Tuesday, November 19, 2019

Ճամփորդությամբ ուսուցում































 Հայաստանում ռեկրեացիոն ռեսուրսների զարգացման նախադրյալներն ու հեռանկարները:
Ըստ իս, Հայաստանը ավելի շատ հարուստ է բնածին ռեկրեացիոն ռեսուրսներով:  ՀՀում ամեն մարզ ունի իր յուրահատուկ ու հայտնի ջրվեժները, լճերը, անտառները: Այս ռեսուրսները շատ կարևոր են ու նպաստում են տուրիզմի զարգացման հարցում, երկիրը շատերի համար դառնում է ճանաչելի:  ՀՀ-ում բնակչության մեծ մասը չի գնահատում այն ռեսուրսները, որոնք ունենք, միայն բողոքում են, իսկ ինչ ունենք՝ չեն պահում, չեն զարգացնում:
Կրթահամալիրում իրականացվող ճամփորդությամբ ուսուցման շնորհիվ մենք բացահայտում ենք Հայաստանը: Ճանապարհ ենք ընկնում, գնում ենք, փնտրում, գտնում, ուսումնասիրում ենք անհայտ վայրերը, դարձնում հայտնի մեր լուսանկարնրում, գրում, պատմում, նյութեր ու ֆիլմեր ստեղծում դրանց մասին: Ինքներս մեր երկրում դառնում ենք տուրիստ ու սկսում ենք ամեն մի վայրի մասին տեղեկություն հավաքել, ճանաչել: Մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ մեդիան ամենակարևոր դերն ունի մարդու կյանքում: Զբոսաշրջիկները համացանցով են ընտրում իրենց հաջորդ կանգառները: Մենք էլ մեր ճամփորդության նյութերով փորձում ենք օգնել նրանց, ինչու ոչ նաև հենց  հայաստանցիներին, քանի որ մեզնից  շատերն էլ չեն ճանաչում մեր գյուղերն ու աննկարագրելի սիրուն քաղաքները, վանքերն ու բերդերը, ջրվեժներն ու  գագաթները:
Հայաստանի անկյուններից  շատերը բացահայտել եմ կրթահամալիրի ճամփորդությունների ընթացքում: Տավուշը շատ եմ սիրել: Եղել եմ Նորաշենում, Մովսեսում, Իջևանում, Դիլիջանում. մշակույթ, կոլորիտ, գյուղական կյանք, քաղաքին բնորոշ աղմուկի պակաս: Ջերմուկն էլ է հայտնի զբոսաշրջիկներին իր հանքային աղբյուրներով ու ջրվեժով: Ես Ջերմուկը ասոցացնում եմ սպիտակ գույնի հետ, սարերի մեջ, սիրու՜ն: Չնայած վերջերս նաև Ամուլսարի ոսկու հանքի հետ եմ ասոցացնում ու տխրում: Լոռվա մարզն ինձ համար թերևս ամենասիրելին ու հոգեհարազատն է. իմ սիրելի Ստեփանավանը, դենտրոպարկը, Լոռի բերդը: Այս մարզում ինձ ապշեցրել է Ախթալայի վանքն իր բերդով ու դեպի Դեբեդի կիրճ բացվող հիասքանչ տեսարանով: Իմ սիրելի վայրերի մասին խոսելիս չեմ կարող կանգ չառնել Գյումրիում: Կրթահամալիրում իրականացվող «Ուսումնական Գյումրի» նախագիծը, որը սկիզբ է առել տարիներ առաջ, մեզ տարավ մի քաղաք, որը հայտնի է իր հին փողոցներով, որտեղ նկարահանվել են մեր մանկության սիրելի ֆիլմերը, եկեղեցիներով ու թանգարաններով : Այդ օրերին Գյումրի գնացողները քիչ էին, այդ հիմա է, որ զբոսաշրջիկներից տեղ ու դադար չկա: Առաջին իսկ հանդիպումից քաղաքը դարձավ  իմ սիրելի վայրը: Այստեղ կարելի է լուսանկարել ու լուսանկարել, տարվա տարբեր եղանակներին նկարները տարբեր են ու սիրելի:
Կառավարության ծրագրում, երբ ուսումնասիրում էինք զբոսաշրջության ոլորտը, մի միտք ծագեց. ինչու՞ տուրիզմը չեն զուգորդում կրթության հետ, ինչպես կրթահամալիրում է արվում:  Ճամփորդությունների ընթացքում այնքան նոր բան ենք սովորում, որ հեռուստացույցը ցույց չի տա: Կարծում եմ դա առաջին սխալն է, որ պետք է շտկվի:

