարեն կարող է հեծանիվով մի դպրոցից մյուսն անցնել, երբեք չէի իմանա, որ մութ սենյակների ներսում փակված լույս սովորողներին պետք է ընդամենը հանել մթությունից և հաջորդ առավոտ արդեն անհամբերությամբ կմտնեն դպրոց, չէի իմանա, որ կյանքում ճիշտը պատերը քանդել ու պատուհաններ դնելն է, թափանցիկություն տարածելը:

Սենյակում նստած տեսնում ես, թե ինչպես է դպրոցդ հյուրընկալում մարզերից կամ տարբեր երկրներից եկած բարեկամներին, ձայնագրիչդ վերցնում ես ու վազում դուրս, սկսում հարցախեղդ անել՝ ինչպիսի՞նն էր դպրոցը, արդյո՞ք էլի կգաք... և հարցերի մեջտեղում սկսում ես քեզ տեսնել ապագայում՝ լրագրողի դերում: Սա է դպրոցը, սովորեցնում է ինչպես սովորել:

Եվ հիմա, երբ սկսում եմ իմ վերջին տարին այս դպրոցում, անկասկած չեմ փոշմանում կրթահամալիր գալու որոշման համար: Երրորդ դասարանում, երբ առաջին անգամ եկա Նոր դպրոց, տեսա առավոտյան պարապմունքը, որտեղ պարում, երգում ու առավոտյան մարզանք էին անում սովորողները ու, որ ինձ համար զարմանալի էր՝ նաև ուսուցիչները: Փորձեցի պարել: Սկսեցի լացել: Չէր ստացվում: Հիմա, 9 տարի անց, ես կանգնում եմ մար-մարյա սրահում ու սովորեցնում մեր պարերը լացող ու զարմացած փոքրիկներին:

Ամեն ինչ կանեի այս տարիները նորից ապրելու համար...

Վերջին տարին է, որքան հնարավոր է պետք է վայելել, քանի որ այսպիսի միջավայր, ցավոք, դեռ ուրիշ տեղ չունենք:

Հ.գ. Ավարտել չի նշանակում դադարել Սեբաստացի լինելուց ))) Ես Սեբաստացի եմ իմ կյանքում, իմ քայլերով, մտածելակերպով և միշտ:



Friday, July 17, 2020

Ճամբարային նախագիծ

Գյուղ Մովսես
Լուսանկարը՝ Եվա Բերբերյանի

Ճամբարային նախագիծ Տավուշի երեխաների համար
Հուլիսի 19-25
Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Համակարգողներ՝
Եվա Բերբերյան(12-րդ դասարան), Վիկտորյա Սուքիասյան(11-դասարան)

Friday, June 12, 2020

«Պարմանի»-ի առաջին քայլերը

Նախագիծ՝ «Պարմանի»

Միասին ուսումնասիրենք ամսագրերի պատմությունն ու 
իմանանք ամենակարևորը՝ նրանց մասին։

  • Ամսագիրը պարբերական հրատարակություն է, որը լույս է տեսնում ամիսը մեկ անգամ:
  • Առաջին ամսագիրը հրատարակվել է Գերմանիայում  «Erbauliche Monaths Unterredungen» անունով։ Ամսագրի առաջին համարը լույս տեսավ 1663 թվականին:
  • Հայկական առաջին ամսագիրը եղել է  «Ազդարարը», որը լույս է տեսել Հնդկաստանի Մադրաս քաղաքում, 1794 թվականին
  • Forbes-ը թերևս ամենահայտնի ամսագիրն է աշխարհում։ Այն ֆինանսա-տնտեսական ամսագիր է, որը հրատարակվում է ԱՄՆ-ում 1917թ.-ից:




Կարծում եմ ամսագրերը անկում են ապրել, քանի որ համացանցը մեզ հնարավորություն է տվել տեղականալու ամեն ինչի մասին։ 

Նախագիծ՝ «Պարմանի»

Նախագիծ՝ «Պարմանի»
Ժամկետը՝ շուրջտարյա

Մասնակիցները՝ ավագ դպրոցի սովորողներ
Նախագծի կառուցվածքը
  •        Ներածություն
  •        Նպատակը
  •        Խնդիրները
  • ·       Ընթացքը
  • ·       Արդյունքները


