Monday, September 30, 2019

Կին ինքնահաւան եւ կամապաշտ՝ գետատար:


Կին ինքնահաւան եւ կամապաշտ՝ գետատար:

Մի մարդ էլ ուներ  կին՝ շատ ինքնահավան և կամապաշտ, և երբ ընկավ գետն ու խեղդվեց, տղամարդը փնտրում էր նրան հոսանքին հակառակ գնալով: Մարդիկ նրան հարցրին.
-Ինչո՞ւ ես ջրին հակառակ փնտրում:
Նա պատասխանեց.
-Իմ կինը  միշտ հակառակ էր և՛ խոսքով, և՛ բնույթով: Եվ հիմա ինչպես անում էր կենդանության ժամանակ,նույնպես,կարծում եմ,մահվանից հետո կանի: Ես  հավատում եմ դրան, այդ պատճառով էլ  գնում եմ ջրին հակառակ:



Մելիքը իմ պատկերացմամբ

Մելիքը իմ կարծիքով գեր և տգեղ տղամարդ էր, միջահասակ էր,  ուներ սև մորուք, մազերը սև էին և կարճ, իսկ հագուստը միշտ մուգ գույների մեջ էր: 

Շահաբասը, մի սրվակ գինին և միջնորդը

Ավանդություններից մի բան են պատմում, որ Շահաբասի անցնելու  ժամանակ, մի հարբած հայ մարդ ձիու սանձից բռնում է և ասում.
֊Քանիսով ես վաճառում այս ձին, որը ես ուզում եմ գնել։
Շահաբասը հրամայում է, որ այդ մարդուն տանեն տուն և վաղը բերեն իր մոտ։ Ծառաները տանում են նրան տուն, սպասում են  սթափվի հարբածությունից  և հետո  տեղեկացնում են, թե ինչ է եղել, նա ահից շփոթված մնում է։ Նրա կինը նրան խորհուրդ է տալիս իր հետ մի սրվակ գինի տանել Շահաբասի մոտ և սովորեցնում է  ինչ ասի այնտեղ։ Ծառաները տանում են նրան արքայի մոտ և Շահաբասը նրան հարցնում է.
֊ Ինչքանո՞վ ես ուզում գնել ձիս։
Նա հանում է գինու սրվակը, դնում թագավորի առաջ և ասում.
֊Տեր իմ, սա է քո ձիու գնորդը և ձերդ վեհափառությունը` այն
վաճառողը, իսկ ես միայն միջնորդն եմ այդ առևտրի։ Վերջնական պայմանավորվածության եկեք գնի շուրջ և եթե միջնորդիս էլ ինչ որ մի բան շնորհեք, այն ձեր շնորհքն է։ Շահաբասին պատասխանը  հաճելի թվաց,  ներում է նրան և արձակում։

Քրիստոսը մեր մեջ հայտնվեց

Քրիստոսը մեր մեջ հայտնվեց ու Աստծո էությունը այստեղ բազմեցավ։
Խաղաղության ձայն հնչեց, սուրբ ողջունին հրաման տրվեց։
Եկեղեցին մի անձ դարձավ, համբույրս այդտեղ որպես լրացում տրվեց։
Թշնամությունը հեռացավ, ընդհանուր սեր սփռվեց։ 
Հիմա պաշտոնյաները ձայն բարձրացրեցին,միաբերան օրհնեցին միասնական Աստվածությաննը, որտեղ սրբաբան սերովբեներն են։ 

Գայլը և կռունկը:

Լեզու նախնյաց-ից Էջ  21 (38)-ի առակի ընթերցում (բարձրաձայն)։ Բառարանի ուսումնասիրում։
Գայլը և կռունկը:
Գայլի կոկորդին ոսկոր էր մխրճվել և նա վարձ խոստացավ կռունկին, եթե հանի ոսկորը փորրից: Կռունկին հաջողվեց երկար ձգված վզից դուրս խլել այն և ինչպես որ պայմանավորվել էին պահանջեց վարձև: Նախ գայլը ծիծաղեց, ապա իր ատամները կրճտացնելով ասաց.
--Բավական համարիր քո վարձը գայլի կոկորդից և գլխի ատամների տակից ողջ փրկվելը, առանց լուրջ վնասի։