Monday, April 26, 2021

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

 
Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00
Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը
Ղեկավար՝ Անի Սարգսյան




«Ցտեսություն-ցնծություն» նախագծի շրջանակում, իրականացվում է շրջանավարտի ֆոտոցուցահանդես․ ենթանախագիծը։

Ապրիլի 28-ին, ժամը 13։00, բոլորին հրավիրում ենք Մայր դպրոցի փոքր դահլիճ ներկա գտնվելու իմ անհատական ֆոտոցուցահանդեսին, ղեկավար՝ Անի Սարգսյան։

8-րդ դասարանից սկսած, որպես ընտրությամբ գործունեություն ընտրել եմ լուսանկարչությունը։  Ցուցադրվող լուսանկարներում կտեսնեք իմ կողմից ընտրված լուսանկարների հավաքանի, որոնք նկարվել են տարբեր տարիների ընթացքում՝ տարբերի ժանրերի մեջ։

Մինչև ցուցահանդեսը կարող եք ծանոթանալ անհատական իմ ֆոտոշարքերի ու լուսաբանումների՝ այստեղ։
Նաև կարող եք դիտել իմ առցանց ֆոտոցուցահանդեսները, որոնք բաղկացած են երեք մասից․

Tuesday, March 16, 2021

Ես այս աշխարհի բնակիչն եմ

 Ոչ թե մարդիկ են գեղեցկացնում բնությունը, այլ բնությունը՝ մարդկանց: Մենք իրենից կախված ենք, իսկ ինքը մեզնից՝ իհարկե ոչ: 

Մեծ փոփոխությունների գնալուց առաջ պետք է փոքր գիտելիքներն ու կրթվածությունը ստուգենք նոր անցնենք առաջ: Կրթվածություն ասելով ամենևին նկատի չունեմ Նյուտոնի օրենքներն ու Պյութագորասի թեորեմը, կամ էլ, թե երբ է մահացել Մահաթմա Գանդին: Ես ներսի մասին եմ խոսում: Եթե միմյանց, ծառին, ծաղկին, կենդանիներին, ամենքին հարգենք ու ամեն ինչ սիրենք, կարծում եմ՝ կյանքը մի փոքր կհեշտանա: 

Թեթև հարգանք քո քաղաքի նկատմամբ ու սուրճիդ բաժակը չի հայտնվի գետնին, այլ կմնա ձեռքումդ՝ թեկուզ քեզ նեղություն տալով, բայց քաղաքիդ չնեղացնելով: 

Երկրի բնակիչների գլխավոր/կազմակերպիչը չեմ ցանկանա լինել: Բարդ է նրանց հետ: Հազարավոր մարդիկ-հազարավոր աշխարհայացք: Բարդություններից չեմ փախչում, բայց կյանքս, որը ընդամենը մեկ անգամ կարող եմ ապրել, չեմ ուզում վատնել՝ մեկին աղբամանի տեղը սովորեցնելու վրա:

Wednesday, February 17, 2021

Մի փոքր մանկությունից


Երբ ես փոքր էի... ըըըը, ինչի հիմա փոքր չե՞մ: Ամեն դեպքում, դեռ չեմ մեծացել ու երևի երբեք էլ չմեծանամ: Չեմ ուզում: Ինչի՞ համար մեծանամ: Փոքրերն ավելի խաղաղ ու անհոգ են, բարի ու առանց չար մտքերի: Բայց մանկությունս կարծես, թե ավարտվել է: Առաջին 8 տարիներս անցան լոռվա հրաշք բնության մեջ, սառը օդն ու մաքուր ջուրը խմելով, ամեն օր մի տատիկ-պապիկի տնից մյուսի տուն վազելով:

Ասում են, որ մեկ-երկու օրեկանից ժպտում ու ծիծաղում էի բոլորի հետ:Փաստորեն Փոքրուց մարդամոտ ու բաց եմ եղել: Նաև շուտ եմ  ինքնուրույն դարձել, հինգ ամսականից ինքնուրույն բռնում էի գդալներն ու բաժակները, 8 ամսականից՝ քայլում: Իսկ ամենահայտնի հարցին, թե ի՞նչ է եղել իմ առաջին բառը, իմ պատասխանը ոչ մամա է, ոչ պապա այլ՝ ճանճ :Դ այո, այո, ճանճ: Գլխավերևումս պտտվող ճանճին տեսնելիս ուրախ տվել եմ իր անունը։ 

Երևանի հանդեպ մեծ սեր չունեի, Ստեփանավանի հետ շատ կապված էի ու Երևան տեղափոխվելը բավականին ծանր տարա։ Երրորդ դասարան էի, երբ եկա կրթահամալիր, դե փոքր էի ու հիշում եմ, թե ինչպես էի զարմացել միջավայրն ու երգող-պարող ուսուցիչներին տեսնելիս: Մանկությանս տպավորված հուշերից մեկն էլ այն է, երբ առաջին օրը առաջին անգամ մասնակցեցի առավոտյան պարապմունքին ու փորձեցի պարել, չկարողացա ու սկսեցի լացել :Դ 


Շատ ուրախ եմ, որ 2003 թվականին արդեն եղել են ապարատներ, որոնք որակով ու գույներով նկարի ջերմությունն ու տրամադրությունը կարողացել են փոխանցել:

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...