Friday, December 22, 2017

Մտքերի շարքից...

Մարդիկ տարբեր են, հա տարբեր են, բայց չեմ կարծում, որ այնքան տարբեր են, որ ոչ մեկ չկարողանա դիմացինին հասկանալ: Չեմ խոսում միայն դիմացինին հասկանալու մասին: Խոսում եմ էն մասին, որ նույն սխալը կարող են անել բոլորը, բայց յուրաքանչյուրը դիմացինին կարող է այդ սխալի համար անի ամեն ինչ: Բայց չէ որ ինքն էլ էր նույնը կրկնել: Ուղղակի չեմ սիրում այդպիսիններին: Ու եթե պետք է, որ սիրեմ, ուրեմն ինչ որ բան հաստատ խանգարելու է լիարժեք սիրելու համար:

Wednesday, December 6, 2017

Ձմռան մեկնարկը Դիլիջանից


Լուսանկարները՝ Անի Սարգսյանի




Տավուշ աշխարհ՝ հայտնի իր բնությամբ ու առատությամբ: Դիլիջան տանող ճանապարհ, լավ ընկերներ, հարազատ միաջավայր, բարձր տրամադրություն ու բազում նախագծային փուլեր, որոնք պատրաստվում էինք հերթով անցնել: Դե, կարծում եմ էլ ոչինչ պետք չէ երջանիկ լինելու համար։ Ճանապարհին հանդիպող ձյունը մեզ ձմեռային տրամադրություն ու շունչ էր հաղորդում։ Ժամանակը ինչպես միշտ թռավ առանց զգուշացնելու և մենք տեղ հասանք։ Չպատմեմ մեր հարմարավետ հյուրատան մասին և միանգամից ասեմ, որ Դիլիջանում մեր առաջին կանգառը եղավ Պարզ լճում։ Արևի շողերը լճի վրա էին, տաք եղանակ էր։ Լուսանկարչական տարբեր աշխատանքներ էին տարվում։ Ամեն մեկը լճի մոտ իրենն էր գտնում։ Երկրորդ օրն էլ ավելի սպասված էր, քանի որ գնալու էինք Գոշավանք, ռազմական վարժարան, որից հետո գնալու էինք տեսնելու Աղստև գետը։ Բարի ու ժպտերես Գոշեցիները վաճառում էին սիրուն, համով-հոտով ու գունավոր իրեր, բույսեր, զարդեր։ Վանքի բակում հանդիպեցինք մի խումբ զինվորների, ովքեր եկել էին պատարագ լսելու։ Միմյանց փոխանցելով մեր ունեցած գիտելիքները Գոշավանքի մասին, ունեցանք փոքրիկ քննարկում: Սրանից հետո արդեն այցելություն Դիլիջանի ռազմական վարժարան, որի մասին ավելի մանրամասն կառաջարկեմ կարդալ այստեղ: Հասանք Աղստև գետին։ Մաքրեցինք գետի ափը, մեր նախագիծը հասցնելով Դիլիջան ծանոթացրինք նաև տեղացիներին և նրանք ևս խոստացան լինել նախագծի տարածողը: Երկուշաբթի էր։ Առավոտյան նախաճաշից ու հյուրատունը հանձնելուց հետո պետք է թափառեինք Դիլիջանի փողոցներով։ Հին Դիլիջանով քայլելով գնացինք դեպի ամֆիթատրոն, կենտրոնում փոքր պարատուն կազմակերպեցինք՝ մեր ամենասիրած պարերով։ Դիլիջանը հետաքրքիր է նաև իր բնակիչներով, մի պապիկ կա, իր տունը կարծես նմանեցրել է թանգարանի։ Նա զբաղվում է փայտամշակմամբ։ Իր տան ու բակի ամեն մի աշխատանք իր իմաստն ու պատմությունն ունի։ Պապիկը մեզ մեծ սիրով ու հաճույքով ընդունեց իր տուն և ցույց տվեց ամեն բան։ Մեր ճամփորդական վերջին օրն էր Դիլիջանում և մենք պետք է այցելեինք «Այբ» դպրոց՝ երեխաների հետ պարելու և դպրոցով շրջելու։ Մինչև շրջայցի ավարտը երեխաները վերջացրին իրենց դասերն ու միացան մեզ: Մենք պարեցինք, ընկերացանք, ու ժամանակն էր վերադարձի։ Ճանապարհին մառախուղ էր, շուրջ կողմը սպիտակ, ամբողջը ձյուն էր։ Երևանում մռայլ էր, կրկին Դիլիջան էինք ուզում։