Ներածություն

Անձը անհատն է, ով անընդհատ շփման կարիք ունի, որոշակի տեղեկատվության անհրաժեշտությունը: Ըստ էության, մարդը ստանում է այդ տեղեկատվությունը հեռուստատեսության, հեռարձակման, համացանցի և պարբերականների աղբյուրներից: Դրանցից վերջինը, այսինքն `պարբերականները, միշտ ակտիվորեն շփվում են արտաքին աշխարհի հետ. Նորերը հայտնվում են, հները անհետանում են կամ փոխում են իրենց հայեցակարգը կամ կողմնորոշումը:

Ինչպիսի՞  ամսագիր ենք ստեղծում
Մեր ամսագիրը էլեկտրոնային է, ոչ ծավալուն,  գունազարդ և հետաքրքիր։
Ապագա դիզայներ-նկարիչ սովորողները կգունազարդեն, կնկարեն ամսագիրը՝ տեքստին համապատասխան։
Ամասագիրը կունենա հետադարձ կապ։

Նախագծի հեղինակներ՝ Եվա Բերբերյան, Անուշ Թադևոսյան
Խորհրդատու՝ Սոֆյա Այվազյան

Նախագծի նպատակը.
Ամսագրերի պատմության ուսումնասիրություն, որպես գրականության տեսակ,
հետազոտական, ստեղծագործական աշխատանքների զարգացում, գրավոր խոսքի հմտությունների զարգացում։

Խնդիր
  • Ձևավորել ամսագիր վարելու մշակույթ։

Արդյունքը
  • Նոր ամսագրի ստեղծում կրթահամալիրում։

  • Ուսումնական ամառվա «Պարմանի» ամսագրի առաջին  համարի հրատարակում։


Աշխատանքի ուղղությունները
  • խմբի անդամների ներգրավում, յուրաքանչյուր սովորող կարող է անդամակցել
  • խմբագիր-սովորողի աշխատանքների կազմում
  •  ձևավորման հետ կապված քննարկումներ
  •  բովանդակության քննարկում


Սկսված աշխատանքներ

  •        Աշխարհի և Հայաստանի ամսագրերը
  •        Ամսագրերի պատմությունը , որպես գրականության տեսակ
  •        Ամսագրերի ստեղծումը
  •        Պատանեկան ամսագրեր և դրա ընթերցողները
  •        Գրական և հասարակական ամսագրեր և դրա ընթերցողները
  •        Նորաձևության ամսագրերի ժամանակակից կյանքը
  •        Ժամանակակից ամսագրի կառուցման առանձնահատկությունները
  •        Ամենաշատ պահանջարկ ունեցող ամսագիրը


Friday, June 5, 2020

Magic lavash

One day, while eating bread, Nagharsh asked:

Mom, why are you eating your bread without anything?

The mother sighed and said:

"I am rolling my grief into lavash and swallow it."

Yes, In the Armenian Highlands The boys become mature very soon, and forget their childish games and one day Nagharsh noticed that The fields surrounding the village look like a patch and noticed that the mountainous country had given to every household one lavash's size of field

One day Nagharsh looked at his mother's work and said that he wanted to help her.


-"Baking bread is not your job, my son, if you want to be lucky and earn your living, find the job you want", said the mother

Thursday, June 4, 2020

Հունիսի 5ը՝ շրջակա միջավայրի պաշտպանության օր

 Լուսանկարումս «Նահատակ» պոչամբարն է, որն ուսումնասիրելու համար մնացինք մի քանի րոպե և բոլորիս մոտ սկսվեց սրտխառնոց և գլխացավ, պատճառը պոչամբարի անտանելի հոտն էր: Պոչամբարի կողքին կան տներ և ես գաղափար չունեմ, թե բնակիչները ինչպես են դիմանում այդ ամենին: Հոտն անգամ տարածվում է կողքի գյուղերում:


Սա միակ մոլորակն է, որ մենք ունենք, չնայած դրան, ոչ բոլորն են նրա հետ վերաբերվում այնպես, ինչպես պետք է վերաբերվել միակի հետ: 21րդ դարն է, բայց դեռ շրջակա միջավայրին պաշտպանություն է պետք: Ցավալի է, որ հրաշքով հայտնվում ենք երկրի վրա ու կեղտոտում այն՝ վայելում ենք պաղպաղակն ու բնության կանաչը փչացնում պաղպաղակի թղթով:

Երբեք չեմ սիրել դպրոցներում իրականացվող «շաբաթօրյակները»: Շաբաթ է, թե կիրակի, ձմեռ է, թե աշուն, շուրջդ պետք է մաքուր լինի, ինչպես տունդ:
Ուրախ եմ, որ կրթահամալիրը ինձ փոքրուց սովորեցրել է խնամքով վերաբերվել բնությանն ու տնտեսուհիների՝ գիշերվա մաքրած փողոցներին:
Տխուր եմ, որ ականատես եմ եղել տարբեր դեպքերի, որոնց հետևանքով կեղտոտվել է իմ շուրջը, քաղաքը՝ տունը. մեքենաներ՝ միջից աղբը փողոց նետող վարորդներ, մի անգամ էլ հանրային տրանսպորտում տատիկը կոնֆետի թուղթը «գաղտնի» նետեց դուրս, եթե նկատողություն անեի՝ մեղավորն ու անդաստիարակը դուրս կգայի ես, քանի որ նկատողություն կանեի ինձնից մեծի...
Իսկ ի՞նչ ենք ուզում երեխաներից: Դպրոցում ինչքան էլ մասնակցեն շաբաթօրյակների, որոնք շատ ժամանակ ձևական բնույթ են կրում, երեխաները օրինակ են վերցնելու իրենց տատիկ-պապիկից կամ ծնողից:
Այո, մենք բոլորս մեր քաղաքի տերն ենք ու այո, մենք բոլորս պետք է պատասխանատու լինենք նրա համար, դա կլինի նկատողություն անելով, փոքրուց դաստիարակելով, թե օրինակ ծառայելով՝ պետք է անենք:

Այսօր՝ երկրում տիրող իրավիճակը ցույց տվեց, որ բնակիչներին ակնահաճո չէ մաքուր փողոցներ տեսնելը և զուրկ են աղբը աղբաման նետելու կանոնը սերտելուց և ուր մնաց սովորեն ու պահպանեն հակահամաճարակային կանոնները...
Դրսում այս օրերին շատ չեմ լինում, բայց լինելու դեպքում էլ հաճախ տեսնում եմ մայթերին գցած դիմակներ, ձեռնոցներ, այն դեպքում, երբ աղբամանը կողքին է և ցավոք, չենք կարող փողոցում հանդպած դիմակը, որը եղել է մեր ընկեր-բնակչինը՝ վերցնել և գցել աղբը:

Կրթահամալիրում տարբեր նախագծեր են եղել կապված շրջակա միջավայրի հետ, բայց միայն նախագիծ ունենալու դեպքում չէ, որ պետք է մտածենք մեր շրջակա միջավայրի մասին:
Հիշում եմ՝ 5րդ դասարանում, գնացել էինք ճամփորդություն դեպի Ստեփանավան, այցելեցինք Սուրբ Նշան ու այն ինչ տեսանք չեմ կարող նկարագրել: Ամառ, բնություն, ծառերի տակ պիկնիկներ, իսկ հետևանքները ու՞մ էին թողել՝ չգիտեմ: Դե, իհարկե, մենք չէինք կարող անտեսել այդ ամենն ու շրջել մատուռով, նախ վերցրեցինք տոպրակներն ու ձեռնոցները, ժպիտով հավաքեցինք մեր շուրջն ու նոր անցանք մատուռի ուսումնասիրությանը: Ցավոք, մինչ այսօր, ճամփորդելիս հանդիպում ենք մեծ աղբակույտերի: Որոնք հնարավոր են լինում ձեռքով՝ առանց որևէ գործիքի հավաքել՝ հավաքում ենք, բայց, օրինակ՝ մայիսի 28-ին գնացել էինք Արմաղան և սար տանող ճանապարհին մի հատված կար, որը սարսափելի էր ու դա մարդու հետքն էր…


Հույս ունեմ՝ կգա մի օր, որ մեր միջավայրը պաշտպանության ու շրջակա միջավայրի հետ կապված նախագծերի կարիք այլևս չի ունենա: Կգա մի օր, որ ուշադիր կլինենք մեր շուրջը գեղեցկացնող կանաչին, քաղաքին կնայենք ու կվերաբերվենք որպես տուն ու հունիսի 5-ը կդիմավորենք մաքուր երկրով ու պայծառ մտքերով:
Շնորհավոր օրդ, մայր բնություն:

Friday, May 29, 2020

Արտակարգ Արմաղանը արտակարգ իրավիճակում














Վերջին անգամ ամիսներ առաջ էինք ճամփորդել: Պարզվեց՝ չենք մոռացել ճամփորդելու ձևը, համն ու հոտը))
Բարի լույսը մեզ ոստիկանները տվեցին ՝ ստուգելով մաքրության պահպանումն ու դիմակների առկայությունը՝ մաղթեցին բարի ճանապարհ։ Վերջ։ Ուրախ տրամադրությունը ապահովված էր։ Միայն մի բան էր տխուր. ժպիտները տեսանելի չէին, բայց փոխարենը աչքերն ամեն ինչ ասում էին։

