Monday, April 27, 2015

Ամառային ճամբարի իմ նախագիծը

Մեր ամառային ճամբարները միշտ նոր ու հետաքրքիր նորություններով է սկսվում և ավարտվում։ Մենք միշտ ուրախ օրեր ենք ունեցել ու միշտ գոհ ենք եղել բոլոր ժամանակներում։ Այս տարի նորից այդպես թող լինի։ Ճիշտ է, ամառային ճամբարը շատ հետաքրքիր է անցնում, բայց կարելի է ավելի շատ ճամփորդել կամ պտտվել Երևանով։ Դպրոցում հետաքրքիր խաղեր խաղանք և իջնենք բակ և այնտեղ ուրախ օր անցկացնենք։ 
Ուզում եմ օրական մի դասարան աշխատի խոհանոցում և համեղ ուտեսներ պատրաստ են դասընկեներով: Նաև ուզում եմ դասընթացներ լինեն, որպեսզի ինչ-որ նոր բաներ սովորենք։ Անվաչմուշկներով, հեծանիվներով, սքեյթներով, սամակատներով հետաքրքիր մրցույթներ լինեն։ 

Մայիսյան 10-րդ հավաք

Ճամփորդություններ - Մենք Հինգերով գնացինք ճամթորդության դեպի Ստեփանավան, նաև Օգոստոսին գնացել եմ  <<Լիարժեք կյանք>> ճամբարին,  ահա մի տեսնայութ, որտեղ պատմում եմ իմ ճամբարից.
Մասնակցել եմ Չարենցյան թափառումներին- Չարենցյան Թափառումներին
Մասնակցել եմ ճամփորդության դեպի...- Դալմա գարդեն մոլ` բոուլինգ խաղալու
Առավոտյան պարապմունք-
Ընտրությամբ գործունեություն-Անգլերեն- eTwining-1 նյութ 2 նյութ 3 նյութ, Դիզայն-մոդելավորում-Իմ կարած հագուստները
Ռուսերեն- Նախագծերից մասնակցել եմ Летние каникулы СпортДругМоя школа:  Ռուսերենի դասերին մասնակցել եմ քննակրումներին, պատասխանել եմ  ուցուցչի կողմից տված հարցերին:
Մայրենի- Նախագծեր Չարլի Չապլին, Հովհաննես Թումանյան ընտրել եմ բանաստեղծություններ և անգիր սովորել, Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս,
Բնագիտություն-Նախագծեր Հիմքեր Վառելանյութ,

Friday, April 17, 2015

Չարլի Չապլին

Չարլի Չապլին. Երբ ես ինձ սիրեցի

Ինձ համար ամենակարևորը սա է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ և Չապլինի այս խոսքերը.`  Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ կյանքի ցանկացած իրավիճակում ես գտնվում եմ ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին և դա միշտ պատահում է ամենաճիշտ պահին: Այդ պատճառով՝ ես կարող եմ միշտ հանգիստ լինել: Այս տողերում Ճապլինը ասում է, որ ինչ լինում է ճիշտ պահին և ճիշտ ժամանակին է լինում և ամենաճիշտ պահին: Ես մտածում եմ, որ եթե մեզ՝ մեր սեփական անձին չվստահենք, ոչ ոքի մենք չենք վստահի և ուրիշները մեզ չեն վստահի: Վստահությունը կարևոր բան է: Վստահեք ձեր անձին մարդիկ:

Չարլի Չապլին. Երբ ես ինձ սիրեցի

Խոսք` արտասանված ծննդյան 70 ամյակին:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում:
Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է «Լինել հենց ինքը»: 

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ-որ մեկին, եթե նրան պարտադրեմ իմ սեփական ցանկությունների կատարումը, երբ դեռ ժամանակը չի եկել, և մարդը դեռևս պատրաստ չէ, և այդ մարդը ես ինքս եմ:
Այսօր ես դա կոչում եմ «Ինքնահարգանք»:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի այլ կյանք ցանկանալ և հանկարծ տեսա, որ կյանքը, որն ինձ հիմա շրջապատում է, ինձ տրամադրում է բոլոր հնարավորություններն աճելու համար:
Այսօր ես դա կոչում եմ «Հասունություն»:
  Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ցանկացած հանգամանքներում ես գտնվում եմ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, և ամեն ինչ բացառապես ճիշտ պահին է կատարվում: Ես կարող եմ միշտ հանգիստ լինել:
Հիմա ես դա կոչում եմ «Ինքնավստահություն»:

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգևում և ինձ երջանիկ է դարձնում, ինչը ես սիրում եմ և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ: Ես դա անում եմ այնպես, ինչպես ուզում եմ և իմ սեփական ռիթմով:
Այսօր ես դա կոչում եմ «Պարզություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում էր իմ առողջությանը` սննդից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից: Այն ամենից, ինչ ինձ ներքև էր քաշում և հեռացնում էր իմ սեփական ուղուց:
Այսօր ես դա կոչում եմ «Սեր ինքն իր նկատմամբ»:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի միշտ իրավացի լինելուց: Եվ հենց այդ ժամանակ ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել:
Այսօր ես հասկացա, որ դա «Համեստությունն» է:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ապրել անցյալով և մտահոգվել ապագայով:
Այսօր ես ապրում եմ միայն ներկա պահով և կոչում եմ դա «Բավարարվածություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես գիտակցեցի, որ իմ միտքը կարող է խանգարել ինձ, որ դրանից կարելի է նույնիսկ հիվանդանալ: Բայց երբ ես կարողացա այն կապել իմ սրտի հետ, նա միանգամից դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը:
Այսօր ես այդ կապը կոչում եմ «Սրտի իմաստություն»:
Մենք այլևս չպետք է վախենանք վեճերից, առճակատումներից, ինքն իր հետ և ուրիշների հետ ունեցած պրոբլեմներից: Նույնիսկ աստղերն են բախվում, և նրանց բախումներից նոր աշխարհներ են ծնվում:

Համո Սահյան


ԱՆՁՐԵՎ
- 1 -
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:
Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:
Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, -
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:
Շանթը զարկել է ամպին...
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է:
Լուսաբաց
Լույսը առավ սարին,
Սարսռում է սարը.
Սարերը վեր թռան:
Հավքն արթնացավ ծառին,
Սարսռում է ծառը.
Ծառերը վեր թռան:
Քարայծն ելավ քարին,
Սարսռում է քարը.
Քարերը վեր թռան...
Եվ ինձ մի պահ թվաց`
Քարերի տակ քնած
Դարերը վեր թռան:

ԿԱՆՉ


Անց կացավ օրըս, արևավորըս,Դու ե՞րբ ես գալու, իմ թևավորըս,Իմ թուխ արտույտըս, իմ սիրուն լորըս,Իմ հեռավորըս, դու ե՞րբ ես գալու:Բացել եմ դուռըս, բացել եմ դուռըս,խորն է կարոտըս, խորն է մրմուռըս,Իմ կանաչ կուռըս, իմ ծաղկած նուռըս -Իմ քնքուշ քույրըս, դու ե՞րբ ես գալու:Գարունքվա հավք եմ, աշխարհն է բույնըս,Առանց քեզ ի՞նչ են երգըս, անունըս,Փախել է քունըս, կանչում է տունըս,Խանդութ խաթունըս, դու ե՞րբ ես գալու. 








Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...