Monday, March 30, 2020

Հայոց լեզվի քերականություն․ Մարտի 30-ից Ապրիլի 16





1) 3
2) 3
3) 1

«Ով Հիսուս, որտե՞ղ ես» վերլուծություն

Աշխարհի վրա յոթ միլիարդից ավել մարդ կա։ Մեզնից յուրաքանչյուրը տարբեր է իր բնավորությամբ։  Չարեր շատ կան․․․
Չարերն էլ իրենց տեսակները ունեն։ Կան, որ մտքում են քարկոծում, կան, որ՝ հանրության առաջ ու կան գաղտնի վատություն անողները։ Չարերը նախանձից են արթնանում։ Դիմացինիս ունեցածը ավելի լավն է, քան իմը, կամ դիմացինը հենց ինքն իրենով՝ ավելի լավն է, քան ես։

Հեռավար-առցանց ուսուցում․ Մարտի 30-ից Ապրիլի 16

Անհատական ուս․ պլան։
Մեկնարկեց հեռավար-առցանց ուսուցման երրորդ փուլը։

Tuesday, March 24, 2020

Լսում էի սրտիդ զարկերը․․․

Ամեն հանդիպման ավարտին սովոր էի լսել շունչդ ու սրտիդ զարկերը՝ սեղմված իմին։ Ձեռքդ իմ՝ կամաց-կամաց սառող ձեռքի մեջ, պատրաստվում էինք հեռանալ, դրա համար էր սառում: Նայում էինք իրար, հայացքները սառում էին, շունչներս պահել ու մտքով թռնում էինք միասին: Մեր մոլորակում էինք, երբ անցնող մեքենայի ձայնը բերեց մեզ ներկա: Միայն թե իմանայի, որ վերջին անգամ ենք հանդիպելու...
Սովորականից ավելի ուժեղ կգրկեի, կլսվեին ոսկորներիդ ձայները, ձայնը լսելուց մի պահ կքարանայի, բայց վաղվա կարոտը պատկերացնելուն պես ավելի ուժեղ կգրկեի: Սկզբում հավանում էի, իսկ հետո սկսեցի ապրել քեզնով, քո շարժ ու ձևով, քո ժպիտով ու լացով, քո նամակներին անհամբեր սպասելով: Ես ապրում էի այն օրերին, երբ կողքս էիր կամ լսում էի ձայնդ: Հերիք էր մի օրը, որ հասկանայի՝ չկամ առանց քեզ: Իսկ հիմա՞...
Չկաս: Չկամ նաև ես: Չկա մեր  «մենքը», որ հաղթում էր բոլորին: Դու ինձ սովորեցրել էիր պայքարել ու պաշտպանել ինձ: Հիմա մենակ եմ: Բոլորի դիմաց ես մենակ եմ կանգնում: Նրանք էլ են քեզ փնտրում: Ասել եմ, որ չկաս ու չես գալու:
Մենակ եմ բոլորի առաջ, բայց աչքերս փակ պայքարում եմ, քեզ՝ կողքս պատկերելով:


Friday, March 20, 2020

Վիրտուալ ճամփորդություն՝ լուսանկարներով

Առցանց ուսուցում կրթահամալիրում
Ավագ դպրոցի լուսանկարչության խումբը սիրով շարունակում է «Վիրտուալ ճամփորդություն» նախագիծը, բայց այս անգամ կճամփորդենք միայն լուսանկարների միջոցով։ Ձեր ճամփորդական արխիվներից ընտրեք ամենասիրելի, ամենաստացված լուսանկարները (մինչև 6 նկար), որոնք դուք ինքներդ եք արել ու տեղադրեք ֆեյսբուքում՝ նշելով այն վայրը որտեղ արվել են լուսանկարները։ Լուսանկարները տեղադրելուց հետո, նշեք մեկ կամ երկու հոգու անուն, ովքեր կշարունակեն տարածել նախագիծը համացանցում։
Նախագիծը բաց է․ կարող են միանալ բոլորը:
Նախագծի առաջարկը՝ Եվա Բերբերյանի, Անուշ Թադևոսյանի, 11-րդ դաս․
Արդյունքներ՝

Giving advice

Poly is 47, she is single and her children  have left home. She is very successful in her caree and has a lot of friends but she is not satisfied . She longs to change her life  . She wants to live broad, paint, write poetry but her friends  tell her  she should stop being silly and act her age.