Tuesday, May 19, 2020

Կյանքից կախված

Այսօր ստեղվծող գրականություն
Կարդալով Սյունե Սևադա 


Կյանքը չափազանց բարակ թելի վրա է, հարկավոր  է ամեն ինչ՝ ինչ կա կյանքումդ, հենես ապահով մի կետի, որ չընկնեն, չփշրվեն, չանհետանան, կամ ձեռքերիդ մեջ վերցնես, բայց այդպես էլ կփակես քո կյանք մտնող միակ մուտքը՝ չի երևա աշխարհհայացքդ, մազերիդ գույնը, ցանկություններդ կամ էլ միջիդ գույները, բռունցք կանես, ձեռքումդ կմնան դրանք ու միայն դու կտեսնես, կողքից ուղղակի կնայեն ոչինչ չասող երեսիդ ու լուռ կանցնեն կողքովդ, կարծելով, որ ոչինչ չունեն քեզնից վերցնելու կամ, որ դու ոչինչ չունես նրանցից սովորելու:

Պետք է բաց լինել, չափի մեջ, բայց բաց այնքան, որ զգան թույլ եք տալիս ձեզ մոտ գալ: Կխոսեք, կսիրահարվեք, կկռվեք, կընկերանաք ու կնախանձեք, կներեք, կդավաճանեք, բայց կապրեք: 


Տխրության մեջ լույս կգտնի ու կըգնա լույսին ընդառաջ, երեխան է այդպես՝ էներգիայով լի, միտքն անսահման: Մեծանում են ու մեծանալու հետ անջատում իրենց գտած լույսն ու խավարով փորձում գտնել հաջորդ վառ կետն իրենց կյանքում: Դեժավյուները շատ են լինում, հաճախ ոչ միայն պատկերի տեսքով այլ նաև պատմության՝ կրկնվում է պատմությունն ու հիշեցնում մանկության դրվագներից, որոնց թեև ուշադիր չես եղել, բայց դրանցից քաղել ես այն, ինչը մեծ հասակում դժվար կլիներ գտնել երեխայի անսահման մտքին սահմաններ դնող ընտանիքում կամ կանաչ անտառը փողոց սարքած ցամաքում: Չհանձնվել: Չհանձնվել: Ուղղակի չհանձնվել: Գնահատել, կարևորել ապրածդ ամեն վայրկյանն ու ուղղակի գնահատել՝ խանութում երեխայի  սխալը ուղղելը, չիմանալով, որ ինքդ ես սխալ, որոշելը, թե ով է ընթրիքի սեղանը հավաքելու կամ էլ ուղղակի դիմացի հարևանի հետ ամենօրյա զրույցը՝ բարի օր-բարի օր, բարի գիշեր-բարի գիշեր: Բայց ապրել: Չհուսահատվել: Չհանձնվել: Սիրել: Սիրվել: Սխալվել: Բայց ապրել:



Saturday, May 9, 2020

Trips as an achievement


Լուսանկարները՝ Եվա Բերբերյանի 

Հայերեն թարգմանությունը:

The world must be discovered. Life is short, but when you start enjoying every minute and travelling around the world, you realize how happy you are to be in this world and feel everything. I think you face the most difficult trials during your travels and you also have a lot of achievements. Road...it can be short or long enough for you to fully discover your new friends, road, a way to begin to understand how different people can be, a way to show you every detail of life. You learn to հelp and respect, communicate, make friends, these are the smallest things that travel gives us. You begin to get to know your country and involuntarily fall in love with every village and building, memorize the forests and fields, and feel the peace of mind in the mountains.We enjoy the roads, return home and trying to tell with words about the waterfalls and about amazing nature that we have seen with own eyes.

