Tuesday, March 24, 2020

եսիմ

Ամեն հանդիպման ավարտին սովոր էի լսել շունչդ ու սրտիդ զարկերը՝ սեղմված իմին։ Ձեռքդ իմ՝ կամաց-կամաց սառող ձեռքի մեջ, պատրաստվում էինք հեռանալ, դրա համար էր սառում: Նայում էինք իրար, հայացքները սառում էին, շունչներս պահել ու մտքով թռնում էինք միասին: Մեր մոլորակում էինք, երբ անցնող մեքենայի ձայնը բերեց մեզ ներկա: Միայն թե իմանայի, որ վերջին անգամ ենք հանդիպելու...
Սովորականից ավելի ուժեղ կգրկեի, կլսվեին ոսկորներիդ ձայները, ձայնը լսելուց մի պահ կքարանայի, բայց վաղվա կարոտը պատկերացնելուն պես ավելի ուժեղ կգրկեի: Սկզբում հավանում էի, իսկ հետո սկսեցի ապրել քեզնով, քո շարժ ու ձևով, քո ժպիտով ու լացով, քո նամակներին անհամբեր սպասելով: Ես ապրում էի այն օրերին, երբ կողքս էիր կամ լսում էի ձայնդ: Հերիք էր մի օրը, որ հասկանայի՝ չկամ առանց քեզ: Իսկ հիմա՞...
Չկաս: Չկամ նաև ես: Չկա մեր  «մենքը», որ հաղթում էր բոլորին: Դու ինձ սովորեցրել էիր պայքարել ու պաշտպանել ինձ: Հիմա մենակ եմ: Բոլորի դիմաց ես մենակ եմ կանգնում: Նրանք էլ են քեզ փնտրում: Ասել եմ, որ չկաս ու չես գալու:
Մենակ եմ բոլորի առաջ, բայց աչքերս փակ պայքարում եմ, քեզ՝ կողքս պատկերելով:


No comments:

Post a Comment

Թարգմանություն-լրաքաղ

Մարդիկ լսում են անձնական զրույց։ Աղբյուրը Նորություններ Վինիպեգից։ Վինիպեգը Կանադայում է։ Երկու ոստիկան ուղղաթիռի մեջ են։ Նրանք ուղևոր...