Many people think that for example if a woman is already 30 and has children it means she should stop live her life as she did in the past. No, you should be positive and creative until the end of your life. You have to do more for your career and live your life the way you want. What a life without a risk? If you want to live abroad and paint and write poetry you should do it, because one day you will regret it and say why I didn't do it. You should do it because you want that and that's it. There will always be someone who disagrees with you and you should not give up because of these people and go against your goal. We live once and is it foolish to live the way others want. Never stop enjoying your life no matter how old you are.

 My new girlfriend loves opera, and  on our first date I told her that I love it too. I was lying. I hate it.Now , she has bought us tickets  to a show next month.

When we meet someone for the first time we all want to leave a good impression especially when the person is going to be our girl/boyfriend. I think you were nervous because It was your first date and it's okay if you lied to her on that day. But when your relationship deepened you should have reminded her of that day and I think she would gladly accept it and laugh. Now you should tell her and If I were you I would go and buy movie tickets, flowers (if she likes) and some chocolate (I think all girls adore chocolate) for forgiveness.

Thursday, March 19, 2020

Գիշերվա լուսավոր փողոցները

Մութ գիշեր: Հյուրասենյակում վառված ամենաթույլ  լույս: Աշխարհում կատարվող իրադարձություն, որը դարձել է ընտանիքների առավոտվա ու գիշերվա քննարկվող միակ թեման: Բոլորիս կողմից սպասված  սիրուն 2020 թվական: Մարտի 20, գիշեր, ժամը մեկ: Երբեք այս ժամին դուրսը այսքան լուսավոր չի եղել: Գիշերը ժամը մեկին շենքի լուսամուտներից ներս երևացող մի շարք չմարված  լույսերը փաստում են դրա մասին։ Մեծամասնությունը արթուն է, որովհետև կարիք չկա շուտ քնելու: Մեր սիրելի երկրների շնչող փողոցների նկարները՝ լի մարդկանցով, դառել են դատարկ ու լուռ մայթեր: Երբ մեկը գալիս ու քեզ պատմում է ինչ-որ մեկի վատ արարքի մասին, դու փորձում ես քեզ հեռու պահել իրենից: Հիմա էլ հեռու ենք մնում աշխարհից՝ մեկի հետ կատարված դեպքի պատճառով:  Մենք փողոցները չենք լցնում մեր աղմուկով ու դրանով օգնում ենք մոլորակին՝ իրեն տրված փորձությունը հաղթահարելու համար: Գուցե սա ճիշտն է...  Մտածե՞լ եք, որ կարոտել էիք միմյանց, մտածե՞լ եք, թե ինչքան բան ենք բաց թողնում, երբ ժամանակ չենք ունենում մեկս մյուսի օրով հետաքրքրվելու: Նախորդ պատումներումս նշել եմ ինչքան եմ ատում ժամանակը, որ խլում է մեր չապրած րոպեները, մենք էլ՝ էլ հնարավորություն չենք ունենում  հետ բերելու, մի գուցե սա այդ հնարավարությունն է, ամեն ինչը գնահատելու, ամեն մի գրկախառնությունը՝ որը հիմա դարձել է շատերի երազանքը, ընտանիքի անդամներին հաճախ ժպտալն ու միասին ճաշելը, չտրված ու չստացված համբյուրները, այս ամենը գնահատելու հնարավորությունն է, ինչը երբեք չենք մտածել, որ մի օր կարող է երազանք թվալ: Այս մի քանի շաբաթներից հետո գետերի մաքրությունը փաստում է, որ սա հնարավորությունն է հասկանալու համար,  թե մարդը ինչքան վնաս է տալիս բնությանը: Հիմա ենք հասկանում գլուխներս հանգիստ բարձին դնելու,ամեն օր շուտ արթնանալու, աշխատանքի կամ դասի ժամանակ հանգիստ լինելու խաղաղությունն ու լավ կողմերը: Թող շուտ մարեն գիշերվա մեկին վառված լույսերը, քնեն ու շուտ արթնանան հոգնած ծնողները, վարորդները բողոքեն խցանումներից, թող կարոտենք իրար ու պինդ գրկենք նորից, միայն թող գետերը մաքուր մնան...)

Wednesday, March 18, 2020

English flesh-mob

18.03.2020

Choose the proper word: “do” or “make”.