I try to participate in every trip which is organized by our school, cause I feel that I always get a lot of motivation and energy from new discoveries and get inspired by new acquaintances. Travel forever, no matter how old you are or where you are, the only important thing is "with whom"... <3

Ճամփորդությունները, որպես ձեռքբերում:


Աշխարհը պետք է բացահայտել: Կյանքը կարճ է, բայց, երբ սկսում ես վայելել ամեն րոպեդ ու պտտվել ամբողջ աշխարհով հասկանում ես, թե ինչքան երջանիկ ես, որ կաս ու կարող ես զգալ այդ ամենը: Կարծում եմ՝ ամենադժվար փորձություններին ճամփորդությունների ժամանակ ենք հանդիպում և ձեռքեբերումներ նույնպես շատ ենք ունենում: Ճանապարհ` որ մեկ կարճ է, մեկ բավականին երկար նոր ընկերներիդ ավելի լավ ճանաչելու համար, ճանապարհ, որտեղ սկսում ես հասկանալ, թե մարդիկ որքան տարբեր կարող են լինել, ճանապարհ, որ ցույց է տալիս քեզ կյանքի ամեն մանրուք:  Սովորել օգնել ու հարգել,սրանք ամենաչնչին բաներն են, որ ճամփորդությունը տալիս է մեզ: Սկսում ես ճանաչել երկիրդ ու ակամայից սիրահարվում ես յուրաքանչյուր գյուղին ու շենքին, անգիր ես անում անտառներն ու դաշտերը, սարերում զգում հոգուդ հանգստությունը: Ճանապարհները վայելում ենք, վերադառնում տուն ու փորձում բառերով պատմել աչքերի տեսած հրաշք բնությունն ու ջրվեժի ականջ շոյող ձայնը:
Ես փորձում եմ մասնկացել դպրոցի կազմակերպած բոլոր ճամփորդություններին, քանի որ զգում եմ, թե որքան մոտիվացիա ու էներգիա եմ ստանում նոր բացահայտումներից ու ոգեշնչվում նոր մարդկանցից: Ճամփորդեք միշտ, կապ չունի, թե քանի տարեկան եք, որտեղ եք, միակ կարևորը՝ թե ում հետ...<3 







Saturday, May 2, 2020

Իմ ուսումնական շրջանը

Ուսումնական տարվա ավարտին սովորողը ներկայանում է իր ձեռքբերումներով՝ որպես ինքնագնահատական։

Շատ եմ կարևորում, երբ սովորողն ինքն է վերլուծություն կատարում, կարդում է ու գրում այն՝ ինչը պատկերել է իր մտքում կարդալու ընթացքում։ Թեև մենք չենք հասկանում, բայց վերլուծություններն օգնում են մեր մտքի զարգացմանը, արագ կողմնորոշմանն ու հայերենը ճիշտ օգտագործելուն։ Հեռավար ուսումցման ժամանակ սկսեցի ավելի շատ կարդալ ու վերլուծել։ Ամեն նոր օրվա հետ անհամբեր արթնանում եմ, որ տեսնեմ այսօր ինչ եմ կարդալու։ Չգիտեմ, թե ինչի չէի նույն չափ կարդում այն ժամանակ, բայց փաստ է, որ հիմա ավելի ակտիվ եմ մասնակցում դասերին ու նախագծերին։ 

Thursday, April 30, 2020

Ապրիլյան ինքնագնահատւմ

Բոլորը կարծում են մաթեմատիկան բարդ առարկա է։ Ես նույնպես այդ մտքին եմ, բայց քիչ, թե շատ հասկանում եմ, նաև շատ սիրում։ Կարանտինի առաջին օրվանից սկսած, շատ արագ ինքնակազմակերպվեցինք, մայքրսոֆթ թիմս հարթակում բացեցինք մաթեմատիկայի բաժին՝ ըստ դասարանների և խմբերի, ամեն դասարանի համար ընտրվեց ժամ և օր։ Շատ հեշտ ընտելացանք նոր առօրյային։ Եթե կա կարծիք, որ անհնար է մաթեմատիկա սովորել ու ծրագրից հետ չմնալ օնլայն հարթակներում, ապա ես կասեմ հակառակը։ Հնարավոր է։ Ինչպես մեր մեծերն են սիրում ասել իրենց երեխաներին՝ չեմ կարողանում չկա, կա չեմ ուզում։

Tuesday, April 28, 2020

Կարդալով Նարինե Աբգարյան

Նարինե Աբգարյան- Մարիամը

Երբեմն դիմացինի նախանձելի"եսն" ու հրաշալի կյանքը խաբուսիկ է։

Հարսն ունի իր նախանձելի կողմերը, որոնք սկեսուրները նկատում են միայն ուրիշի հարսի մոտ և նրանց օրինակ բերում իրենց հարսերի հետ խոսելիս։ Մարիամը կնոջ ու հարսի իդեալ էր շատերի համար։ Ո՞վ կդժգոհի գեղեցիկ լվացք փռող, համեղ ուտեստներ պատրաստող ու տանը փոշու հատիկ չթողնող կնոջից։ Իսկ ինչն էր կարևոր Մարիամի համար։ Մենք միշտ դատում ենք դիմացինի երջանկությունը իր ցույց տված կյանքն ուսումնասիրելով, բայց երբեք, երբեք չենք իմանա մարդու ներսում խառնված գույները, արդյոք դրանք մուգ են, թե պայծառ՝ աչք ծակող։ Մարիամը շատերի համար նախանձելի էր, օրինակ էր լավ հարսի ու շատերն էին երազում նրա նման լինել։

