Monday, April 13, 2020

Խեղճուկրակ արաբը-վերլուծություն

Վիլյամ Սարոյան, Խեղճուկրակ արաբը

Երբեմն բառերն ուղղակի ավելորդ են։ Միգուցե ոչ երբեմն, այլ՝ միշտ։ Սիրո մեջ բառերն ուղղակի վիճելու կամ ինչ-որ հարցեր պարզելու համար են, իսկ երջանիկ պահերին բառեր պետք չեն։ Երբ սրտերն ու հոգիները գտնում են իրար ու հասկանում, որ միմյանց համար են, բառերն այդժամ անզոր են դառնում։ Խոսելը երբեմն ժամանակի վատնում է։ Դեպքերի մեծամասնության ժամանակ շատ խոսացողին հասարակությունը չի ընդունում, իսկ լռողի հետևից ընկնում ու խնդրում, որ խոսի։ Լռությունը խնդիրների լուծման ամենահեշտ տարբերակն է, լռության ժամանակը բառերը թռչում են օդում և նրանց բռնել հարկավոր չէ։ Ընկերների միջև լռությունը ապացուցում է մտերմությունը։ Նրանց պետք չեն «որովհետևներ»  կամ էլ «ինչուներ» , գիտեն՝ հասկանում են իրար առանց բառերի ու բացատրությունների։  «Բերանները երբեք չեն բացում, բայց անընդհատ խոսում են։ Իրար հասկանում են և կարիք չունեն բերանները բացելու։ Թաքցնելու բան չունեն», իրոք, երևի խոսքերն իրոք ինչ-որ բաներ թաքցնելու, արդարանալու կամ վիճելու համար են, իսկ հասկանալու համար ուղղակի լռությունն էլ բավական է։


Խոսրով քեռին, տեսակով չխոսկան, գտել էր արաբին առանց ծանոթության։ Նրանք զգացել էին, որ միմյանց հասկանալու համար շատ բան պետք չէր, այդ թվում նաև երկարատև զրույցներ կամ ավելորդ բառեր։ Արաբը հին երկրից գաղթած, տարիքով մեծ մարդ էր, բայց մարմինը, գլուխն ու աչքերը երեխայի էին, ամեն դեպքում, աչքերի մեջ տարիների հուշեր կար։
 Միայն արաբի չէ, մեր բոլորիս աչքերն են մանկական, մեր բոլորիս աչքերն են տարիների հուշերով լցված, լավ ու վատ պահերով, ամենաերջանիկ օրերով, որոնք անցյալում են մնացել։ Երևի մարդ միշտ մանուկ է մնում, որովհետև մանկությունը միակ բանն է, որ բոլորը երազում հետ բերել ու կարծում եմ, որ հենց դրա պատճառով է, որ մարդկանց հոգու կամ սրտի մասնիկների մեջ մանկական մի բան կա։ Խոսքերն ինչքան անպետք են, պահ է գալիս, որ այդքան էլ պետք են լինում։ Արաբը լուռ էր, բայց Խոսրով քեռին հասկացել էր,  որ արաբը կարոտով էր լցված՝ հայրենի հողի, իր երեխաների կարոտով։ Մի գուցե բառերը պահում էր իր որդիների հետ խոսելու համար։ Երևի անհամբեր սպասում էր, թե երբ են նորից հանդիպելու, կարոտը կառներ, քայլերն ի վերջո կզգար, որովհետև հայրենի հողից հեռու մեր ոտքերը պինդ չենք դնում գետնին, իսկ հարազատ հողի վրա համարձակ ու հստակ ենք քայլում։ Կարծում եմ, որ Խոսրով քեռին արաբի համար ուրախություն էր, չէ որ Խոսրով քեռին իրեն ընդունեց բարեկամի պես, մեկ տարի շարունակ բարեկամություն արեցին, սուրճ խմեցին ու սիգարետը վայելեցին, բայց, երևի, նա չհասցրեց այս ամենի մասին Խոսրով քեռուն ասել։ Մահացավ՝ հարազատ հողից հեռու ու կարոտը սրտում թաղած։ 




No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...