Thursday, April 30, 2020

Ապրիլյան ինքնագնահատւմ

Բոլորը կարծում են մաթեմատիկան բարդ առարկա է։ Ես նույնպես այդ մտքին եմ, բայց քիչ, թե շատ հասկանում եմ, նաև շատ սիրում։ Կարանտինի առաջին օրվանից սկսած, շատ արագ ինքնակազմակերպվեցինք, մայքրսոֆթ թիմս հարթակում բացեցինք մաթեմատիկայի բաժին՝ ըստ դասարանների և խմբերի, ամեն դասարանի համար ընտրվեց ժամ և օր։ Շատ հեշտ ընտելացանք նոր առօրյային։ Եթե կա կարծիք, որ անհնար է մաթեմատիկա սովորել ու ծրագրից հետ չմնալ օնլայն հարթակներում, ապա ես կասեմ հակառակը։ Հնարավոր է։ Ինչպես մեր մեծերն են սիրում ասել իրենց երեխաներին՝ չեմ կարողանում չկա, կա չեմ ուզում։

Tuesday, April 28, 2020

Կարդալով Նարինե Աբգարյան

Նարինե Աբգարյան- Մարիամը

Երբեմն դիմացինի նախանձելի"եսն" ու հրաշալի կյանքը խաբուսիկ է։

Հարսն ունի իր նախանձելի կողմերը, որոնք սկեսուրները նկատում են միայն ուրիշի հարսի մոտ և նրանց օրինակ բերում իրենց հարսերի հետ խոսելիս։ Մարիամը կնոջ ու հարսի իդեալ էր շատերի համար։ Ո՞վ կդժգոհի գեղեցիկ լվացք փռող, համեղ ուտեստներ պատրաստող ու տանը փոշու հատիկ չթողնող կնոջից։ Իսկ ինչն էր կարևոր Մարիամի համար։ Մենք միշտ դատում ենք դիմացինի երջանկությունը իր ցույց տված կյանքն ուսումնասիրելով, բայց երբեք, երբեք չենք իմանա մարդու ներսում խառնված գույները, արդյոք դրանք մուգ են, թե պայծառ՝ աչք ծակող։ Մարիամը շատերի համար նախանձելի էր, օրինակ էր լավ հարսի ու շատերն էին երազում նրա նման լինել։

Monday, April 27, 2020

Մեր գերդաստանի պատմությունը

Նախագիծն իրոք շատ կարևոր թեմայի շուրջ է, մեծ սիրով եմ աշխատել, խոսել հարազատներիս հետ, նրանց նույնպես գցել եմ հիշողությունների գիրկը, «ստիպել» , որ հիշեն ու պատմեն ամեն մանրուք։ Վաղուց էի ուզում գրի առնել նախնիներիս պատմությունները, քանի որ ժամանակն անկառավարելի է և ամեն րոպե կարող եմ կորցնել ևս մեկ պատմություն լսելու, իմանալու հնարավորությունը։ «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծն ու ինքնամեկուսացումը շատ լավ հնարավորություն էր այս ամենը գրի առնելու և՛ իմ համար, և՛ նախագծին մասնակցություն ունենալու համար։

Ամեն գերդաստան իր պատմությունն ունի, որի մեջ անպայման նշվում են հայերի կոտորածները թուրքերի կողմից, պատմությունների մեջ հաստատ գտնվում են պապի պապեր կամ տատի տատեր, ովքեր տեսել են, զգացել են այդ ամենը, փախել-փրկվել, կամ էլ սպանվել են թուրքերի կողմից։

Wednesday, April 22, 2020

Թարգմանություն

Երեխաները և էկրանները
աղբյուրը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր ուղեցույցներ է ուղարկում։ Ուղեցույցները  նախատեսված են երեխաների ծնողների համար։ Ուղեցույցում ասվում է այն, ինչ շատ ծնողներ արդեն գիտի՝ երեխաները պետք է ավելի շատ շարժվեն, քան նստած մնան։ Երեխաները պետք է բավարար քուն ստանան, 1-ից 4 տարեկան երեխաները պետք է շարժվեն օրական երեք ժամ կամ ավելի։ 1 տարեկանից փոքր երեխաները նույնպես պետք է օրվա մեջ շարժվեն։ Երկուսից չորս տարեկան երեխաները պետք է օրվա ընթացքում մեկ ժամիվ ավել չնայեն էլեկտրոնային էկրաններին, իսկ երկու տարեկանից փոքր երեխաները ընդհանրապես պետք է չնայեն էլեկտրոնային էկրաններին։