Monday, April 27, 2020

Մեր գերդաստանի պատմությունը

Նախագիծն իրոք շատ կարևոր թեմայի շուրջ է, մեծ սիրով եմ աշխատել, խոսել հարազատներիս հետ, նրանց նույնպես գցել եմ հիշողությունների գիրկը, «ստիպել» , որ հիշեն ու պատմեն ամեն մանրուք։ Վաղուց էի ուզում գրի առնել նախնիներիս պատմությունները, քանի որ ժամանակն անկառավարելի է և ամեն րոպե կարող եմ կորցնել ևս մեկ պատմություն լսելու, իմանալու հնարավորությունը։ «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծն ու ինքնամեկուսացումը շատ լավ հնարավորություն էր այս ամենը գրի առնելու և՛ իմ համար, և՛ նախագծին մասնակցություն ունենալու համար։

Ամեն գերդաստան իր պատմությունն ունի, որի մեջ անպայման նշվում են հայերի կոտորածները թուրքերի կողմից, պատմությունների մեջ հաստատ գտնվում են պապի պապեր կամ տատի տատեր, ովքեր տեսել են, զգացել են այդ ամենը, փախել-փրկվել, կամ էլ սպանվել են թուրքերի կողմից։

Wednesday, April 22, 2020

Թարգմանություն

Երեխաները և էկրանները
աղբյուրը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր ուղեցույցներ է ուղարկում։ Ուղեցույցները  նախատեսված են երեխաների ծնողների համար։ Ուղեցույցում ասվում է այն, ինչ շատ ծնողներ արդեն գիտի՝ երեխաները պետք է ավելի շատ շարժվեն, քան նստած մնան։ Երեխաները պետք է բավարար քուն ստանան, 1-ից 4 տարեկան երեխաները պետք է շարժվեն օրական երեք ժամ կամ ավելի։ 1 տարեկանից փոքր երեխաները նույնպես պետք է օրվա մեջ շարժվեն։ Երկուսից չորս տարեկան երեխաները պետք է օրվա ընթացքում մեկ ժամիվ ավել չնայեն էլեկտրոնային էկրաններին, իսկ երկու տարեկանից փոքր երեխաները ընդհանրապես պետք է չնայեն էլեկտրոնային էկրաններին։

Դատարկ Չեխիայի մայրաքաղաք
աղբյուր

Չեխիան Կենտրոնական Եվրոպայում փոքր երկիր է։Մայրաքաղաքը Պրահան է։ Պրահան գեղեցիկ պատմական քաղաք է։ Շատ զբոսաշրջիկներ ամեն տարի գալիս են Պրահա։ Փողոցները սովորաբար մարդաշատ են։ Այնուամենայնիվ, իրավիճակը հիմա այլ է։ Կորոնավիրուսը արդեն Չեխիայում է։ Կառավարությունը փակում է դպրոցները, ռեստորանները և այլ շատ խանութներ։ Մարդիկ պետք է մնան տանը։ Մարդիկ չեն կարող ճանապարհորդել երկրից երկիր։ ՈՉ մի տուրիստ չկա։ Պրահան շատ հանգիստ է և դատարկ։ Կորոնավիրուսով վարակվել է 6500  և մահացել 170 մարդ։ Երկիրը Եվրոպայում ամենախիստ կանոններ ունեցողներից մեկն է։ Մարդիկ պետք է դիմակներ կրեն դրսում։ Շատ մարդիկ ուրախ չեն այդ առիթով։ Կառավարությունն ուզում է մյուս շաբաթ փոխել մի քանի կանոն։ 



