Saturday, May 2, 2020

Իմ ուսումնական շրջանը

Ուսումնական տարվա ավարտին սովորողը ներկայանում է իր ձեռքբերումներով՝ որպես ինքնագնահատական։

Շատ եմ կարևորում, երբ սովորողն ինքն է վերլուծություն կատարում, կարդում է ու գրում այն՝ ինչը պատկերել է իր մտքում կարդալու ընթացքում։ Թեև մենք չենք հասկանում, բայց վերլուծություններն օգնում են մեր մտքի զարգացմանը, արագ կողմնորոշմանն ու հայերենը ճիշտ օգտագործելուն։ Հեռավար ուսուցման ժամանակ սկսեցի ավելի շատ կարդալ ու վերլուծել։ Ամեն նոր օրվա հետ անհամբեր արթնանում եմ, որ տեսնեմ այսօր ինչ եմ կարդալու։ Չգիտեմ, թե ինչի չէի նույն չափ կարդում այն ժամանակ, բայց փաստ է, որ հիմա ավելի ակտիվ եմ մասնակցում դասերին ու նախագծերին։ 
Իմ կատարած վերլուծությունները՝

Տերյանական սեր

Թումանյանի աշխարհում

Քաջ, թե՞ բախտավոր Նազարը:

Չարենցյան վերլուծություն

«Ով Հիսուս, որտե՞ղ ես» վերլուծություն

Խեղճուկրակ արաբը-վերլուծություն

Շառլ Ազնավուր- Նրանք ընկան

Կարդալով Նարինե Աբգարյան


Ճիշտ, սիրուն ու կարդացողի համար հաճելի գրված մտքերը միշտ ինձ համար առաջին տեղում են եղել։ Ես միշտ գրում եմ մտքերս՝ հորինված կամ իրական։ 
Շարադրություններ-մտքեր՝

Գիշերվա լուսավոր փողոցները


Այս շրջանում սկսեցինք ավելի շատ կարդալ՝ միմյանց ձայները կարոտելու պատճառով ու կայքում շրջելով լսում ենք, թե ինչեր են կարդում մեր դասընկերները։
Այն ինչ հաճույքով եմ անում, համեմատելի չեն լինում մնացած աշխատանքներիս հետ։ Ուտելիք պատրաստելիս ասում են՝ սիրով է պատրաստված դրա համար էլ համեղ է, հիմա էլ նույնն է, սիրով եմ գրում, սիրով եմ աշխատում, ինձ ոչ մեկ չի ստիպում կամ գլխավերևում կանգնած չի ստուգում։ Գրում եմ այն՝ ինչի հետ համաձայն եմ, դրա համար էլ մարդիկ հավանություն են տալիս իմ աշխատանքներին, որն իմ կյանքում շատ մեծ դեր ունի, ամեն մեկի դրական կարծիքը մեծ ոգևորություն է փոխանցում,  բացասական կարծիքներ կարելի է ասել չկան, բացասական կարծիքին փոխարինում է սխալների բարձրաձայնումը, որոնք ես սիրով լսում եմ, ընդունում ու ուղում։

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...