Tuesday, May 24, 2016

Մարդ ում վստահում եմ

Մարդ ում վստահում եմ


Մարդ, ընկեր, թե՞ քույր։  Մարդ, ում ամեն ինչ եմ վստահում, քույրս է։ Նա ինձ ավելի լավ է ճանաչում, քան ես ինքս ինձ։ Իմ մասին գիտի ամեն ինչ։ Չգիտեմ ինչի եմ ամեն ինչ վստահում, բայց ես նրան պատմում եմ ամեն ինչ, իսկ պատմելուց հետո ինձ շատ լավ եմ զգում, թեթևացած։ Երևի նրանից է, որ  վստահ եմ հաստատ ոչմեկի չի պատմի այն ամենը, ինչ պատմում եմ նրան։   Նրան վստահում եմ նաև այն ամենը ինչը փչացնում եմ։ Օրինակ՝ եթե ես ինչ-որ մի բան փչացնում եմ, կեղտոտում, ջարդում։ Ես ասում եմ նրան, որ ինչ-որ բան մտածենք և մայրիկը չտեսնի։ Քույրս իմ միակ ու բարի ընկերն է, որ սիրում եմ իրեն, վստահում ու միշտ կիսվում իր հետ։ Քույրս չի խանդում, չի նեղացնում, ուզում է անել ամեն ինչ, որ ես ինձ լավ զգամ։ 

Էլի գարուն կգա․․․

Էլի գարուն կգա․․․


Բնության հոտն արդեն գալիս է․․․ գարունն է գալիս։ Դասեր, խաղեր, ծաղիկներ, ընկերներ և կանաչ բնություն։ Այս ամենը գարնան նկարագրությունն է՝ իմ պատկերացմամբ։ Դաշտերը պայծառ են և շողում են,  ինչպես արևը։ Պայծառ մտքերը հանգիստ չեն թողնում։ Ուզում եմ վազեմ, քայլեմ դաշտերով, պառկեմ խոտերին և երազեմ։ Երազեմ նրա մասին, ինչը պայծառ է և ցանկալի։ Գարնան ընթացքը շատ արագ է լինում։ Գարունը վազում է իմ կյանքում, ես չեմ նկատում նրան՝ ոնց եկավ, ոնց անցավ։ Գարունը սովորեցնում է մանուկներին ժպտալ, մեծերին՝ վայելել։  Իսկ երբ ավարտվում է Գարունը,  գալիս են ամառվա գեղեցիկ տեսարանները, բայց կանաչ բնությունը մնում է և մարդկանց երեսին հիմար ժպիտ է բերում։ Էլի գարուն կգա․․․ Էլի բնություն։

Իմ երեկվա օրը

Իմ երեկվա օրը


Արթնացա ու առաջին բանը, որ եկավ մտքիս` ընկերներս էին: Մեկ գիշերվա մեջ հասցրել էի կարոտել նրանց: Հիշեցի նրանց, մեր խաղերը, դասերը ու արագ-արագ հագնվեցի, պատրաստվեցի և դուրս եկա տնից: Եղանակը արևոտ էր, բայց միաժամանակ ցուրտ: Մեքենայի մեջ մտածում էի, թե երբ կհասնեմ, և երբ հասնեմ` երեխաներից  որևէ մեկը եկած կլինի՞: Հասա դպրոց, բակում երեխաները շատ էին, և բոլորը  շտապում էին շուտ մտնել դպրոց և տեսնել իրենց ընկերներին: Ես նույնպես նրանց նման շտապում էի: Մտա դպրոց, հանդիպեցի ընկերներիս, և սկսվեց մեր հետաքրքիր ու մարդաշատ առավոտյան պարապմունքը: Մեզ հյուր էին եկել վանաձորցիները և սպիտակցիները: Մենք նրանց համար Տերյան արտասանեցինք, պարեցինք և նրանք նույնպես մեզ հետ սկսեցին պարել: Վերջացավ առավոտյան պարապմունքը: Մենք` աղջիկներով, ընկեր Մերիի խնդրանքով գնացինք համերգասրահ, որտեղ մեզ նա սովորեցրեց Կոմիտասից միքանի երգ: Սովորեցինք երգերը և շտապեցինք դեպի կենսաբանության դասարան: Իսկ հաջորդ առարկան մեզ մոտ ընտրությամբ գործունեություն էր: Ես և իմ ընկերուհիները  ընտրել ենք իսպաներեն լեզուն: Սովորեցինք նախադասություններ և բառակապակցություններ,  որոնք շատ են օգտագործվում:  Դասի վերջին րոպեներին արդեն զգում էինք, որ կարոտել ենք բուֆետը

