Tuesday, April 28, 2020

Կարդալով Նարինե Աբգարյան

Նարինե Աբգարյան- Մարիամը

Երբեմն դիմացինի նախանձելի"եսն" ու հրաշալի կյանքը խաբուսիկ է։

Հարսն ունի իր նախանձելի կողմերը, որոնք սկեսուրները նկատում են միայն ուրիշի հարսի մոտ և նրանց օրինակ բերում իրենց հարսերի հետ խոսելիս։ Մարիամը կնոջ ու հարսի իդեալ էր շատերի համար։ Ո՞վ կդժգոհի գեղեցիկ լվացք փռող, համեղ ուտեստներ պատրաստող ու տանը փոշու հատիկ չթողնող կնոջից։ Իսկ ինչն էր կարևոր Մարիամի համար։ Մենք միշտ դատում ենք դիմացինի երջանկությունը իր ցույց տված կյանքն ուսումնասիրելով, բայց երբեք, երբեք չենք իմանա մարդու ներսում խառնված գույները, արդյոք դրանք մուգ են, թե պայծառ՝ աչք ծակող։ Մարիամը շատերի համար նախանձելի էր, օրինակ էր լավ հարսի ու շատերն էին երազում նրա նման լինել։

Նա նորից խոհանոցում էր, դեղձի ջեմ պատրաստելու համար անում էր առաջին քայլերը, երբ ընտանիքը գնաց գետի ափի մոտ իրենց դեղձի այգուց բերքը հավաքելու, բայց կյանքը հաճախ այնպես չի շարունակվում ինչպես մենք ենք պլանավորում։ Այն ուրախ երեկոն, որ սպասում էր Մարիամենց ընտանիքին ուղղակի տեղի չունեցավ։ Պատերազմ էր։ Իսկ պատերազմը երբեք հարցնելով ու զգուշացնելով չի գալիս։ Ամենադաժան ու ցավալի բանն աշխարհում հարազատի կորուստը տեսնելն է։ Այդ ցավը երբեք չես կարող բառերով բացատրել։ Դժվար է այնպես, ինչպես դժվարանում ես առածդ համեղ հոտի համը բացատրել։ Գրում եմ ու նորից ջնջում՝ սխալ բառեր եմ ընտրում։
Եվ որքա՜ն կուզենար, որ ինքը չլիներ քաղաքի լավագույն կնոջ կերպարով Մարիամը, այդ օրը մեկ ուրիշը մնար ջեմի շաքարաջուրը պատրաստելու ու ինքը գնար բերք հավաքելու, որ կյանքում չզգար հարազատների կորուստը։
Մարդու կյանքը մեկ անգամ չէ, որ կանգ է առնում։ Ապրած տարիների մեջ լինում են անզգայացած պահեր, որոնք հիշելուց կարծես օդում ճախրելիս լինես, ոչ թե լավ, այլ վատ իմաստով՝ չես հիշում մտածածդ, պահի համն ու հոտը, տեղանքը կամ շրջապատող մարդկանց դեմքերը։
Թեև Մարիամը ուժեղ գտնվեց ու շարունակեց իրեն բաժին հասած կյանքը ապրել իր ապրած կյանքի շարունակությամբ՝ լվացքը միշտ սիրուն ու հավասարաչափ էր փռած, խոհանոցը միշտ համեղ էր բուրում, բայց, ամեն դեպքում, իր կյանքն էլ նախանձելի չէր։

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...