Կարդում եմ Համո Սահյան տատիկիս հետ


Ուրիշ էինք մենք․․․

Դեեե, սերն ինքն անբացատրելի է,ամենքն իր ձևով է հասկանում։ Երևի ծաղկած դաշտ է, հորիզոնը մառախուղով պատված, դաշտում սիրահարներ, լուռ են, աչքերն են խոսում, տանգոյի երաժշտություն է ու պարել չիմացող զույգեր, որ այնուամենայնիվ իրար գրկած օրորվում են, զգում ամեն մի նոտան, աչքերը փակ են, չեն տեսնում իրար, բայց վստահ են՝ հաստատ ժպտում է․․․քանի որ մոտ են իրար, երազելիս խանգարող չկա, կարող են մտքերով մինչև մահ հասնել։

Sunday, April 19, 2020

Շառլ Ազնավուր- Նրանք ընկան

Կարդում ենք Սփյուռքահայ գրականություն   
Մարդ մեռնում է, երբ իր մասին մոռանում են, իսկ Ազնավուրին անհնար է մոռանալ։ 
Ծնվել է Ֆրանսիայում, բայց ծագումով հայ լինելը նրան հերիք էր սիրելու Հայաստանն ու նրա մշակույթը, կանգնելու հայ ժողովրդի ու Հայաստանի կողքին։  Նա արել է ավելին, քան անում են Հայաստանում ապրողներն ու բնիկ հայերը։ Դա մարդու տեսակ է, չես կարող փոխել կամ մեղադրել։ 

Սպիտակյան ավերիչ երկրաշարժից հետո բացվեց «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը ու սկսեցին օգնել Հայաստանի բնակչության առավել խոցելի խավերին։ Աղետից մի քանի օր անց գրվեց «Քեզ համար, Հայաստան» երգը, որն ամեն անգամ լսելիս ամբողջ մարմնովս դող է անցնում։ 
  Ցեղասպանության վաթսունամյակին էլ նվիրված գրեց «Նրանք ընկան»-ը, 
«Երբ ողջ մի ազգ իր իսկ արյան մեջ էր խեղդվում,
Իսկ Եվրոպան ջազն էր դեռ նոր հայտնագործում»
Ուղղակի անկարող ենք ապրել ամեն երկրի ցավի հետ, չենք կարող գուշակել, թե մեզնից կիլոմետրեր հեռու ով-ում մեղքով սպանվեց ու, թե ինչու է աշխարհն այսքան դաժան մարդկանց հետ  և ինչ է պետք լիարժեք խաղաղ ապրելու համար։
«Նրանց մեղքը մեկն էր` զավակներն էին Հայաստանի», բայց մենք դեռ կանք ու լինելու ենք, Հայսատնի զավակների անունները միշտ լսելու են բոլորը։ Հայաստանի զավակ լինելը, ավելի շատ պատիվ է, քան մեղք, պատիվ չէ՞, որ չնայած այս ամենի մենք դեռ շատանում ենք ու օրն օրվա վրա հայերի անուններն ու Հայաստանը հայտնի է դառնում աշխարհին։
Ամեն բառը զգացնել է տալիս հայի 15 թվականի ապրումները։ Չգիտեմ, թե Շառլը ինչպե՞ս կկարդար այս տողերը հայերեն, դրա համար որոշեցի հենց սա էլ կարդալ ձեր համար՝ իմ զգացածով, իմ ապրումներով․․․

Saturday, April 18, 2020

Goals are good for you

Project "Public speeches"

Goals are one of the most important things in life. It's very important that you know what you live for and what you want from life. Goals help to save your time and focus on what is important for your future.

If you have a goal in life that takes a lot of energy,
that requires a lot of work, 
that incurs a great deal of interest and that is a challange to you,
you will always look forward to waking up to see
what the new day brings.
                                         Susan Polis Schutz

Friday, April 17, 2020

Laughter is the best medicine

Project "Public speeches"

Really, a smile is the best medicine in the world. Smile at your enemy, always smile at those who oppose your opinion, their position will weaken, because your smile shows your calmness and positivity. Even if you are depressed, a fake smile can affect on your mood and make you real laugh. 

In the 1300s, Henri de Mondeville, a professor of surgery, propagated post-operative therapy with humor. Norman Cousins, a journalist and a professor, also initiated this trend when he developed his own “treatment,” based on mood elevation through laughter.

