Monday, May 13, 2019

10 years challange

Հանրապետության հրապարակ(նախկին անվանում՝ Լենինի հրապարակ)
Ստեղծվել է ըստ Երևանի գլխավոր հատակագծի․ այն նախագծվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից 1924 թվականին: 2003 թվականին հրապարակում անցկացվել են պեղումներ և կազմակերպվել վերակառուցումներ: Խորհրդային առաջնորդ Վլադիմիր Լենինի յոթ մետրանոց արձանը հրապարակում կանգնեցվել է Սերգեյ Մերկուրովի կողմից 1940 թվականի նոյեմբերի 24-ին։ Արձանը պատվանդանից հանվել է 1991 թվականի ապրիլի 13-ին՝ Խորհրդային Միության պաշտոնական փլուզման նախօրեին։ Ներկայում արձանը գտնվում է Ազգային պատկերասրահի բակում։ Պատվանդանը հրապարակում մնացել է մինչև 1996 թվականը, ինչից հետո ապամոնտաժվել է։ 2001 թվականի վերջին, խաչն ապամոնտաժվել էր:  2004 թվականի փետրվարին դատարկ տեղում դրվել է հեռուստատեսային էկրան, որով ցուցադրվել են ապրանքների և կազմակերպությունների գովազդներ։ Էկրանը հանվել է 2006 թվականին: Մի ամբողջ տարի երգող շատրվանները չեն աշխատել և կրկին բացվել են 2007 թվականի սեպտեմբերին։ Շատրվանների նորացման համար ծախսվել է շուրջ 1,4 միլիոն եվրո։


Ամեն տարի, սկսած 1950 թվականի դեկտեմբերից, ձմեռային տոներից առաջ հրապարակում տեղադրվում է տոնածառ։

Ցայտաղբյուրը տեղակայված է թանգարանի շենքի մոտ։ Այն բաղկացած է յոթ ոչ մեծ ցայտաղբյուրներից, այդ պատճառով էլ կոչվում է Յոթ աղբյուր։ Ցայտաղբյուրը տեղադրվել է 1965 թվականին և վերանորոգվել 2010 թվականին: 

Բնապահպանական բաց նախագծերի ամփոփում

Ճամփորդությամբ ուսուցումն ու բնապահպանական բաց նախագծերը

Լուսանկարը՝ Անուշ Թադևոսյանի
© Սեբաստացի TV 2019

Ճամփորդությամբ ուսուցում

 Հայաստանում ռեկրեացիոն ռեսուրսների զարգացման նախադրյալներն ու հեռանկարները: Ըստ իս, Հայաստանը ավելի շատ հարուստ է բնածին ռեկրեացիոն ռես...