Ներկայացնում եմ ձեզ մի քանի լուսանկար, որոնք արել եմ մեր ճամփորդությունների ժամանակ:

















Ախթալայի վանական համալիր, Լոռու մարզ
















Ջերմուկի ճոպանուղին ու ջրվեժը, Վայոց ձորի մարզ

















Հնեվանք, Լոռվա մարզ


















Գյումրի, Շիրակի մարզ

Գոշավանք, Տավուշի մարզ














Սևանա լիճ, Գեղարքունիքի մարզ

Monday, November 18, 2019

It was a small mistake but it changed my life

I was at school with my friends when we decided to go a club , I was not sure that my mom will allow me to go but I wanted to go so bad. I called my mom and asked that I want to go and of course she did not let me to go. Then I called her and I lied that I have to go to the shop and buy some things for school. I lied to her because I wanted to go and have some fun with friends but at the way to the club happened an accident, a car hit me. My friends called to the ambulance. We went to the hospital. Doctors said that everything is okay, thank goodness. That was a small mistake that I lied my mom but it changed my life and I will never lie again.

Saturday, November 16, 2019

Չկարևորելով կարևորը


Մենք բաց ենք բոլորի առաջ: Մենք տարբեր դպրոցների հետ ենք համագործակցում,հյուրընկալում ենք, այցելում: Այդ շփումների ժամանակ մենք ազատ ու թափանցիկ ենք, անկաշկանդ ու ներառող ենք:Մարդու միտքը ունակ է թռնելու մինչև անվերջություն, բայց ամեն մի պատը ու ցանկապատը կտրում է այդ թևերը: Հասարակությունը դժվար է ընդունում, որ աշխարհը սկսել է արագ փոխվել և, որ  սեռերի մեջ տարբերություն դնելը, մարդկանց փնովելը, ուրիշի կյանքով ապրելը, հին մտածելակերպն ու ապրելաոճը էլ հասանելի չեն, լուրջ ու խելացի գործերի մեջ էլ անգամ այդ ամենը ծիծաղելի են:
Կրթահամալիրում չկա որևէ ցանկապատ կամ փակ դուռ, այդ ամեն ինչն ազդում է իմ մտածողության ու միտքս ազատ ու յուրահատուկ ձևով շարադրելու վրա: Երբ դեռ չէի սովորում կրթահամալիրում շատ փակ մտածողություն ունեի, ինձ համար կար մի ճիշտ՝ ուսուցչինը և վերջակետ: Հիմա հասկանում եմ, որ չեմ սիրել նախկին Եվային: Կրթահամալիրի բաց միջավայրի շնորհիվ է, որ այսօրվա Եվան համարձակ է, ինքնուրույն:

Ծնողները բողոքում են, որ մանկապարտեզից երեխան դուրս է գալիս ու մի օր կարող է կորել: Իմ գլխում չի տեղավորվում, որ նախ ծնողը կարող է իր երեխային տանել այնպիսի մանկապարտեզ, որտեղ տնօրենն ու դաստիարակը այնքան անուշադիր են, որ կարող է նման բան պատահել: Ծնողներից մեկն իմ այս հարցին պատասխանեց, որ այդ խնդրին էլ կանդրադառնան: Եթե ես լինեի նրանց փոխարեն առաջինը այդ խնդիրը կլուծեի, ոչ թե կընտրեի ամենավատ ու երեխայի վրա ազդող ճանապարհը: Էլ չեմ ասում շրջակայքի մասին` քար ու քռ, վառված, կիսաքանդված, բա ինչի՞ դրա բարեկարգման համար չեն պայքարում: Ծնողներից մեկին դասընկերուհիս հարցրեց, արդյո՞ք իրենց դուր է գալիս մանկապարտեզի քանդված վիճակը, նա պատասխանեց, որ իր պետությունը այդքան է կարողանում ֆինանսավորել, ասեցի իսկ  ցանկապատը տեղադրելու համար ո՞վ է ֆինանսավորում՝ չպատասխանեց։
Շաբաթական երկու անգամ ես դասեր եմ ունենում մեդիակենտրոնում, իսկ մեդիակենտրոն հասնելու համար ես պետք է քայլեմ մեքենայի համար հատկացված ճանապարհով: ԻՆչու՞ պետք է իմ կյանքը վտանգվի ձեր երեխայինը ոչ, եթե կարող է ոչ մեկինը չվտանգվել: Ճանապարհը, որը նրանք փորում են, որպեսզի ցանկապատ դնեն փակում է իմ մեդիակենտրոն հասնելու անվտանգ ճանապարհը: Բայց հիշենք, որ տարածքում կան նաև բնակելի շենքեր ու  բնակիչներն էլ են քայլում մեքենայի ճանապարհով օրինակ եկեղեցի հասնելու համար: Զարմանում եմ, որ կանաչ, սիրուն ճանապարհով անցնելու փոխարեն, ընտրում եք ցանկապատը, արևին ու մարդկանց ճաղերի հետևից նայելը:Դա ուժեղ ու ազատ մարդուն բնորոշ ապրելակերպ չէ...

