Tuesday, February 28, 2017

Փոխադրություն

1. Փոխադրել հատվածը.
Յայնժամ վարեցաւ Յիսուս յանապատ ի հոգւոյն՝ փորձել ի սատանայէ: 2 Եւ պահեալ զքառասուն տիւ եւ
զքառասուն գիշեր՝ ապա քաղցեաւ: 3 Եւ մատուցեալ փորձիչն՝ ասէ ցնա. Եթէ որդի ես Աստուծոյ՝ ասա զի
քարինքս այսոքիկ հաց լինիցին: 4 Նա պատասխանի ետ եւ ասէ. Գրեալ է՝ թէ ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ
ամենայն բանիւ որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ: 5 Յայնժամ առեալ ածէ զնա սատանայ ի քաղաքն սուրբ, եւ
կացուցանէ զնա ի վերայ աշտարակի տաճարին, 6 եւ ասէ ցնա. Եթէ որդի ես Աստուծոյ՝ արկ զքեզ աստի ի
վայր. զի գրեալ է՝ թէ հրեշտակաց իւրոց պատուիրեալ է վասն քո՝ եւ ի վերայ ձեռաց բարձցեն զքեզ, զի մի՛
երբէք հարցես զքարի զոտն քո: 7 Ասէ ցնա դարձեալ Յիսուս. Գրեալ է՝ թէ ո՛չ փորձեսցես զՏէր Աստուած քո: 8
Դարձեալ առնու ածէ զնա սատանայ ի լեառն մի բարձր յոյժ, եւ ցուցանէ նմա զամենայն թագաւորութիւնս
աշխարհի, եւ զփառս նոցա, 9 եւ ասէ ցնա. Զայս ամենայն քեզ տաց՝ եթէ անկեալ երկիրպագանիցես ինձ: 10
Յայնժամ ասէ ցնա Յիսուս. Երթ յետս իմ սատանայ. զի գրեալ Տեառն Աստուծոյ քում երկիր պագցես, եւ զնա
միայն պաշտեսցես: 11 Ապա եթող զնա սատանայ. եւ ահա՝ հրեշտակք մատեան եւ պաշտէին զնա:

Փոխադրություն
Հոգին Հիսուսին տարավ անապատ, որ փորձությունների ենթարկվեր սատանայի կողմից: Եվ պահվելով քառասուն օր ու գիշեր այնտեղ` սովածացավ:  Եվ մոտենալով սատանան ասաց. Եթե Աստծո որդի ես, ասա, որ այս քարերը հաց դառնան: Նա պատասխանեց և ասաց. Գրված է, որ մարդ չի ապրում մենակ հացով, այլ այն խոսքերով, որ դուրս է գալիս աստծո բերանից: Այն ժամանակ սատանան վերցրեց և տարավ նրան սուրբ քաղաք և կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա: Ասաց նա. եթե Աստծո որդին ես գցիր քեզ այստեղից, գրված է, որ թե իր հրեշտակներին պատվիրված է, որ ձեռքերի վրա բարձրացնեն քեզ, որ երբեք ոտքդ քարին չդիպչի: Դարձյալ հիսուսն ասաց.  Գրված է, որ չպետք է փորձես քո Աստծուն:  Դարձյալ սատանան տարավ նրան լեռան մի բարձր գագաթ և ցույց տվեց ամբողջ աշխարհի թագավորությունը և փառքը: Եվ ասաց.  այս ամենը քեզ կտամ եթե ինձ երկրպագես: եվ այդ ժամանակ հիսուսն ասաց. արի իմ հետևից, գրված է, որ միայն քո Աստծուն պետք է պաշտես և երկրպագես: Սատանան թողեց նրան և հրեշտակները մոտենալեվ նրան  երկրպագեցին: 

Monday, February 27, 2017

Ահմադը: Հ. Թումանյան

Փոխադրություն


Հայ ընտանիքներից մեկում կար ծառա, թուրք ծառա, անունը` Ահմադ: Թուրք էր, բայց միևնույն ժամանակ նրան  շատ էր սիրում այդ ընտանիքը, նրան վերաբերվում էին որպես իրենց հարազատ տղայի: Ահմադը ընտանիքի հետ լավ հարաբերությունների մեջ էր: Իր ծառայությունը ավարտելուց հետո վերցրեց իրեն հասանելիք վարձատրությունը և պատրաստվեց գնալ իր հայրենիք:  Բոլորը հուզվել էին, գրկում  ու համբուրում էին: Ահմադը գնաց և էլ չէր վերադառնալու:  


Կարող եք կարդալ այստեղ ` Ահմադը

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...