Monday, September 7, 2020

Իմ եսը, կարծիքնը ու զբաղմունքները:


Իմ սիրելի լուսանկարներից:
Լուսանկարը՝  Եվա Բերբերյանի (11-րդ դաս.)


Ողջո՜ւյն, սիրելի ընթերցող, ուզում եմ մի քիչ իմ մասին պատմել քեզ: Հուսով եմ՝ առաջին անգամը չէ, որ կարդում ես պատումներս ու արդեն գիտես անունս, իսկ, եթե առաջին անգամ ես հայտնվել իմ այս փոքրիկ ու բաց հարթակում, ուրեմն՝ բարի գալուստ իմ բլոգ <3  



Ես ակտիվ ու միաժամանակ շատ ալարկոտ, ժպտացող ու շփվող Եվան եմ: Ոնց որ մենակ լավ բաներ ասեցի, հա՞, չէ, դե լավ, ալարկոտ լինելն այդքան էլ դրական կողմ չէր, օրինակ բերեմ, ապրում եմ էս սիրուն, կանչող, հանգիստ Երևանում, բայց հաճախ ալարկոտությունս թույլ չի տալիս դուրս գամ քայլքի :(( Կրթահամալիր գալով մեծացավ իմ ճամփորդելու հանդեպ սերը: Վախկոտ Եվան. չեք հավատա, բայց սիրում է ճամփորդել ու այսօր, 8 ամիս անց, անհամբեր սպասում է անիրական թվացող եռօրյա հրաշքին: Արդեն չորրորդ տարին է լուսանկարում եմ, ճամփորդությունները միշտ լուսաբանում եմ, բնանկարներն ու դիմանկարներն ամենաշատն եմ սիրում: Թիվիի կայքում ունեմ իմ էջը:

 Մի քանի հարց կա, որ ինձ շատ են տալիս ու պետք է անկեղծանամ՝ չեմ սիրում դրանք: Երբ հարցնում են ինչ ես դառնալու, ինչով ես սիրում զբաղվել,  իսկ ես չկողմնորոշված կշեռքի(♎) պես, սառած աչքերով ու բերանս ջուր առած նայում եմ իրենց... Ես սիրում եմ էս կյանքը, սիրում եմ ուղղակի ապրելը, ես այսօր սիրում եմ լրագրողի առոգանությունն ու հրշեջի զգոնությունը, իսկ վաղը կգժվեմ ուտեսներ պատրաստելու ու իրավաբանությամբ զբաղվելու համար: Հա, գիտեմ, որ 12րդ դասարան եմ փոխվել ու արդեն պետք է որոշած նստած լինեի, ամեն դեպքում, նախընտրում եմ ուշ լինի, բայց նուշ լինի: 

Հ. գ. Իսկ մի բան, որը իրոք սիրում եմ, էտ գրելն ա, կարդալը, ավելի ճիշտ, սրտանց գրածն ու սիրուն բաներ կարդալը, որ վերջացնելիս ուզենաս նորից ու նորից կարդալ: Եթե իմ գրածները կարդում ու զգում եմ, որ ծանր են, անհետաքրքիր ու ձգձգվող, չեմ հրապարակում, բայց չեմ էլ ջնջում, որովհետև ինչպես նշեցի կշեռք եմ)) այսօր կարող է չհավանեմ, իսկ վաղը դա դառնա իմ գրած ամենասիրելի  տողերից մեկը: 

Էստեղ դնեմ իմ ամենասիրելի պատումներից, կարդա, եթե ցանկություն ունես <3 

Կյանքից կախված
Դուք լավն եք, մարդիկ
Ուրիշ էինք մենք․․․

Սովորելու տարիները երբեք սահմանված չեն եղել: Ամեն օր ու ամեն պահ սովորում ենք՝ փոքրերից, ծնողներից, բոլորից: Պետք է ուշադիր լինել ու նկատել շուրջդ կատարվող ամեն բան, պետք է բզբզալ, բացահայտել նորությունները, որ ապրես, ոչ թե տեղում դոփես:Ես լավատես մարդ եմ, բայց կյանքը ստեղված չի մենակ լավ բաների համար, անգամ կարելի է ասել, որ վատը գերակշռում է, հատկապես այս տարի: Դեպքերի զարգացումները ստիպեցին կրթության ձևերը փոխել: Իհարկե, մենք շատ արագ ու հեշտ մերվեցինք, մեզ համար սովորական ու ամենօրյա աշխատանք էր տնից կապ հաստատելը ուսուցիչների հետ, բայց ամիսներն անցան ու կարոտը մեծացավ: Անչափ կարոտել ենք մեր միասին անցկացրած ամեն մի րոպեն, մեր կատակներն ու հայացքները: Եվ, երբ հիշում ու պատկերացնում ես, որ քո վերջին դպրոցական տարին է ու դու էլ ամեն առավոտ դպրոց չես գնալու, հասկանում ես, որ ցանկությունդ՝ առկա միջավայրում սովորելու, ավելի է մեծանում:   

Բաներ կան, որոնց առջև մենք անզոր ենք և, եթե խոսքը գնում է առողջության մասին, պետք է ավելի լուրջ վերաբերվել, պատասխանատու լինել ոչ միայն քո, այլ նաև դիմացինիդ համար: Ստեղծված իրավիճակում մի փոքր անհնար է համատեղել զգացմունքներն ու ռեալությունը, կարոտել ենք ու ուզում ենք առկա միջավայր, բայց փակ տարածքներում հարյուրավոր սովորողների հավաքվելը անթույլատրելի է: Փորձում ենք գտնել ոսկե միջինն ու վայելել վերջին տարին: Հեռավար կրթությունը ավելի զգոնացրեց, ինքնակրթությունն առաջին տեղում էր ու ամենամեծ ձեռքեբերումը այս շրջանում ինքնակրթվելն էր, օր ու գիշեր ուսուցիչների հետ կապի մեջ լինելը: 

Ես զգացմունքային, բայց սառը դատող Եվան եմ: Նախընտրում եմ բոլորի հետ լինել հաշտ, չեմ սիրում, երբ շրջապատում կան կեղծավորներ, փորձում եմ կեղծերին տարբերել ու հեռու մնալ բացասական ամեն ինչից))

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...