Դատարկ Չեխիայի մայրաքաղաք
աղբյուր

Չեխիան Կենտրոնական Եվրոպայում փոքր երկիր է։Մայրաքաղաքը Պրահան է։ Պրահան գեղեցիկ պատմական քաղաք է։ Շատ զբոսաշրջիկներ ամեն տարի գալիս են Պրահա։ Փողոցները սովորաբար մարդաշատ են։ Այնուամենայնիվ, իրավիճակը հիմա այլ է։ Կորոնավիրուսը արդեն Չեխիայում է։ Կառավարությունը փակում է դպրոցները, ռեստորանները և այլ շատ խանութներ։ Մարդիկ պետք է մնան տանը։ Մարդիկ չեն կարող ճանապարհորդել երկրից երկիր։ ՈՉ մի տուրիստ չկա։ Պրահան շատ հանգիստ է և դատարկ։ Կորոնավիրուսով վարակվել է 6500  և մահացել 170 մարդ։ Երկիրը Եվրոպայում ամենախիստ կանոններ ունեցողներից մեկն է։ Մարդիկ պետք է դիմակներ կրեն դրսում։ Շատ մարդիկ ուրախ չեն այդ առիթով։ Կառավարությունն ուզում է մյուս շաբաթ փոխել մի քանի կանոն։ 



Կարդում եմ Համո Սահյան տատիկիս հետ


Ուրիշ էինք մենք․․․

Դեեե, սերն ինքն անբացատրելի է,ամենքն իր ձևով է հասկանում։ Երևի ծաղկած դաշտ է, հորիզոնը մառախուղով պատված, դաշտում սիրահարներ, լուռ են, աչքերն են խոսում, տանգոյի երաժշտություն է ու պարել չիմացող զույգեր, որ այնուամենայնիվ իրար գրկած օրորվում են, զգում ամեն մի նոտան, աչքերը փակ են, չեն տեսնում իրար, բայց վստահ են՝ հաստատ ժպտում է․․․քանի որ մոտ են իրար, երազելիս խանգարող չկա, կարող են մտքերով մինչև մահ հասնել։

Sunday, April 19, 2020

Շառլ Ազնավուր- Նրանք ընկան

Կարդում ենք Սփյուռքահայ գրականություն   
Մարդ մեռնում է, երբ իր մասին մոռանում են, իսկ Ազնավուրին անհնար է մոռանալ։ 
Ծնվել է Ֆրանսիայում, բայց ծագումով հայ լինելը նրան հերիք էր սիրելու Հայաստանն ու նրա մշակույթը, կանգնելու հայ ժողովրդի ու Հայաստանի կողքին։  Նա արել է ավելին, քան անում են Հայաստանում ապրողներն ու բնիկ հայերը։ Դա մարդու տեսակ է, չես կարող փոխել կամ մեղադրել։ 

Սպիտակյան ավերիչ երկրաշարժից հետո բացվեց «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը ու սկսեցին օգնել Հայաստանի բնակչության առավել խոցելի խավերին։ Աղետից մի քանի օր անց գրվեց «Քեզ համար, Հայաստան» երգը, որն ամեն անգամ լսելիս ամբողջ մարմնովս դող է անցնում։ 
  Ցեղասպանության վաթսունամյակին էլ նվիրված գրեց «Նրանք ընկան»-ը, 
«Երբ ողջ մի ազգ իր իսկ արյան մեջ էր խեղդվում,
Իսկ Եվրոպան ջազն էր դեռ նոր հայտնագործում»
Ուղղակի անկարող ենք ապրել ամեն երկրի ցավի հետ, չենք կարող գուշակել, թե մեզնից կիլոմետրեր հեռու ով-ում մեղքով սպանվեց ու, թե ինչու է աշխարհն այսքան դաժան մարդկանց հետ  և ինչ է պետք լիարժեք խաղաղ ապրելու համար։
«Նրանց մեղքը մեկն էր` զավակներն էին Հայաստանի», բայց մենք դեռ կանք ու լինելու ենք, Հայսատնի զավակների անունները միշտ լսելու են բոլորը։ Հայաստանի զավակ լինելը, ավելի շատ պատիվ է, քան մեղք, պատիվ չէ՞, որ չնայած այս ամենի մենք դեռ շատանում ենք ու օրն օրվա վրա հայերի անուններն ու Հայաստանը հայտնի է դառնում աշխարհին։
Ամեն բառը զգացնել է տալիս հայի 15 թվականի ապրումները։ Չգիտեմ, թե Շառլը ինչպե՞ս կկարդար այս տողերը հայերեն, դրա համար որոշեցի հենց սա էլ կարդալ ձեր համար՝ իմ զգացածով, իմ ապրումներով․․․

