Tuesday, December 18, 2018

New year wishes

Every New Year gives you the perfect chance to start something new and fresh. So do your bit this year and make the world a better place for yourself and others.May you be blessed enough to spend this new year with your parents, friends, loved ones. Be grateful and you will have only good things come your way. Hope these good wishes help you to celebrate an exciting and magical New Year. Wishing you a very Happy New Year.

Wednesday, December 12, 2018

Բացակայություն

Դեկտեմբերի 11-ին, ինչպես միշտ, մեր տնից պետք էր գայի դպրոց: Առավոտյան արթնանալուց հետո տեսա մայրիկիս, որը պատրաստվում էր գնալու աշխատանքի, հայրիկիս, որը նույնպես նույնն էր անում, քույրիկիս, որը պատրաստվում էր գնալու համալսարան: Ես նույնպես պետք է պատրաստվեի, բայց զգացի, որ գլուխս չի մնում իր տեղում: Շնորհավորում եմ ինձ, ես հիվանդ էի: Մայրիկիս պահանջով չափեցի տաքությունս: Այո, ունեի: Այդ պատճառով էլ չգնացի դասի, նաև հաջորդ օրը չգնացի և բացակայեցի երկու ամենահավես դասերով օրերից: Դեկտեմբերի 12-ին քննարկում ունեինք: Ցավոք, դրան էլ չմասնակցեցի:

Thursday, November 29, 2018

Սոց․ հարցում «Հանքարդյունաբերություն»










          





















 Աշխատանքային խումբ` Տիգրան Արամյան, Նանոր Հովհաննիսյան, Եվա Բերբերյան
Նախագծի ղեկավար` Մարթա Ասատրյան
Նկարահանումը և մոնտաժը` Տիգրան Արամյանի
© Սեբաստացի TV 2018


Նպատակ
  • Ինչ գիտեն ընկերներս, տարեկիցներս հանքարդյունաբերության մասին

Monday, November 26, 2018

Հանքարդյունաբերություն

Հանքարդյունաբերությունը, լինելով ՀՀ արդյունաբերության կարևորագույն ճյուղերից մեկը, էական դեր է խաղում ողջ տնտեսության զարգացման գործում:Հանքարդյունաբերությունը ունի շատ խնդիրներ: Առաջնային ռիսկերի թվին են դասվում հրդեհները ցիանիդի պահեստներում, տեխնիկական կառույցների վթարները, այդ թվում՝ մարդու մասնակցությամբ, թունավոր լուծույթների արտահոսքերը, բնական աղետները, որոնց հետևանքները կարող են շատ ծանր լինել ինչպես մարդկանց, այնպես էլ շրջակա միջավայրի համար: Աշխարհում տարեկան արտադրվում է 1.1 մլն տոննա ցիանիդ, որի 6%-ն օգտագործվում է հանքարդյունաբերության մեջ, իսկ մնացած մասը՝ արդյունաբերության տարբեր ոլորտներում և այդ դրա պատճառով  առաջանում են շատ ու շատ հիվանդություններ: Ցիանիդը ռեակցիայի մեջ է մտնում ոչ միայն ոսկու, այլ նաև հանքաքարի մեջ պարունակվող ու ազատված բազմաթիվ այլ նյութերի, տարրերի և ծանր մետաղների հետ, ինչի արդյունքում առաջանում են նիտրատներ ու այլ քիմիական միացություններ: Ամուլսարի դեպքում հանքաքարի մեջ պարունակվում են բազմաթիվ թանկագին և ծանր մետաղներ՝ կոբալտ, պղինձ, երկաթ, նիկել, սնդիկ, ցինկ, և այլն, ինչպես նաև վնասակար թունավոր տարրեր` մկնդեղ, սելեն, թելուր, բերիլիում, կադմիում, որոնք մնալով կորզաթափոնների մեջ՝ հետագայում կաղտոտեն, կվտանգեն ինչպես շրջակա միջավայրն ու մարդկանց առողջությունը, այնպես էլ էկոհամակարգերը: Հայաստանի ամենամեծ հանքավայրը, պղնձա-մոլիբդենային բաց հանքափորն է Հայաստանի հարավում, Քաջարանի մոտ, որ շահագործում է Զանգեզուրի Պղնձա-մոլիբդենային գործարանը:  

Wednesday, November 14, 2018

Պատրանք

Պատրանք
Հուզառատ, կոպիտ
Խառնում ես մեզ
Ես ատում եմ քեզ
Երազ ես սուտ

Tuesday, October 16, 2018

Երկրաչափություն

1.       Եռանկյան կողմերի երկարությունները արտահայտվում են բնական թվերով: Կողմերից երկուսի երկարություններն են 7սմ և 11սմ: Ի՞նչ երկարություն կարող է ունենալ մյուս կողմը:
a+b>c => 7+11=18 => c կողմը 5ից 17 բոլոր բնական թվերը

Հանրահաշիվ

Հաշվեք արտահայտության արժեքը.












