Sunday, January 7, 2018

Մեկնարկեց հունվարյան ուսումնական ճամբարը

Բարև ձեզ, մենք Ավագ դպրոցի այսօրվա լրատվության պատասխանատուներն ենք` Եվան և Անուշը: Մեր առավոտը սկսեցինք  ընդհանուր պարապմունքով, պարեցինք, երգեցինք և ուրախացանք: Այնուհետև սկսեցինք շրջել ավագ դպրոցով: Ում հետ խոսեցինք (իսկ մենք ում հետ չխոսեցինք...) ունեին իրենց անհատական կամ խմբային նախագծերը: Օրինակ` ընկեր Էլենը ներկայացրեց, որ սովորողների հետ պատրաստվում է իրականացնել մշակութային նախագիծ` նվիրված Երևանի 2800 ամյակին: Ընկեր Իրինան պատմեց, որ ներկայանալու են  ռադիոթատրոնով: Ընկեր Անին զբաղված էր հունվարի 26-ին կայանալիք հարսանեկան ծեսի բեմադրությամբ` հարսանեկան երգեր էր սովորեցնում: Ընկեր Հերմինեի մոտի սովորողները զբաղված էին մաթեմատիկական խնդիրներով:  Տիկին Ելենան 9-րդ դասարանցիների հետ զբաղված էր ընթերցողական նախագծերով, իսկ 10-րդ դասարանցիները թարգամոնւթյուններ էին կատարում: Տիկին Սիլվան սովորողների կողմից թարգմանված տեքստը պատրաստվում էր թողարկել:
Հա, մի բան էլ, այս ամենը հիշելու համար մենք հեռախոսով ձայնագրում էինք ուսուցիչներին և սովորողներրին, հետո լսում, նոր միայն գրում:
Այս պահին Ավագ դպրոցի ընթերցասրահում 12-րդ դասարանցիները հանդիպում են տիար Բլեյանին: Հանդիպման մասին կներկայացնի մեր ընկերուհին` Անգելինան:


Լրատվությունը պատրաստեցին 9-րդ դասարանի սովորողներ Եվա Բերբերյանը և Անուշ Թադևոսյանը: 

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...