  1. It’s hard to … friends when you move to a big city.
    make
  2. Tom, why have you … Mary so angry?
    make
  3. Everyone … badly in the test. The highest grade was 70.
    do
  4. Would you like me to … a cup of coffee?
    make
  5. Our washing machine … the washing properly.
    do
  6. How many mistakes …you … in your dictation?
    do you make
  7. ….me a favour, lend me your smartphone for a minute.
    do
  8. I will … my best to achieve my aim.
    do
  9. I …my mind to become an architect.
    make
  10. They can hardly … both ends meet.
    make

Օրվա լրահոս

Լուրեր 21.03.2020

Ժամը 10:00-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածների 160 դեպք, մահվան դեպքեր չկան: 
Մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշատ կհատկացվի 4041 միայնակ տարեցի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեցի նախարարության աջակցությամբ:

1


Լուրեր 20.03.2020


Ժամը 10:00ի  դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակված 136 դեպք, որոնցից մեկը բուժվել է, 24 ժամում ավելացել է 14 դեպք:

20.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ Ֆինանսների նախարարության բացած գանձապետական հաշվին եղել է 321 մլն 167 հազար դրամ, ընդհանուր՝ 1335 փոխանցում:


Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել «Մեր «Սու-30CM» ռազմական ինքնաթիռները հսկում են մեր օդային սահմանները» վերնագրով: 

Ամեն մի վատ բան ունի իր լավ կողմերը: Բոլորիս համար արդեն հայտնի դարձած կորոնավիրուսը իր դրական հետևանքներն է թողնում էկոլոգիայի վրա, դրանք նկատելի են դարձել կարանտինի մեջ գտնվող Իտալիայում, երթևեկության դադարի, տնտեսական պասիվության արդյունքում  օդը անհամեմատետ ավելի մաքուր է, Վենետիկում մաքրվել են անգամ ջրանցքները, 60 տարվա մեջ առաջին անգամ ջուրն այնտեղ այնքան մաքուր է, որ ձկները երևում են, իսկ կարապները վերադարձել են։

ՀՀ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու  համար շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները: Զորամասերում կատարվում են ախտահանիչ գործողություններ: Ախտահանվում է նաև մարտական հերթապահության մեջ ներգրավված ռազմական տեխնիկան և սպառազինությունը։ ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել։
Կորոնավիրուսի էպիկենտրոն Ուհանում երկրորդ օրն է, որ կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվում

Աղբյուրներ՝ 1 2 

Լուրեր 18.03.2020

Նիկոլ Փաշինյանը  «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  նշեց, որ Հայաստանում կորոնավիրուսուվ վարակման հաստատված դեպքերի թիվը ժամը 18:30-ի դրությամբ հասել է 102-ի,

Հայոց լեզվի քերականություն (առցանց ուսուցում)


Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ի ձայնավորի հնչյունափոխություն։ Հնադարյան, տնական, ջրավազան, ընչաքաղց, ըղձական, ընկուզենի, ազնվական, գնորդ, վեհապանծ, մտաբերել, լեռնագործ, հիմնադիր, լրագրեր, աղավնյակ, վիրակապ, քմային, գարեհաց, ճգնել, թրթիռ, գունագեղ, միջանկյալ, նշաձև, գրակալ, թխամորթ, կրաման, նմանատիպ, սրտակից:
Հնադարյան, ըղձական, ազնվական, գնորդ, մտաբերել, աղավնյակ, գարեհաց, ճգնել, գրակալ, կրաման, սրտակից:

Tuesday, March 17, 2020

Վերհիշելով անցած ճանապարհներս



Լուսանկարները՝  Եվա Բերբերյանի (11-րդ դաս.)
© Սեբաստացի TV 2019

















Բացեցի արխիվս, որ վերհիշեմ ու հասկանամ` զբոսաշրջիկին ինչ ուղղությամբ ուղարկեմ: Հասկացա, որ սիրածս վայրերը Հայաստանում շատ-շատ են ու դժվար եմ կողմնորոշվելու: Հիմա էլ գրում եմ ու մտածում. ամեն դեպքում, կարո՞ղ է մյուսի մասին պատմեմ: Ամեն անգամ նշում եմ, որ շատ ենք ճամփորդում, հատկապես Հայաստանում. այդ ճամփորդությունների միջոցով սկսում ես ավելի շատ սիրել երկիրդ, երկրիդ ամեն մի անկյունը: Հայրենասիրությունն արթնանցելու համար դպրոցում ազգիդ պատմությունն անգիր անելուց ավելի լավ է գնալ, գտնել ու ճանաչել այդ վայրերը: Այն վայրերը, որոնք անգամ ծանոթ չեն հայերին:

Monday, March 16, 2020

Distance Learning

Poly is 47, she is single and her children  have left home. She is very successful in her caree and has a lot of friends but she is not satisfied . She longs to change her life  . She wants to live broad, paint, write poetry but her friends  tell her  she should stop being silly and act her age.