1.      
Կատարեք բազմապատկում

















Wednesday, October 10, 2018

Զահրատը

Զահրատ, իսկական անուն ազգանունը՝ Զարեհ Յալտըզճյան: Ծնվել է 19242թ. մայիսի 10ին Կ.: Նա արևմտահայ բանաստեղծ է: Զահրատը 1942 թվականին ավարտեց Կ. Պոլսի Մխիթարյանի լիցեյը և ուսումը շարունակեց Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ թողեց։ Սովորել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։
1963 թվականին ամուսնացել է Անաիս Անդրեսայանի հետ։
Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն:

Monday, October 8, 2018

Կյանքի մասին...

 Մենք երբեք չենք իմացել և չենք իմանա, թե ինչ կլինի մեզ հետ րոպեներ կամ վայրկյաններ հետո: Կյանքի հետաքրքրությունը դրանում է, որ դու երբեք չգիտես՝ երբ կավարտվի այն: Շատ հաճախ, երբ մեզ առաջարկում են գումար կամ այլ թանկարժեք բան, մենք պատրաստ ենք գնալ ամեն քայլի: Ես ուրախ եմ, որ իմ կողքին այնպիսի մարդիկ են, ովքեր չեն պատկանում այս խավին: Մեզ փոքրուց սովորեցնում են, որ երբ անծանոթը մեզ մոտենա և կոնֆետ հյուրասիրի, չխաբվենք, նրա հետ չգնանք, կամ կոնֆետը ընդհանրապես չվերցնենք: Մարդիկ միշտ վատն են մտածել հասարակության մասին: Ես հիմա չե՞մ կարող ինչ-որ մի անծանոթ երեխայի կոնֆետ հյուրասիրել: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչեր կմտածի անծանոթիկը իմ մասին: Ես երբեք կոնֆետ չեմ հյուրասիրի: Ես ուրախ եմ, որ մարդկանց ուղեղներում այսպիսի կարծիքները հիմա քչացել են, ուրախ եմ նաև նրա համար, որ մեծամասնույթունը գումարի ու թանկարժեքի հետևից չի գնա, չի անի ամեն մարդու ասածը միայն դրա համար: Մարդուն խաբելով ծուղակը գցելը ամենավատ հանցագործություններից է (ինձ համար): Իհարկե, հավատացող մարդն էլ է մեղավոր, որովհետև քեզ համոզողին պետք է լավ ճանաչես, վստահես ու հավատաս նրան, նոր նրա հետ ճամփա գնաս: Իմացիր՝ ով է դիմացինդ, ում հետ ես քայլում, իմացիր՝ ում ես վստահել «ճամփորդ ընկեր» պաշտոնը: Եվ ի վերջո, ինչ էլ լինի, մենք երբեք չենք կարող ասել՝ որն էր ճիշտը, եթե այսպես անեինք, ինչ կլիներ և եթե այնպես այնեինք, ինչ կլիներ: Ժամանակը արագ է գնում, տարիները քիչ են, կյանքը՝ մեկը, առաջ նայեք: 

Tuesday, October 2, 2018

Թարգմանություն

Жалоба садовода

Современная притча

Вюридическом институте на лекции преподаватель предложил студентом разобраться с жалобой одной старушки на своего соседа по саду. Суть жалобы заключалась в том, что рядом с забором, разделяющим садовые участки, у соседа растёт яблоня. Некоторые её ветки свисают через забор на территорию старушки, которая жалуется на то, что когда созревшие яблоки падают, то прибивают тюльпаны, которые она выращивает как раз возле этого забора. 
Среди студентов началась дискуссия. Одни утверждали, что поскольку яблоня принадлежит соседу, то он отвечает за яблоки, растущие на ней, и виноват в ущербе, причинённом старушке в виде помятых тюльпанов. В этом случае сосед должен возместить ей ущерб и сделать так, чтобы яблоки с его яблони не падали больше на соседский участок. Другие считали, что если яблоки висят над территорией, принадлежащей старушке, то они уже принадлежат ей. Она может их сама срывать и сама заботиться о том, чтобы они не портили клумбу. В этом случае сосед ей ничего не должен, а она сама должна решить свою проблему.
Спор длился долго, но к единому мнению студенты так и не пришли. Тогда они обратились к преподавателю с вопросом: «Как же правильно?».
Преподаватель посмотрел внимательно на аудиторию и сказал:
— Ваша общая ошибка в том, что вы приняли первоначальную жалобу старушки, как нечто незыблемое, как факт. А в вашей работе нужно всё подвергать сомнению. Неужели вы не знаете, что яблоки созревают осенью, а тюльпаны выращивают весной?!

