Saturday, April 4, 2020

Սերը նամակների մեջ

Սերը տանում ենք մեզ հետ, ապրեցնում ու պահում մեզ մոտ։ Պատերազմական իրավիճակ կամ այլ պատճառ սիրելիից հեռու լինելու։Շաբաթներ ես սպասում նամակը ստանալու համար, ժամանակը հետ ես տալիս ու փորձում կարդալ ու հասկանալ ըստ գրված նամակի ամսաթվի։ Խոստումներ։ Կարոտի խոսքեր։ "Անհամբեր սպասում եմ"֊ներ։ Զգում ամեն տողի մեջ գրված բառերի յուրովի իմաստներն ու հեռվում գտնվող սիրելիի սերը։ Թուղթը թացանում է, տեղ֊տեղ ճղվում արցունքի կաթիլներից։ Կարոտ, որը ամեն նամակի հետ սաստկանում ու սպանում է ներսից։ Կարդում եմ, երազում՝ կգրկեր, իհարկե, կգրկեր.... եթե մոտ լինեինք իրար։
Կիլոմետրերը, որոնք բաժանում են մեզ՝ անխուսափելի են։ Լինելու են միշտ մեր հետ, մեր կյանքում։ Եթե ոչ ներկայում կամ ապագայում այլ գոնե անցյալում։ Իրենց հետքն են թողել ու թողնելու։ Վախով ենք ապրելու՝ միմյանցից նորից հեռվանալու վախով։ Ամեն օրվա լուսաբացի ու մայրամուտի հետ հիշելու ենք իրար հետ չանցկացրած լուսաբացներն ու մայրամուտները։ Լռելու ենք։ Մենք միշտ լռության մեջ ենք խոսել, աղմուկն օտար է լինելու մեզ։ Խոսքերը չափազանց բարձր են լսվելու մեր ականջներում։ Չորս պատանոց սենյակ, մեջտեղում ես ու ձեռքիս՝ քեզնից ստացած նամակը։ Աչքերս փայլում էին այն օրերին, երբ մեր դռան ծրարների արկղը լիքն էր լինում։ Ձայնդ ականջումս՝ կարդում եմ գրածներդ, բառերն արտասանում քո պես ու օդում պատկերում մեզ՝ կգրկեիր, իհարկե կգրկեիր․․․


Մտքերը եկան Дорогой Джон ֆիլմը դիտելուց հետո ։)

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...