Պատուհան

Պատուհան

Մարդիկ իրենց ներսում ունեն պատուհաններ։ Դա բնավորթյան պես մի բան է, որը ուղեկցում է քեզ ամբողջ կյանքում։ Պատուհանից դուրս կտեսնես այն բաները, ինչ որ ուզում ես, ինչը քեզ դուր է գալիս, և այդ ամենը դու կտեսնես քո օգնությամբ, քո ցանկությամբ։ Պատուհանին դու նայում ես, ասում ես այն, ինչ ուզում ես, դու խոսում ես նրա հետ։ Խոսում, պատմում այն ամենը, ինչը եղել է քեզ հետ։

Ինձ համար հարազատ ու կարևոր մանկության անկյուն


Ինձ համար հարազատ ու կարևոր մանկության անկյուն

Հարազատ ու կարևոր անկյուն բոլորը ունեն։ Այնտեղ պահում են իրենց սրտին մոտ, հարկավոր ու պետքական իրեր։ Իմ անկյունում  իմ մտքերն են, իմ ընկերների հետ եղած ամենալավ ու բարի պահերը։ Սիրում եմ հիշել անցյալում եղած բոլոր դեպքերը, որնցում ես գլխավոր դերակատարն եմ եղել․այդ ամենը իմ ծննդավայրում, իմ մանկության դրվագներում, իմ պապիկի ձեռքերով պատրաստված այգում է պահված։ Երբ արթնանում էի լսելով ծիտիկների երգը, որոնք նստում էին իմ պապիկի տնկած ծառի վրա։ Ամեն առավոտ փորձում էի բռնել ծիտիկներից մեկին,  բայց չէր ստացվում։Արթնանում էի, խաղում էի աշնան տերևների հետ։ Մինչև հիմա էլ իմ աչքի դիմաց են այդ պահերն ու իրադարությունները:
Հիշում եմ ու ժպտում ինքս ինձ․․․

Աշուն է, պայծառ աշուն

Աշուն է, պայծառ աշուն
Տերևները դեղին, ծառերը մերկ, արևը շողում է երկնքի կապույտ ստվերի տակ:Այս ամենը կոչվում է Աշուն: Խշխշան ու գույնզգույն տերևներով լիքն է գետինը, տերևներին նաելիս բոլորս ժպտում ենք: Արևի ճառագայթները պայծառեցնում են աշնան գույները ու ջերմացնում մարդկանց սրտերը: Երեխաների ուրախ ձայներն ու տերևների խշխշոցը լսելիս հասկանում ես, որ աշուն է, որ աշունըէլի վերադարձել է: Սա է կոչվում Պայծառ աշուն:

Իմ մեկ օրվա նկարագրություն։

Իմ մեկ օրվա նկարագրություն։
Օրս նույնն էր՝ արևոտ, միասնական ու գունեղ։ Արթնանալուն պես տեսա, որ շողում է արևը։  Ընկերների հետ միասնական պարով, երգով ու խնդությունով սկսվում է դպրոցական օրը։ Դպրոցի գույներն ու զարդարանքը հետաքրքիր են դարձնում ու գունավորում օրը։  Դպրոց մտնելուն պես երեխաները արդեն պատրաստվում էին պարապմունքին, որտեղ երգով ու պարով ողջունում ենք բոլորին։ Սկսվեցին դասերն ու դասերի ժամանակ երեխաների հետ պատահած արկածներով լի օրը։ Ամեն օր, ամեն դասի ժամանակ սովորում եմ ու փորձում ընկալել ուսուցչուհու ասած ամեն մի բառը։ Ավարտվեց չորորդ դասաժամն, ու եկան <<համեղ>> րոպեները։ Դասերից հոգնած ու արդեն քաղցած վիճակով գնում ենք ճաշելու։  Փորձում ենք ուտել օգտակար, համեղ ու անվնաս կերակուր, որը հա՛մ ազդում է ուղեղի, հա՛մ էլ ազդում է լավ մարսողության վրա։ Վերջացան իմ դասերը, և ես պետք է գնամ տուն։ Հոգնած: Ուրախ եմ, որ հոգնած եմ. ուրեմն լավ եմ աշխատել:

Ես կարդում եմ, որովհետև…

Ես կարդում եմ, որովհետև…
Ես կարդում եմ, որովհետև ինձ օգնում են գրքերը, վեպերն ու հեքիաթները: Օգնում են ապրել, ճիշտ գործել, տալիս են պայծառ ու հիանալի մտքեր: Գիրքն ընկեր է ինձ դառնում, խորհուրդ տվող ընկեր: Ընկեր, որ երբեք չի չարանում, չի թողնում քեզ մենակ: Իսկ խորհուրդները չեն պակասում, մտածում եք ինչո՞ւ, որովհետև գրքերը անվերջ են, մեկը մեռնում է մյուսն է ծնվում, ավելի լավը, բայց երբեք հինը չի մոռացվում: Ես կարդում եմ, որովհետև դեռ ժամանակ ունեմ շատ բաներ հասկանալու ու նաև ժամանակ ունեմ կարդալու  ու վերլուծելու: Եվ հետո հիշում եմ այն ամենը,  ինչը որ տպավորվում է քո մեջ, ու հաճախ նաև քո կյանքում լինում են պահեր, որ հիշում ես քո կարդացած գրքի մի մաս, որ նման էր  քո կյանքի այդ պահին: Կարդում եմ երբ տխուր եմ, կարդում եմ երբ ուզում եմ, կարդում եմ երբ ժամանակ ունեմ: Կարդում եմ, որովհետև սիրում եմ:

Սպասում ենք, սպասում...

Սպասում ենք, սպասում...

Սպասում ենք, ուզում ենք հասնել, բայց չի ստացվում։ Փնտրում ենք, բայց երբեք չենք գտնում։ Մեր ներսում ինչ-որ պակաս անկյուն կա, որը չենք կարողանում լրացնել, ինչ-որ բան, որ մեզ ժանհասկանալի է։ Սպասում ենք, փնտրում, ուզում ենք այդ պակասը գտնել։ Եվ միշտ ամեն ինչ պակաս է, ինչ-որ բան կա, որ միշտ մեզ անհայտ է։ Սե՞րն է, գիտելի՞քը, ընկերությո՞ւնը։ Մեզ դա էլ է անհայտ, անգամ չգիտենք, թե ինչն է մեզ պակասում։ Սպասում ենք օրվան, սպասում ենք պահին։ Ե՞րբ կլինի։ Սկզբում մտածում ենք, որ մեզ ամեն ինչ հայտնի է, խորանում ենք դրա մեջ, բայց նորից․․․ ամեն ինչ անհասկանալի ու պակաս։ Կյանքում կան այնպիսի պահեր, որ ուզում ես կրկնվեն, սպասում ես, սպասում, բայց չեն կրկնվում։

Իմ աշխարհն ու իմ օրենքները

Իմ աշխարհն ու իմ օրենքները
Ծնվել եմ այստեղ, ապրում եմ այստեղ: Սա իմ աշխարհն է, բայց օրենքները իմը չեն, ես չեմ հորինել ու գրել, ես չեմ որոշել որն է ճիշտը: Բայց ես ունեմ իմ օրենքները: Ես դրանով եմ ապրում, հենց ի՛մ օրենքներով: Աշխարհը չգիտի իմ օրենքների հերթականությունը: Շարժվել իմ օրենքներով դժվար կլինի թե՛ ընկերության մեջ, թե՛ ընտանիքում և թե՛ ողջ աշխարհում: Օրենքը լինում է կյանքիդ համար, կյանքդ շարժվում է քո օրենքով, դու ապրում ես կյանքիդ օրենքով: Մարդիկ ունեն իրենց սեփական օրենքները, բայց ոչ ոք, անգամ հենց ինքը չգիտի, որ շարժվում է այդ օրենքով: Աշխարհի օրենքները տարբեր են, բայց քոնը յուրահատուկ է:

Sunday, May 22, 2016

Իսպաներեն

 Մեր Իսպաներենի դասի ժամանակ մենք պատրաստեցինք Տորտիյա՝ հայտնի իսպանական ուտեստ: Ահա և պետքական մթերքներն ու պատրաստելու ձևը:
Տորտիյա պատրաստելու համար մեզ հարկավոր է ձու, կարտոֆիլ, սոխ, ձեթ, և աղ:

Թավայի մեջ լցնում ենք ձեթ  և սկսում ենք կարտոֆիլը կտրատել: Հետո կարտոֆիլը լցնում ենք թավայի մեջ: Կտրում ենք սոխը և լցնում կարտոֆիլի վրա: Սոխը  և կարտոֆիլը  քամում ենք: Ձուն հարում ենք և լցնում սոխի և կարտորֆիլի վրա: Լցնում ենք թավայի մեջ և զգուշությամբ տալիս ենք կլորավուն  ձև: Թողնում ենք եփվի և վերջ: Շատ համեղ դաս ունեցանք: 











Մայիսի 21, Գյումրի

Երեկ, Մայիսի 21-ին մի խումբ Սեբաստացիներով շարժվեցինք դեպի Գյումրի: Ճանապարհը լիքն էր լեռներով ու ծաղիկներով: Անի պեմզա գյուղում կանգ առանք, մեզ միացել էին Անի պեմզա գյուղի բնակիչներն ու տեղի դպրոցի սովորողները: Նրանք մեզ հետ Առավոտյան պարպմունքին մասնակցեցին: Սեբաստացիներ ուսուցչական երգչախումբը երգում էր հոգևոր երգեր, բոլորով շուրջ պար էինք բռնել, պարում էինք և երեխաներին սովորեցնում պարել: Տիար Բլեյանը այնտեղի դպրոցի տնօրենին տվեց ճամփորդության հրավեր: Վերջացավ պարապմունքը և մենք բոլորով նստեցինք նախաճաշելու: Նախաճաելուց հետո ուղևորվեցինք դեպի Գյումրի: Երգով ու պարով շատ արագ հասանք:  Գյումրիում թափառելով գնացինք Մարմաշենի եկեղեցի: Այնտեղ էլ երգեցինք, պարեցինք, օրհնություն ստացանք, գեղեցիկ նկարներ արեցինք և շարժվեցինք Գյումրու Մ. Նալբանդյանի անվան թ. 11 դպրոց: Դպրոցի դահլիճը լիքն էր մարդկանցով, որոնք ուշադիր լսում էին Տիար Բլեյանին ով պատմում էր մեր դպրոցի մասին: Հետո ելույթ  ունեաավ Տիեզերք խումբը, Սեբաստացիներ ուսուցչական և պատանեկան երգչախմբերը և պարեցին Կայծիկները: Ժամը Հինգին ուղևորվեցինք դեպի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Գյումրեցիները արդեն հավաքվել էին և սպասում էին Սեբաստացիներին: Տիեզերք խումբը ներկայացավ նոր ու հետաքրքիր ստեղծագործություններով: Ռոք խումբը տրամադրությունը ավելի բարձրացրեց իր հիասքանչ գիթարի ձայնով: Իսկ Կայծիկներ ու Կարին պարային համույթները իրենց պարերով ու ժպիտներով օրը դարձրին գերազանց: Բոլորը շատ ուրախ էին, ոգևորված, օրը կայացած էր, նախագիծն էլ արված:  Գյումրեցիներին Խոստացանք, որ շատ անգամներ ենք գալու Գյումրի: Ովքեր եղել էին նորից համոզվեցին, ովքեր չէին եղել իմացան, որ Գյումրու բնությունունն ու հենց ինքը՝ քաղաքը գեղեցիկ է ու հաճելի: Երևան վերադառնալու ցանկություն չունեինք, բայց վերդարձանք: Միանշանակ լավ տրամադրությամբ, երգ ու պարով: Գյումրին ուղղակի թնդում եր Սեբաստացիներով: 

Monday, May 2, 2016

Մայիսյան 11-րդ հավաք

Մայրենի
Մասնկացել եմ արցանց քննարկումներին՝ 1 2 3 4
Մասնակցել եմ կարդում ենք նախագծին՝
Գրել եմ շարադրություններ՝
Գրաբարյան տեքստերը թարգմանել եմ աշխարհաբար՝

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...