Friday, November 15, 2019

A holiday romance

It's already summer. My friend Rachel's  boyfriend  Andrew called me and said that he wants to do a marriage proposal at the beach, he asked me to organize it. I called Rachel and said that me and my husband  are going to the beach and  I will be so happy if she join us with Andrew. So we went to the beach. When we all were preparing to swim Andrew take out the ring of the pocket and did the proposal, Rachel was so shocked and very happy at the same time .

Wednesday, November 13, 2019

It’s easier to make friends than to keep them.

Nowadays making friends is easier. We all have friends in the social media or in school but few of us  have best friends. Of course It's easier to make friends than to keep.  Not everyone can keep their friends. Friend is the person who will be by your side and it does not matter you are in a problem or no, you are happy or sad.  There are few friends who will be with you forever. so I am agree that It's easier to make friends than to keep but I also have  another opinion  that  you can make lots of friends and they can easily leave you anytime.

Tuesday, November 12, 2019

Many people would prefer to work from home

Is there anybody who doesn't want to work from home? I am sure there isn't because when your work is online you can do whatever you want at the same time you work. For example if I work from home in the future I will turn on my favorite songs and do my work. 

Saturday, November 9, 2019

Բաժանումները, որոնք երբեք չբազմապատկվեցին:

Գույնզգույն էր մանկությունս, որը, ի դեպ, չի ավարտվել ու չի էլ ավարտվի: Պատված էր ամենավառ ու ամենամուգ գույներով:  Չեմ ուզում դեպքերը մանրամասն ներկայացնել, ուղղակի կասեմ, որ բաժանումներ են եղել հողից, հարազատներից: Ամենավատը իմ չգիտակից տարիքում գտնվելն էր, չէի հասկանում ինչու՞ եմ հեռանում ծննդավայրից, չէի էլ գիտակցում, որ իմ աշխարհի ամենահարազատ մարդկանց ամենաքիչ ժամանակով եմ տեսնելու ու գրկելու: Վառ հիշողություններ ունեմ, որոնք էլի այնտեղ էին ու այնտեղ էլ կմնան: Ճոճանակը, քաղաքի այգին, պապիկի բակը, բերքատու ծառերը՝ որոնց տակ ունենում էինք ամենահոգեհարազատ  ամառային առավոտներն ու երեկոները, էդ պահերին  չէի էլ մտածում, որ էլ չի ավարտվելու օրը ու չեն լինելու առավոտներ, որոնք բացվելու են ծառերի տակ, տատիկ-պապիկիդ հետ:  Հեռավորությունը փոխում է զգացածդ, ավելի է ուժեղացնում ու մեծացնում ամեն հատիկ սերդ իրենց հանդեպ:  Բայց ես ժպտում եմ: Ժպտում եմ, որովհետև հնարավորություն ունեմ տարվա մեջ մի քանի անգամ այնտեղ գտնվելու ու ծառերի տակ նստելու, գրկելու էն մարդկանց որոնցից բաժանվել եմ ինչ-որ աշխտանքի ու լավ ապրելու համար: Ես լա՞վ եմ ապրում: Առանց իրե՞նց: Ես չեմ կարող լավ ապրել իրենցից այսքան հեռու:  Ժպտում ենք: Իրար տեսնելիս պինդ գրկում ու ժպտում, բայց մեր ներսում արցունքները արդեն ծով են դառնում:

Կարոտն ու հեռավորությունը ամենազզվելի համադրությունն են:

      Մանկությունը հետքեր է թողնում իրենից հետո, սպիների նման մնում են դրանք, ուղղակի ոչ թե մարմնիդ վրա, այլ մտքիդ, գիտակցությանդ, ապրելաոճիդ մեջ: Դու առանց հասկանալու, բայց ամեն ինչ անում ու ապրում ես այնպես, ինչպես մանկությունդ է անցել: Ես իրոք գույնզգույն եմ, մանկությանս նման:

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...