Monday, January 21, 2019

Սեփական մազերը՝ վրձին

Դավիթ Մինասյանը հայ քանդակագործ Յուրի Մինասյանի որդին է: Նա ծնվել է 1974թ. Թբիլիսիում,  հոր որոշմամբ տեղափոխվել են Հայաստան: Դավիթը նույնպես ընտրել է հոր ճանապարհը: Այն հարցին, թե նա ուրիշ ճանապարհով չի ցանկացել գնալ,  պատասխանում է, որ  նման հարց չի առաջացել, այդպես ստացվել է, փոքր հասակում գնացել է նկարչության, 8-րդ դասարանից տեղափոխվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, այնուհետև գեղարվեստի ինստիտուտ: Բացի քանդակագործությունից նա նաև սիրել է մաթեմատիկան, հատկապես երկրաչափությունը։ Նա ասում է, որ երկրաչափությունը իրենն էր, բայց ստացվեց այնպես, որ  շարունակեց իր ճանապարհը քանդակագործությամբ: Եղել է ժամանակ, երբ Դավիթի ծնողները դեմ են եղել, որ նա զբաղվի նկարչությամբ, քանի որ շատ էր տարվում դրանով: Անգամ վրձինները թաքցրել են նրանից, և նա իր սեփական մազերով պատրաստել է վրձին: Նա հպարտ  և ուրախ է, որ գնացել է իր հոր հետքերով: Դավիթին դասավանդել է հենց իր հայրը՝ Յուրի Մինասյանը: Ասում է՝ և՛ դժվար է եղել նրա ուսանուղը լինել, և՛ հեշտ, բայց հայրիկին երբեք խաբել չի կարողացել: 1995թ-ից մասնկացել է ցուցահանդեսների, արժանացել մի շարք մրցանակների, պատվոգրերիԴավիթը 1996 թվականից աշխատում է Երևանի Համազգային թատրոնում՝ որպես գլխավոր նկարիչ: Այդ տարիներին նա սկսեց զբաղվել նաև բեմանկարչությամբ: Հարցին, թե իրեն որն է ավելի հոգեհարազատ՝ բեմանկարչությունը, թե քանդակագործությունը, նա պատասխանում է, որ տարբերությունն այն է, որ բեմանկարչություն անելիս հաճույք է ստանում ընթացքից, իսկ քանդակելիս հաճույք է ստանում արդյունքից, կամ էլ չի ստանում: Ժողովրդի կողմից ամենասիրված քանդակներն են՝ «Տղամարդիկ», «Ամրագրիր քո ապագան»: Սրանք գտնվում են Երևանում, բայց նա նաև ունի քանդակներ, որոնք գտնվում են Երևանից դուրս՝ Հայաստանի տարբեր վայրերում՝ Սոս Սարգսյանի արձանը՝ Ստեփանավանում, Լեոնիդ Ենգիբարյանի արձանը Ծաղկաձորում և այլն: 2007 և 2011թվականներին որպես «Տարվա լավագույն բեմանկարիչ» արժանացել է «Արտավազդ» մրցանակի: Դավիթը ամուսնացած է և ունի երկու երեխա: Նա ցանկություն ունի, որ իր երեխաները ծանոթանան քանդակի, նկարչության աշխարհին, բայց չի ուզում, որ  ստիպելով իր երեխաները շարունակեն իր գործը: Կան թատրոններ և ռեժիսորներ, որոնց հետ Դավիթը կցանկանար աշխատել, բայց նրանց անունը հարցազրույցների ժամանակ չի նշում։

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...