Իրավաբանական համալսարանում, դասախոսության ժամանակ, դասախոսն առաջարկեց ուսանողներին պարզաբանել մի կնոջ բողոքը, իր այգուն կից բնակվող հարևանի դեմ: Բողոքի իմաստը նրանում է, որ դարպասի մոտ, որը բաժանում է այգիները, հարևանի խնձորենին է աճում: Ճյուղերը դարպասից կախվում են դեպի կնոջ տարածք, ով բողոքում էր, որ, երբ հասած խնձորներն ընկնում են՝ խփում են կակաչներին, որոնք նա աճեցնում է հենց այդ դարպասի մոտ: Ուսանողների մոտ բանավեճ սկսվեց: Մի մասը պնդում էր, քանի որ խնձորենին պատկանում է հարևանին, նա պատասխանատու է դրա վրա աճող խնձորների համար և մեղավոր է կնոջը հասցված վնասի համար՝ ջարդված կակաչների տեսքով: Այս դեպքում հարևանը պետք է փոխհատուցի վնասը և այնպես անի, որ իր խնձորենու խնձորներն էլ չընկնեն հարևան տարածք: Մյուսները մտածում էին, որ, եթե խնձորները կախված են կնոջը պատկանող տարածքում, ուրեմն դրանք արդեն նրանն են: Նա ինքը կարող է քաղել դրանք և անել այնպես, որ դրանք չվնասեն ծաղկաթումբը: Այս դեպքում հարևանը նրան ոչինչ պարտք չէ և նա ինքը պետք է լուծի իր հարցը: Վեճը շատ երկար տևես, բայց նրանքն ընդհնուր հայտարարի այդպես էլ չեկան: Այդ ժամանակ նրանք հարցրին ուսուցչին, թե ո՞րն է ճիշտը:
- Ձեր ընդհանուր սխալն այն է, որ դուք ընդունում եք ծեր կնոջ նախնական բողոքը որպես անթույլատրելի բան, որպես փաստ: Իսկ ձեր աշխատանքում դուք պետք է հարցաքննել ամեն ինչ: Իսկապե?ս դուք չգիտեք, որ խնձորները հասնում են աշնանը, իսկ կակաչներն աչեցվում են գարնանը:


Источник: https://pritchi.ru/id_7865

Մեքսիկացին

Այս պատմվածքը վկայում էր նրա մասին, որ մեքսիկացիները պարզ և ազնիվ են, պահում են շներ և այն, որ անգամ աշխատելը դեմ է նրանց ազնվազարմ բնությանը, բայց նրանց մեկ է կյանքը ստիպում է, որ աշխատեն: Պատմվածքը նրա մասին է, որ բոլորը հավասար են, կապ չունի մեքսիկացի է, թե՝ ուրիշ մեկը: Մեքսիկացին որթատունկ էտել չգիտեր, բայց՝ սովորեց: Պատմվածքը նրա մասին էր, որ մարդիկ միշտ առաջին տպավորությունը թողնում են սխալ, շատերին դու առաջին հայացքից ընկալում ես որպես այլ տեսակի մարդ, բայց, երբ շփվում ես նրանց հետ հասկանում ես, որ քո պատկերացրածից ավելի լավն են կամ ավելի վատը, այստեղ մեքսիկացին սզկբում թողել էր գողի ու վատ մարդու տպավորություն, բացի այդ հորեղբայրը լսել էր, ոևր մեքսիկացիները գողեր են, դա ավելի էր վախեցրել  նրան, բայց, երբ շփվեց մեքսկիացու հետ հասկացավ, որ շատ լավ մարդ է: 