Ինքնամեկուսացումն ու հետոն


Լուսանկար իմ ամենօրյա քայլքից <3 

Լուսանկարը՝ Եվա Բերբերյանի (11-րդ դաս.)
© կինո-ֆոտո 2020


Հեռավար ուսուցման ընթացքում, պատումների մեծամասնության մեջ նշում ենք վիրուսը, ինքնամեկուսացումն ու իրավիճակը։

Ինչպես բոլորը՝ այնպես էլ ես, կարոտով եմ հիշում այն ժամանակ տխուր ու ձանձրալի, բայց հիմա երազանք թվացող օրերը։ Մարդկանցով լի կանգառները, մի կերպ ավտոբուսում տեղավորվելն ու դպրոց ուշացումով մտնելը։ Անհամբեր սպասում էինք, գարնանային մեկ շաբաթյա արձակուրդին, որ ճամփորդենք, գնանք Թիֆլիս, այնտեղի արդեն հարազատ դարձած ընկերներից կարոտներս առնեինք, շաբաթն անցներ ու հետո էլ  անհամբեր ամռանը սպասեինք։

Բայց միշտ չէ, որ պլանները մեր պատկերացրածի նման էլ լինում են, դրա համար չեմ սիրում պլանավորել՝ ի՞նչ իմանամ, թե վաղը ինչ կլինի։ 

Thursday, April 16, 2020

Կարանտինային օրերի առողջ ձեռքբերումս


Լուսանկարը՝ Եվա Բերբերյանի (11-րդ դաս.)
© կինո-ֆոտո 2020

«Ու ես շարժվեցի …» նախագիծ


Ուսումնական պարապմունքների ժամանակ էկոլոգիայից շատ ենք քննարկել բնապահպանական խնդիրները, տարբեր մասնագետների հետ ենք հանդիպումներ ունեցել և զրուցել մեր շրջակա միջավայրի, աղտոտվածության ու հասարակության կարծիքի մասին, քայլերի, որոնք անում ենք կամ կարող ենք անել մեր փողոցն ու բակը մաքուր և խնամված տեսնելու համար։ Դեեեե, բա մե՞նք։ Մենք էլ ենք բնության մի մասնիկ, ավելի ճիշտ, ամենամեծ ու վերացող մասը ու, եթե ինքներս մեզ չհետևենք, ոչ ոք չի կարողանա շրջակա միջավայրի մասին հոգ տանել։
Ոնց որ շատերը, ես էլ քնում էի ուշ և ժամը 8-ին դժվարությամբ էի արթնանում, որպեսզի հասցնեմ 9-ին դպրոցում լինել։ Դասեր, դասեր, 20 րոպե դասամիջոց՝ հասցնում էինք ընդմիջել ու գնալ հաջորդ դասերին, Երևանյան անցուդարձ, տրանսպորտ, ի վերջո տուն ու իհարկե, հոգնածություն, որը խանգարում էր անգամ դաս անելուն, ուր մնաց մարզվեինք կամ ժամանակ հատկացնեինք դրսում քայլքին։


Վիրուսն իր հետ բերած կարանտինով մեզ փակեց տանն ու փոխեց մեր առօրյան։ Օրվա 24 ժամը դարձավ ավելի երկար։

Wednesday, April 15, 2020

Թարգմանություն (04.13-04.17)

Միջատների պաղպաղակ 

Աղբյուր

Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում մի պաղպաղակի խանութ պատրաստում է հատուկ պաղպաղակ: Պաղպաղակը պատրաստվում է փոքր միջատներից։
Նախ ՝ մարդիկ հյութ են պատրաստում միջատներից հետո լցնում են պաղպաղակի նորմալ բաղադրիչներ, ինչպիսիք են շաքարը և կակաոն, այդ ամենը դնում են պաղպաղակի մեքենայի մեջ: Այնուհետև նրանք վաճառում են միջատ պաղպաղակը:

Մի մարդ ասում է, որ սա լավ է մոլորակի համար: Սովորաբար, մարդիկ մի կողմ են գցում  միջատներին: Այնուամենայնիվ, նրանք միջատներին օգտագործում են սնունդ պատրաստելու համար:

Մի պրոֆեսոր ասում է, որ այս պաղպաղակը ոչ բոլորն են սիրում: Նրանց դուր չի գալիս, որ այն միջատներից է: Նրանք նախընտրում են նորմալ պաղպաղակ, որոշ մարդիկ էլ  փորձում են նորը, նրանք ասում են, որ դա լավ է: Բիզնեսը ցանկանում է աճել: Այն ցանկանում է խանութներ ունենալ ամբողջ աշխարհում:

Ալեքսանդր Մյասնիկյան

  Ալեքսանդր Մյասնիկյանը ծնվել է   1886 թվականի  փետրվարի 9 ին,    Նոր Նախիջևանում: Կրթությունը ստացել է Մոսկվայի պետական համալսարանում, մասն...