Many people think that for example if a woman is already 30 and has children it means she should stop live her life as she did in the past. No, you should be positive and creative until the end of your life. You have to do more for your career and live your life the way you want. What a life without a risk? If you want to live abroad and paint and write poetry you should do it, because one day you will regret it and say why I didn't do it. You should do it because you want that and that's it. There will always be someone who disagrees with you and you should not give up because of these people and go against your goal. We live once and is it foolish to live the way others want. Never stop enjoying your life no matter how old you are.




Put in the infinitive or the -ing form of the verb in brackets.

1. I was overjoyed to see(see) you at the party. 
2. The nuclear station is not likely to blow up  (blow up) although it may shut down.
3. Janice was sad   to see (see) such poverty when she visited India.
4. It’s possible to work (work) all day without being disturbed.
5. You are free to leave (leave) any time you want to.
6. You should be able to practice singing (sing) every day.
7. Scientists are hoping to discover (discover) a new chemical element.
8. I don’t mind people asking (ask) me questions.
9. He works too slowly to be (be) any use to me.
10. He can ‘t stand waiting (wait) for other people.
11. I guess there is no point to sit (sit) around here any longer.
12. The lemonade was cool enough for us to drink (drink).
13. Please stop interrupting (interrupt) me when I am trying to explain something.
14. I’ve forgotten to buy (buy) flowers for my girlfriend’s birthday.
15. I simply can’t afford to waste (waste) time trying to explain this to you.
16. The thief admitted entering (enter) the house but says he didn’t take anything.
17. I don’t really fancy spending (spend) my holidays in Spain.
18. I apologized to her but she refused to accept (accept) it.
19. He offered to help me to repair (repair) my motorcycle.
20. Why does John keep writing (write) to you?

Պատահական անցորդին



Չարենցյան վերլուծություն

Պատահական անցորդին

Մենք երկու՛սս էլ, մենք երկու՛սս էլ անվերադարձ աշխարհում
Ապրում ենք, կանք, գնում ենք - ո՞ւր, միևնույնն է մեր հեռուն:
Կանգնիր, անցորդ: Կանգնիր: Նայենք: Նայենք իրար - գուցե մենք
Հանկարծ ժպտանք` չճանաչված մի բարեկամ ճանաչենք:
Կանգնի՛ր, կանգնի՛ր, ո՞ւր ես վազում, ո՞ւր ես գնում դու արագ.
Աչքերիս մեջ գուցե գտնես ոսկեԺպիտ մի կրակ:
Դու ուրախ չե՞ս, որ ապրում ենք - ու հանդիպել ենք իրար,
Ո՞ւր ես անցնում անվերադարձ, որպես անդարձ ճանապարհ
Ե՛ս էլ կանցնեմ - տրտում մենակ, - ու կգնամ իմ անծայր
Երազ - ճամփան, որով դու էլ այս իրիկուն կույր անցար:
Դու կույր անցար, չնայեցիր ու հեռացար մշուշում.
Բայց ես երկար քո անծանոթ, օտար դեմքը կհիշեմ:
Կհիշեմ, որ դեգերումիս ճանապարհին, որպես հուշ,
Մեկը անցավ, իրիկուն էր. իրիկուն էր ու մշուշ ...


1916 թվականի բանաստեղծություն է՝  արդեն մի դար է անցել, բայց ամեն ինչ նույնն է: Դրսում շտապում են մարդիկ՝ չգիտես էլ ու՞ր, կամ ի՞նչն է ավելի կարևոր իրենց կյանքից, որ կարող են դրա պատճառով չտեսնել կարմիր լույսը, որ զգուշացնում է կանգնել ու չանցնել փողոցը:

Tuesday, March 3, 2020

Քաջ, թե՞ բախտավոր Նազարը:

Գյուղի հայտնի վաղկոտ ու անգործ Նազարն է. համենայնդեպս, գյուղը իրեն այդպես է ճանաչում: Այս աշխարհում պետք է հավատալ ամեն ինչին: Երբեք մի ասա՝ երբեք: Մի քայլը կարող է հարյուր ութսուն աստիճանով փոխել կյանքդ: Մեզ ընդամենը այդ քայլն է պետք: Նազարի համար կյանքը շռայլ էր, թեպետ գյուղը իրեն որպես վախկոտ էր ճանաչում, ամեն դեպքում, կարծում եմ, կյանքը վայելում էր. ո՞վ չի ուզի իր փոխարեն անեն ամեն ինչ։ Սկզբում իր փոխարեն ամեն ինչ կինն էր անում, հետո էլ Նազարի կյանքը փոխեց իր բախտը: Երբեք չէր մտածել, որ կարող է սպանել, թեկուզ դա հեքիաթում ճկույթի ծայրի չափ ճանճեր էին, ամեն դեպքում, դա բացահայտում էր իր համար: Իր քայլից զարմացած՝ մտածեց, որ պետք է բոլորն իր արածի մասին իմանան: Մենք բոլորս էլ այդպիսին ենք: Ուզում ենք մեզ աշխարհը լսի, ծափահարի ու ոգեշնչի: Վախկոտ Նազարը կամաց-կամաց դառնում էր քաջ, անվախ՝ իրականում վախեցած էր եղբայրներին տեսնելիս, բայց տպավորություն է թողնում բարկացածի, ուզում է շուտ փախչել վագրից, բոլորը մտածում են՝ անզեն է ուզում սպանի վագրին, կատաղած ձիուց ազատվելու համար բռնում է փտած ծառի ճյուղից, և ճյուղը պոկվում է, թշնամին վախենում է՝ մտածելով, որ Նազարը ծառերը արմատահան անելով գալիս է: Գյուղացիների համար Նազարը հերոս է: Միևնույն է, մենք այն չենք, ինչ տեսնում է հասարկությունը, մենք այն ենք, ինչ մտածում ենք ու զգում:

One should never judge a person by external appearance

Of course, judging a person by external appearance is wrong. We all are unique and our external appearance is unique too. Nobody is perfect. When someone is tall everyone laughs and says that he is tall, someone is short everyone says the same, if one is fat then should be thin or if thin should be fat. So whatever we look like, whatever we do society will always judge. I wish everyone understood to live and lead their own life without paying attention to others' life. When I judge a person by his or her external appearance I rather pay attention to the tidiness and style of the person but when I am about to make an opinion I always value the thinking or the speech. In the end, I want you to know that we all are bad in someone's story.

Ես ու ժամանակը

Ամենազզվելին է: Իր հետ վերցնում ու տանում է զգացածս, մտածածս, տեսածս, լսածս, ապրածս: Ես կորում եմ ժամանակի մեջ: Կամ էլ ժամանակն է կորում իմ մեջ: Բառերով դժվար թե բացատրեմ էն նողկանքը, որ ապրում եմ ժամանակի մասին խոսելիս: Մարդկանց էլ է տանում, ամենակարևորներին... ու չի հարցնում, ոչ էլ զգուշացնում է: Հավաքում է ամբողջ ուժերն ու հարվածում քեզ մեջքից: Ուզում եմ իր մեջ լավն էլ տեսնել, բայց չի ստացվում, որովհետև, եթե կյանքումս ամենաուրախ պահերը ես վայելում եմ, վաղը դրանք արդեն դառնում են հուշեր, անցած օրեր, անցած պատմություն: Ու ես էլի իրեն եմ մեղադրում: Բա էլ ու՞մ: Ուզում եմ գտնել իմ ժամանակն ու բարձր շենքի ամենավերևի հարկից շպրտել ներքև: Չեմ նայի՝ ոնց է փշրվում, որովհետև չի հետաքրքրում: Ես դա անելու եմ ինձ համար, իմ կյանքը լավացնելու, ժամին չնայելու, գործերը հետ ու առաջ չտանելու համար: Ես ոչ կուշանամ, ոչ էլ շուտ կհասնեմ հանդիպման: Ես կգնամ ճիշտ ժամանակին: Կկարողանամ վերադարձնել կորցրածս ժամերն ու կանեմ այն քայլերը, որոնք չեմ արել: Պահը ավելի երկար վայելելու համար՝ կկանգնեցնեմ, եթե շուտ տուն հասնել ուզեմ՝ կարագացնեմ: Կմնամ ես, շուրջս պտտվող աշխարհը, մարդիկ՝ ոմանք դիմակներով, ոմանք՝ անկեղծ, կարևորը՝ անժամկետ:

Ալեքսանդր Մյասնիկյան

  Ալեքսանդր Մյասնիկյանը ծնվել է   1886 թվականի  փետրվարի 9 ին,    Նոր Նախիջևանում: Կրթությունը ստացել է Մոսկվայի պետական համալսարանում, մասն...