Sunday, December 3, 2017

Լուսանկարչության պատմություն

ֆիզիկոս Ժանբատիստա Դելլա Պորտան իր հյուրերին ցնծել էր: Երբ լույսը մտնում է անլուսանցիկ խցիկ կամ տուփ փոքրիկ անցքի միջով, դրսի պատկերը արտացոլվում է դիմացի պատի վրա։  Օբսկուր–խուցը ժամանակակից լուսանկարչական ապարատի նախատիպն է եղել: Դելլա Պորտայի ժամանակներում  օբսկուր–խուցը նոր բան չէր։  Իբն ալ–Խայսամը (10-րդ դարի, արաբ գիտնական է) վառ կերպով նկարագրեց օբսկուր–խցի աշխատելու սկզբունքը: 15–րդ դարի նկարիչ Լեոնարդո դա Վինչին այդ մասին գրել է իր հուշատետրերում։  Շատ փորձերից հետո, մեկ է լուսանկարներ տպելը երազանք մնաց մինչև 19–րդ դարը։
Օգտվել եմ՝ 
https://wol.jw.org/hy/wol/d/r44/lp-rea/102006208#h=8

1816թ-ին Ֆրանսիացի ֆիզիկոս Ժոզեֆ Նիսեֆոր Նիեպսը սկսեց փորձեր կատարել նկարներ տպելու համար:  Նա  հաջողության հասավ վիմագրության միջոցով՝ օգտագործելով գերզգայուն նյութ՝ ասֆալտային լաք։ Վերջապես Նիեպսը կարողացավ ֆիքսել պահը: Սենյակում՝  կար պատուհան, նա սենյակը փակեց լույսից և փոքր շրջանակ արեց պատուհանի վրա: Նա ամբողջ տեսարանը, որը բացվում էր փոքրիկ շրջանակից, հակադարձ պատկերվեց պատուհանի դիմացի պատի վրա:  Համարյա 200 տարի առաջ  նա օբսկուր–խցում տեղադրեց անագե ափսե, որը պատված էր ասֆալտային լաքով և թողեց, որ այն ութ ժամ լուսակայվի։  Այդպես 1826 թվականին  Նիեպսը իր փորձերի արդյունքում ստանում է մի լուսանկար, որը Փարիզի իր պատուհանից տեսարան է: Դա համարվում է աշխարհում առաջին լուսանկարը։, Նիեպսը 1829թ-ին սկսեց համագործակցել խոշոր ձեռնարկատեր Լուի Դագերի հետ իր ստեղծած մեթոդը կատարելագործելու համար: Քանի որ պղնձե ափսեները, ավելի լուսազգայուն էին, քան անագե ափսեները 1833-ին՝  Նիեպսի մահից հետո Դագերը հասավ կարևոր նվաճումների, նա օգտագործեց արծաթի յոդիդը, որ դրանով պատեր  պղնձե ափսեները:
1865-ին գիտնական Սետտոնի կողմից եղավ հաջորդ հայտնագործումը, նա հայտնագործեց ապակե օբյեկտիվը, որի շներհիվ նկարները ավելի որակով էին:




Օգտվել եմ
https://wol.jw.org/hy/wol/d/r44/lp-rea/102006208#h=8
http://lyunse.com/?p=21214
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B4%D5%A1%D5%A3%D5%A5%D6%80%D5%B8%D5%BF%D5%AB%D5%BA%D5%AB%D5%A1
http://hanragitakblog.blogspot.am/2015/10/blog-post.html
Առաջին լուսանկարը
1826 թվականին  Նիեպսը իր փորձերի արդյունքում ստանում է մի լուսանկար, որը Փարիզի իր պատուհանից տեսարան է: Դա համարվում է աշխարհում առաջին լուսանկարը։,

Առաջին գունավոր լուսանկարը
Նկարը համարվում է առաջին գունավոր մնայուն լուսանկարը, որն արել է Ջեյմս Մաքսվելը իր դասախոսության ժամանակ 1861 թվականին
Առաջին գունավոր նկարը եղել է մաթեմատիկոս-ֆիզիկոս՝Ջեյմս Մաքսվելի կողմից:

տիեզերանավի Առաջին  լուսանկարը
Նասայի նկարողները նկարել են  առաջին տիեզերանավը

Առաջին նկարը, որտեղ կա մարդ
Դա նկարել է Դագերը 1838 թվականին: Փարիզի փողոցներից մեկի լուսանկարն է: Նկարահանումը տևել է 7-10 րոպե: Լուսանկարում առաջին անգամ մարդ է պատկերված:  Ինչ որ մեկը իր կոշիկները մաքրել է տալիս: Փողոցում էլի մարդիկ են եղել, բայց շարժվել են և նրանց փոխարեն սև բծեր են երևում:


Առաջին ինքնանկարը
Առաջին ինքնանկարը իրականցվել է 1839թ-ին՝ ամերիկացի Ռոբերթ Կորնելիուսի կողմից:

Առաջին բեմադրված նկարը:
Նկարել է Բայարդ Հիպոլիտը

Առաջին օդային լուսանկարը
Նկարել է Ջեյմս Վալաս Բլեք

Առաջին տեսախցիկը արտադրվել է 1925-ին, նրա մեջ օգտագործվում էր 35մմ երկարությամբ կինոժապավեն:  Տեսախցիկ արտադրողը  «Leica» ընկերությունն էր, էր «Leica»-ն երկար ժամանակ համարվում էր լավագույն տեսախցիկներ արտադրող ընկերությունը: Տեսախցիկը նկարում էր մեծ տեսարաններ և դրա պատճառով համարվեց դարի լավագույն հայտնագործությունը:
«Kodak»-ը մեզ հայտնի է բոլորիս:
Դա ստեղծվել է Լյումեր եղբայրների կողմից 1904 թվականին: Նրանց հատուկ ֆոտոժապավենների շնորհիվ ստեղծվում էին գունավոր լուսանկարներ: Ինչու է կոչվում «Kodak» , որովհետև եղբայրները տեսախցիկի նկարելու ձայնը նմանեցրել են «Kodak»  բառին և այդպես  ընկերության անվանումը եղել է «Kodak»:

Ամերիկացի գիտնական Էդվին Հերբերտ Լենդ-ի հիմնադրությամբ «Polaroid» ընկերությունը  հեղաշարժում տեղի ունեցավ:  Մինչ այդ նկարներ նկարելը ժամանակատարեր, իսկ «Polaroid» ընկերության շնորհիվ լուսանկար նկարելը վայրկյանական էր:

Այս հայտնագործումը կատարվեց 1963 թվականին, եւ այդ հայտնագործումից հետո բոլոր ընկերությունները սկսեցին աշխատել թվային տեսախցիկների ուղղությամբ, որը մենք այսօր օգտագործում ենք: Եւ այդպես առաջին թվային տեսախցիկը առաջացել է 1974 թվականին, նրա առաջին նկարը եղել է աստղային երկինքը, իսկ 1980 թվականից սկսվել է ակտիվ արտադրվել վիդեոկամերաները, որոնք մենք օգտագործում ենք գրեթե ամեն օր: Այսօր տեսախցիկների ամենահայտնի ընկերություներն են «Nikon»-ը եւ «Canon»-ը:






Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...