Sunday, April 5, 2020

Հայաստանը և հարևան երկրները


Գյումրի, Կապս
Լուսանկարները՝  Եվա Բերբերյանի (11-րդ դաս.)© Սեբաստացի TV 2019

Թեև քարտեզի վրա փոքր  ու չերևացող երկիր ենք, ամեն դեպքում ներս մտնելուց հասկանում ենք, թե ինչքան մեծ, հարուստ մշակույթով, փորձություններով անցած երկիր ենք. Ցեղասպանություներկրաշարժպատերազմներ, որոնք մինչև այսօր չեն ստացել իրենց լիարժեք և արդարացի  լուծումները։
Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը մեզ շրջապատող-հարևան երկրներն են...


Վրաստան-Հայաստան՝

Կարծում եմ, որ Վրաստանի հետ ենք ամենալավ հարաբերությունների մեջ։ Հայերը սիրում են վրացիներին և, ըստ իս, նրանք էլ մեզ են սիրում, կարելի է ասել՝ մենք բարեկամական հարաբերությունների մեջ ենք։ Տարածքային խնդիրներ ունեցել ենք՝ Լոռին ու Ջավախքը որպես վիճելի տարածքներ, սակայն ժամանակի ընթացքում երկու կողմերը խնդրին լուծում տվեցին՝ Ջավախքն անցավ վրացիներին, իսկ Լոռին մնաց մեզ։ Շատ հայեր Վրաստան են մեկնում առևտրի նպատակով, և Վրաստանից Հայաստան ամենաշատը ներմուծվում է՝
·  Գյուղմթերք

·  Ավտոմեքենաներ
·   Հանքային ջրեր
·    Քիմիական արտադրանք
·   Դեղամիջոցներ
Հայերն իրենց հանգիստը շատ հաճախ անցկացնում են Վրաստանում, այս տարի մեծաքանակ հայեր ամանորը դիմավորեցին Վրաստանում։ Վրաստանում կա հայկական մեծ համայնք և դրա պատճառով էլ այնտեղ շատ հայկական դպրոցներ կան։ Նաև տեղի են ունենում կրթական փոխանակումներ, ինչպես մեր կրթահամալիրն է իրականացնում արդեն շուրջ մեկ տասնամյակ շարունակ:


Ընդհանուր տեղեկություններ՝

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992թ. հուլիսի 17-ին:
Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993թ. հուլիսից:
2008թ. ապրիլին Բաթումում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:



Իրան-Հայաստան՝

1992թ. փետրվարի ն  Թեհրանում Հայաստանի  և Իրանի միջև ստորագրվել է հռչակագիր,որով կողմերը հաստատեցին բարիդրացիական հարաբերություններ երկու երկրների միջև։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մեկ անգամ այցելել է Իրան։ Այնտեղ էլ կա հայկական համայնք և, իհարկե, հայկական եկեղեցիներ, դպրոցներ։ 
Իրանից Հայաստան ներմուծվում են՝
· Կենդանիներ
· Սննդամթերք
·  Էլեկտրաէներգիա
· Ավտոմեքենաներ
·  Սարքավորումներ

Հայաստանից Իրան արտահանվում են՝
·   Փայտ
·   Սննդամթերք
·  Էլեկտրաէներգիա
Մեր կրթահամալիրը Իրանի հետ նույնպես ունի  կրթական-մշակութային կապեր։

Թուրքիա-Հայաստան՝

Թուրքիայի հետ լարված հարաբերությունների մեջ է գտնվում Հայաստանը մի շարք պատմական հարցերի պատճառով, որոնցից է օրինակ՝  Հայոց ցեղասպանության ժխտումը Թուրքիայի կողմից։ Հայաստանում կան շատ կազմակերպություններ, որոնք իրականցնում են ուղևորություններ դեպի Արևմտյան Հայաստան, Ստամբուլ կամ ուղղակի ծովային, հանգստյան քաղաքներ։ 
Կան անհատներ, ովքեր իրականցնում են առևտուր և Թուրքիայից ներմուծում են տարբեր մթերքներ կամ իրեր։
Մեր կրթահամալիրը տարիներ շարունակ կրթական փոխանակումներ է իրականացնում Ստամբուլի հայկական վարժարանների հետ:

Ադրբեջան-Հայաստան՝
Ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերությունները լարված են, կարելի է ասել՝ թշնամական են՝ մեզ բոլորիս հայտնի Արցախյան հարցի պատճառով։ Հարցին դեռևս լուծում չի տրվել և մինչ օրս երկու երկրների հարաբերությունները շարունակում են մնալ  պատերազմական վիճակում, ավելին,  2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից իրականացվեց լայնածավալ հարձակում, որի պատճառով ունեցանք 100-ից ավել երիտասարդների կորուստ:
Այսպիսին են Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ...

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...