Thursday, November 29, 2018

Սոց․ հարցում «Հանքարդյունաբերություն»










          





















 Աշխատանքային խումբ` Տիգրան Արամյան, Նանոր Հովհաննիսյան, Եվա Բերբերյան
Նախագծի ղեկավար` Մարթա Ասատրյան
Նկարահանումը և մոնտաժը` Տիգրան Արամյանի
© Սեբաստացի TV 2018


Նպատակ
  • Ինչ գիտեն ընկերներս, տարեկիցներս հանքարդյունաբերության մասին

Monday, November 26, 2018

Հանքարդյունաբերություն

Հանքարդյունաբերությունը, լինելով ՀՀ արդյունաբերության կարևորագույն ճյուղերից մեկը, էական դեր է խաղում ողջ տնտեսության զարգացման գործում:Հանքարդյունաբերությունը ունի շատ խնդիրներ: Առաջնային ռիսկերի թվին են դասվում հրդեհները ցիանիդի պահեստներում, տեխնիկական կառույցների վթարները, այդ թվում՝ մարդու մասնակցությամբ, թունավոր լուծույթների արտահոսքերը, բնական աղետները, որոնց հետևանքները կարող են շատ ծանր լինել ինչպես մարդկանց, այնպես էլ շրջակա միջավայրի համար: Աշխարհում տարեկան արտադրվում է 1.1 մլն տոննա ցիանիդ, որի 6%-ն օգտագործվում է հանքարդյունաբերության մեջ, իսկ մնացած մասը՝ արդյունաբերության տարբեր ոլորտներում և այդ դրա պատճառով  առաջանում են շատ ու շատ հիվանդություններ: Ցիանիդը ռեակցիայի մեջ է մտնում ոչ միայն ոսկու, այլ նաև հանքաքարի մեջ պարունակվող ու ազատված բազմաթիվ այլ նյութերի, տարրերի և ծանր մետաղների հետ, ինչի արդյունքում առաջանում են նիտրատներ ու այլ քիմիական միացություններ: Ամուլսարի դեպքում հանքաքարի մեջ պարունակվում են բազմաթիվ թանկագին և ծանր մետաղներ՝ կոբալտ, պղինձ, երկաթ, նիկել, սնդիկ, ցինկ, և այլն, ինչպես նաև վնասակար թունավոր տարրեր` մկնդեղ, սելեն, թելուր, բերիլիում, կադմիում, որոնք մնալով կորզաթափոնների մեջ՝ հետագայում կաղտոտեն, կվտանգեն ինչպես շրջակա միջավայրն ու մարդկանց առողջությունը, այնպես էլ էկոհամակարգերը: Հայաստանի ամենամեծ հանքավայրը, պղնձա-մոլիբդենային բաց հանքափորն է Հայաստանի հարավում, Քաջարանի մոտ, որ շահագործում է Զանգեզուրի Պղնձա-մոլիբդենային գործարանը:  

Wednesday, November 14, 2018

Պատրանք

Պատրանք
Հուզառատ, կոպիտ
Խառնում ես մեզ
Ես ատում եմ քեզ
Երազ ես սուտ

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...