Wednesday, April 8, 2020

Դուք լավն եք, մարդիկ

Պետք չէ թերագնահատել ինքդ քեզ, բայց դա չի նշանակում, որ պետք է գերագնահատել։

Ոչ մեկ իդեալական չէ, չկա մեկը, որ չունենա վատ կողմեր: Մարդիկ կան, ծնվել են, ստեղծվել են, որպեսզի տարբերվեն միմյանցից։ Պետք է նման չլինեն իրար, բայց հասարակությունը դժվար է ընդնունում այնպիսի մեկին, ով չի պատկանում այդ հասարակության նորմերին։
Կյանքն ափսոս է քո մասին վատը մտածելու ու այն բացասականով լցնելու համար։ Դուք լավն եք, մարդիկ, ձեզ ընդունեք այնպես՝ ինչպես կաք, փոփոխություններից, եթե ձեզ կզգաք ավել լավ՝ կատարեք դրանք, արեք այն ինչը ձեզ հետաքրքրում է, ոչ թե այն, ինչը հասարակությունն է ուզում։ Դուք լավն եք ձեր ամենավատ ու լավ կողմերով, նախասիրություններով ու ճաշակով։ Կարևոր եք ինչ-որ մեկի համար, հարազատ-բարեկամի կամ մեկի, ով սիրահարվել է ձեզ կամ էլ կսիրահարվի վաղը, պետք եք նրանց, նրանք էլ՝ ձեզ։

Աշխարհը մարդուն է պետք, մարդն՝ աշխարհին։ Դուք աշխարհ եք մեկի համար․․․
Մարդկանց տեսքը, բնավորությունն ու մտածողությունը տարբեր են և դա փաստն է նրա, որ բոլորը յուրովի են, հետևաբար նաև հավասար։
Քո փոխարեն կարող էր մեկ ուրիշը կյանք ստանալ, բայց դու ես ստացել, գնահատիր այն և, եթե ստացել ես դու՝ ուրեմն դա է ճիշտն ու պետք է ուղղակի վայելես այն։
Դուք մարդ եք, մարդիկ, և այդքանն էլ բավական է ձեզ սիրելու համար...)


Առաջարկում եք կարդաք Ջոյ Հարջոյի «Հիշիր» բանաստեղծությունը։



No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...