Monday, October 1, 2018

Թավուտում


     Պատմվածքի շուրջ էսսե գրիր՝ ուշադրություն դարձնելով նաև պատմվածքի կառուցվածքին։
Ընթերցանություն. Ակուտագավա Ռյունոսկե. «Թավուտում»
Մենք երբեք չենք իմացել և չենք իմանա, թե ի՞նչ կլինի մեզ հետ րոպեներ կամ վարկյաններ հետո: Կյանքի հետաքրքրությունը դրանում է, որ դու երբեք չգիտես, երբ կավարտվի այն: Շատ հաճախ, երբ մեզ առաջարկում են գումար կամ այլ թանկարժեք բան, մենք պատրաստենք գնալ ամեն քայլի: Ես ուրախ եմ, որ իմ կողքին այնպիսի մարդիկ են, ովքեր չեն պատկանում այս խավին: Մեզ փոքրուց սովորեցնում են, որ, երբ անծանոթը մեզ մոտենա և կոնֆետ հյուրասիրի, չխաբվենք, իր հետ չգնանք, կամ կոնֆետը ընդհանրապես չվերցնենք: Մարդիկ միշտ վատն են մտածել հասարակության մասին: Ես հիմա չե՞մ կարող ինչ որ մի անծանոթ երեխայի կոնֆետ հյուրասիրել: Պատկերացնո՞ւմ եք ինչեր կմտածի անծանոթիկը իմ մասին: Ես երբեք կոնֆետ չեմ հյուրասիրի: Ես ուրախ եմ, որ մարդկանց ուղեղներում այսպիսի կարծիքները հիմա քչացել են, ուրախ եմ նաև նար համար, որ մեծամասնույթւոնը գումարի ու թանկարժեքի հետևից չի գնա, չի անի յուրաքանչյուրի ասածը միայն դրա համար: Մարդուն խաբելով ծուղակը գցելը ամենավատ հանցագործություններից է(ինձ համար): Իհարկե, հավատացող մարդն էլ է մեղավոր, որովհետև քեզ համոզողին պետք է լավ ճանաչես, վստահ ես ու հավատաս նրան, նոր նրա հետ ճամփա գնաս: Իմացիր, ով է դիմացինդ, ում հետ ես քայլում, իմացիր ում ես վստահել ճամփորդ ընկեր պաշտոնը: Եվ ի վերջո, ինչ էլ լինի, մենք երբեք չենք կարող ասել, ո՞րն էր ճիշտը, եթե այսպես անեինք ի՞նչ կլիներ, և եթե այնպես այնեինք ի՞նչ կլիներ: Ժամանակը արագ է գնում, տարիները՝ քիչ են, կյանքը՝ մեկը, առաջ նայեք: 

Wednesday, September 19, 2018

Եթե չլիներ ջուրը

Ջուրը մեր կյանքում ամենակարևորներից է: Մարդուն գոյատևելու համար հարկավոր է ուտելիք, ջուր, հագուստ և տուն: Կան երկրներ որոնք ունեն ջրի պակաս և կան երկրներ որտեղ ջուրը առատ է: Շատ քիչ երկրներում է, որ կարող ես ծորակը բացել և խմել մաքուր ջուր: Երկրներում՝ ջրի առատության և պակասության  խնդիրը մեծ է: Պետք է այնպես անել, որ լինի հավասարաչափ: Իմ կարծիքով, ջրի չլինելու դեպքում առաջնային խնդիրներից կլինի բնությունը, քանի որ բնությունը առանց ջրի անգամ պատկերացնել հնարավոր չէ:

Sunday, January 7, 2018

Մեկնարկեց հունվարյան ուսումնական ճամբարը

Բարև ձեզ, մենք Ավագ դպրոցի այսօրվա լրատվության պատասխանատուներն ենք` Եվան և Անուշը: Մեր առավոտը սկսեցինք  ընդհանուր պարապմունքով, պարեցինք, երգեցինք և ուրախացանք: Այնուհետև սկսեցինք շրջել ավագ դպրոցով: Ում հետ խոսեցինք (իսկ մենք ում հետ չխոսեցինք...) ունեին իրենց անհատական կամ խմբային նախագծերը: Օրինակ` ընկեր Էլենը ներկայացրեց, որ սովորողների հետ պատրաստվում է իրականացնել մշակութային նախագիծ` նվիրված Երևանի 2800 ամյակին: Ընկեր Իրինան պատմեց, որ ներկայանալու են  ռադիոթատրոնով: Ընկեր Անին զբաղված էր հունվարի 26-ին կայանալիք հարսանեկան ծեսի բեմադրությամբ` հարսանեկան երգեր էր սովորեցնում: Ընկեր Հերմինեի մոտի սովորողները զբաղված էին մաթեմատիկական խնդիրներով:  Տիկին Ելենան 9-րդ դասարանցիների հետ զբաղված էր ընթերցողական նախագծերով, իսկ 10-րդ դասարանցիները թարգամոնւթյուններ էին կատարում: Տիկին Սիլվան սովորողների կողմից թարգմանված տեքստը պատրաստվում էր թողարկել:
Հա, մի բան էլ, այս ամենը հիշելու համար մենք հեռախոսով ձայնագրում էինք ուսուցիչներին և սովորողներրին, հետո լսում, նոր միայն գրում:
Այս պահին Ավագ դպրոցի ընթերցասրահում 12-րդ դասարանցիները հանդիպում են տիար Բլեյանին: Հանդիպման մասին կներկայացնի մեր ընկերուհին` Անգելինան:


Լրատվությունը պատրաստեցին 9-րդ դասարանի սովորողներ Եվա Բերբերյանը և Անուշ Թադևոսյանը: 

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...