Wednesday, April 10, 2019

Նիկոլ Փաշինյանի Նորագավիթի ավտոմաքսատուն այցի հետևանքները։

Ապրիլի 9ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն։ Այցի ժամանակ կեղտոտված և պատի տակ դրված դրոշի պատճառով Նիկոլ Փաշինյանը պահանջել էր աշխատատակիցներից մեկին ազատման դիմում գրել։ Ապրիլի 10ին Նիկոլ Փաշինյանը զրուցեց լրագրողների հետ և այն հարցին, թե արդյոք շարունակում է պնդել, որ կեղտոտված դրոշի պատճառով ՊԵԿ աշխատակիցը պետք է աշխատանքից ազատման դիմում գրի, նա պատասխանեց՝ Ես մի բանը մի անգամ եմ ասում։ Լրագրողի մյուս հարցին, թե  իրավական առումով արդյոք դա ընդունելի է, վարչապետը արձագանքեց․ «Եթե որեւէ մեկը գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել ՀՀ դրոշը, ուրեմն մեր պատկերացումները պետության մասին տարբեր են»։

Աղբյուրը՝ https://news.am/arm/news/506380.html

Monday, April 8, 2019

Դանիել Վարուժանի մասին

  1. Փաստեր հեղինակի կյանքից
Դանիել Վարուժանը՝ 20րդ դարի արևմտահայ բանաստեղծ է, ծնվել է   Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում 1884 թվականի ապրիլի 20ին։ Սովորում էր գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում։ Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում։ Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի պանդուխտ հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։ 1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչությունն ու քանդակագործությունը Նա ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է Լև Տոլստոյի և Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։ Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում գրում է իր առաջին բանաստեղծությունները պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի մասին։  Նա 1905 թ. մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։ Ստանալով բարձրագույն կրթություն՝ բանաստեղծը 1909-ին վերադառնում է ծննդավայր։ Սեբաստիայի Արամյան վարժարանում երկու տարի ուսուցչություն է անում, 1911 թվականին տեղափոխվում է Եվդոկիայի ազգային ճեմարան։ 1912 թվականին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի Ս. Գրիգոր Լուսավորիչ վարժարան՝ տեսչի պաշտոնով։
Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրել է չորս գիրք՝ «Սարսուռներ» (1906), «Ցեղին սիրտը» (1909), «Հեթանոս երգեր» (1912) և «Հացին երգը» (1921, հետմահու)։ Գրել է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։ 1915 ապրիլի 24-ին Վարուժանը եղել է  մտավորականների ու հասարակական գործիչների հետ։ Նրանք ձերբակալվել են թրքական ոստիկանության կողմից։ Նա շատերի հետ աքսորվել է Չանղըրը, որտեղ մնացել է կալանավոր։ Օգոստոսի 26ին 1915 թ., որպես թե տեղափոխվելով Չանղըրըից Այաշ, ճանապարհին նա դաժանորեն սպանվում է կազմակերպված դավադրությամբ՝ բանաստեղծ Ռուբեն Սևակի և երեք այլ աքսորականների հետ։
1958 թ. փետրվարի 8-ին Գենտում տեղի ունեցավ Վարուժանին նվիրված երեկո։ Փետրվարի 9-ին համալսարանի մատենադարանի մեծ սրահում ամրացվեց հուշատախտակ՝ Վարուժանի դիմաքանդակով և հայերեն, ֆրանսերեն, ֆլամանդերեն արձանագրությամբ։ Դիմաքանդակի վրա նշվել են բանաստեղծի հետևյալ խոսքերը՝ 

ի՜նչ փոյթ կեանքը մեռնող,
երբոր երազը կ՚ապրի, 
երբոր երազն անմահ է։

Monday, April 1, 2019

Նախագծային շաբաթ. Արևելյան պոեզիա, արևելյան մշակույթ.

Ուղղությունները.
Ուղղությունների ընտրություն, ուսումնասիրում։ Առաջին տպավորությունների հաղորդում։
Ես ուսումնասիրեցի բոլոր ուղղությունները, բայց ամենից շատ ինձ դուր եկավ Պարսկական ժամանակակից պոեզիան։ Այն ինձ դուր եկավ իր պարզ, բայց միևնույն ժամանակ ճիշտ և մտածելու տեղիք տվող խոսքերով։ Ինձ դուր եկավ Սառե Դասթառանի այս խոսքերը՝ «Քեզնից հետոյի մենությունը քեզնից առաջվա մենությունը չէ…»։ Համամիտ եմ մտքի հետ։ Երբ քեզ հարազատ մարդը լքում է քեզ, դու զգում ես նրա բացակայությունը, երևում է նրա տեղը։ Քո հոգու մեջ մի անկյուն բաց է մնում։ Նրա խորհուրդները, ինքն ամբողջովին՝ էլ չեն լինում։ Իսկ, երբ նրան չես ճանաչել, նրա բացակայությունը չես զգում, չես զգում, որ քո միակը չկա, կողքիդ չէ։։ Նրան ճանաչելուց հետո, նրանից հետոյի մենությունը, ցավոտ մենություն է։

«Պարմանի»-ի առաջին քայլերը

Նախագիծ՝ «Պարմանի» Միասին ուսումնասիրենք ամսագրերի պատմությունն ու  իմանանք ամենակարևորը՝ նրանց մասին։ Ամսագիրը պարբերական հրա...