Saturday, April 18, 2020

Goals are good for you

Project "Public speeches"

Goals are one of the most important things in life. It's very important that you know what you live for and what you want from life. Goals help to save your time and focus on what is important for your future.

If you have a goal in life that takes a lot of energy,
that requires a lot of work, 
that incurs a great deal of interest and that is a challange to you,
you will always look forward to waking up to see
what the new day brings.
                                         Susan Polis Schutz

Friday, April 17, 2020

Laughter is the best medicine

Project "Public speeches"

Really, a smile is the best medicine in the world. Smile at your enemy, always smile at those who oppose your opinion, their position will weaken, because your smile shows your calmness and positivity. Even if you are depressed, a fake smile can affect on your mood and make you real laugh. 

In the 1300s, Henri de Mondeville, a professor of surgery, propagated post-operative therapy with humor. Norman Cousins, a journalist and a professor, also initiated this trend when he developed his own “treatment,” based on mood elevation through laughter.

Ինքնամեկուսացումն ու հետոն


Լուսանկար իմ ամենօրյա քայլքից <3 

Լուսանկարը՝ Եվա Բերբերյանի (11-րդ դաս.)
© կինո-ֆոտո 2020


Հեռավար ուսուցման ընթացքում, պատումների մեծամասնության մեջ նշում ենք վիրուսը, ինքնամեկուսացումն ու իրավիճակը։

Ինչպես բոլորը՝ այնպես էլ ես, կարոտով եմ հիշում այն ժամանակ տխուր ու ձանձրալի, բայց հիմա երազանք թվացող օրերը։ Մարդկանցով լի կանգառները, մի կերպ ավտոբուսում տեղավորվելն ու դպրոց ուշացումով մտնելը։ Անհամբեր սպասում էինք, գարնանային մեկ շաբաթյա արձակուրդին, որ ճամփորդենք, գնանք Թիֆլիս, այնտեղի արդեն հարազատ դարձած ընկերներից կարոտներս առնեինք, շաբաթն անցներ ու հետո էլ  անհամբեր ամռանը սպասեինք։

Բայց միշտ չէ, որ պլանները մեր պատկերացրածի նման էլ լինում են, դրա համար չեմ սիրում պլանավորել՝ ի՞նչ իմանամ, թե վաղը ինչ կլինի։ 

Wednesday, April 15, 2020

Թարգմանություն (04.13-04.17)

Միջատների պաղպաղակ 

Աղբյուր

Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում մի պաղպաղակի խանութ պատրաստում է հատուկ պաղպաղակ: Պաղպաղակը պատրաստվում է փոքր միջատներից։
Նախ ՝ մարդիկ հյութ են պատրաստում միջատներից հետո լցնում են պաղպաղակի նորմալ բաղադրիչներ, ինչպիսիք են շաքարը և կակաոն, այդ ամենը դնում են պաղպաղակի մեքենայի մեջ: Այնուհետև նրանք վաճառում են միջատ պաղպաղակը:

Մի մարդ ասում է, որ սա լավ է մոլորակի համար: Սովորաբար, մարդիկ մի կողմ են գցում  միջատներին: Այնուամենայնիվ, նրանք միջատներին օգտագործում են սնունդ պատրաստելու համար:

Մի պրոֆեսոր ասում է, որ այս պաղպաղակը ոչ բոլորն են սիրում: Նրանց դուր չի գալիս, որ այն միջատներից է: Նրանք նախընտրում են նորմալ պաղպաղակ, որոշ մարդիկ էլ  փորձում են նորը, նրանք ասում են, որ դա լավ է: Բիզնեսը ցանկանում է աճել: Այն ցանկանում է խանութներ ունենալ ամբողջ աշխարհում:

Monday, April 13, 2020

Խեղճուկրակ արաբը-վերլուծություն

Վիլյամ Սարոյան, Խեղճուկրակ արաբը

Երբեմն բառերն ուղղակի ավելորդ են։ Միգուցե ոչ երբեմն, այլ՝ միշտ։ Սիրո մեջ բառերն ուղղակի վիճելու կամ ինչ-որ հարցեր պարզելու համար են, իսկ երջանիկ պահերին բառեր պետք չեն։ Երբ սրտերն ու հոգիները գտնում են իրար ու հասկանում, որ միմյանց համար են, բառերն այդժամ անզոր են դառնում։ Խոսելը երբեմն ժամանակի վատնում է։ Դեպքերի մեծամասնության ժամանակ շատ խոսացողին հասարակությունը չի ընդունում, իսկ լռողի հետևից ընկնում ու խնդրում, որ խոսի։ Լռությունը խնդիրների լուծման ամենահեշտ տարբերակն է, լռության ժամանակը բառերը թռչում են օդում և նրանց բռնել հարկավոր չէ։ Ընկերների միջև լռությունը ապացուցում է մտերմությունը։ Նրանց պետք չեն «որովհետևներ»  կամ էլ «ինչուներ» , գիտեն՝ հասկանում են իրար առանց բառերի ու բացատրությունների։  «Բերանները երբեք չեն բացում, բայց անընդհատ խոսում են։ Իրար հասկանում են և կարիք չունեն բերանները բացելու։ Թաքցնելու բան չունեն», իրոք, երևի խոսքերն իրոք ինչ-որ բաներ թաքցնելու, արդարանալու կամ վիճելու համար են, իսկ հասկանալու համար ուղղակի լռությունն էլ բավական է։

Friday, April 10, 2020

Թարգմանություն-լրաքաղ

Մարդիկ լսել են անձնական խոսակցությունը
Կանադական Վինիպեգը քաղաքում երկու ոստիկան պարեկության ժամանակ ուղղաթիռի մեջ զրուցել են և նրանց անպարկեշտ խոսակցությունը նախատեսված չէր անչափահասների  համար։ Նրանց բախտը չի բերել, որովհետև չգիտեին, որ ընդհանուր լսասարքի համակարգը միացված է, իսկ դա նշանակում է, որ շատ մարդիկ ներքևում կարողանում էին լսել նրանց։

Thursday, April 9, 2020

A photo from my album

Image may contain: 16 people, including Aram Haytyan, Feliks Eghiazaryan, Marta  Asatryan, Yeva Berberian and Neli Piloyan, people smiling, people standing, sky and outdoor

Project   ” A photo from my album”

I'm glad there is a reason to talk about this photo. When I found out that I had to choose one photo from my album, I realized that this photo would be the right one. Every time  I look at it, a smile appears on my face. It was a year ago, we went to Gyumri, it was the most memorable, happy, beautiful, and unforgettable trip of my life.

Wednesday, April 8, 2020

Դուք լավն եք, մարդիկ

Պետք չէ թերագնահատել ինքդ քեզ, բայց դա չի նշանակում, որ պետք է գերագնահատել։

Ոչ մեկ իդեալական չէ, չկա մեկը, որ չունենա վատ կողմեր: Մարդիկ կան, ծնվել են, ստեղծվել են, որպեսզի տարբերվեն միմյանցից։ Պետք է նման չլինեն իրար, բայց հասարակությունը դժվար է ընդնունում այնպիսի մեկին, ով չի պատկանում այդ հասարակության նորմերին։
Կյանքն ափսոս է քո մասին վատը մտածելու ու այն բացասականով լցնելու համար։ Դուք լավն եք, մարդիկ, ձեզ ընդունեք այնպես՝ ինչպես կաք, փոփոխություններից, եթե ձեզ կզգաք ավել լավ՝ կատարեք դրանք, արեք այն ինչը ձեզ հետաքրքրում է, ոչ թե այն, ինչը հասարակությունն է ուզում։ Դուք լավն եք ձեր ամենավատ ու լավ կողմերով, նախասիրություններով ու ճաշակով։ Կարևոր եք ինչ-որ մեկի համար, հարազատ-բարեկամի կամ մեկի, ով սիրահարվել է ձեզ կամ էլ կսիրահարվի վաղը, պետք եք նրանց, նրանք էլ՝ ձեզ։

Tuesday, April 7, 2020

Անձրև-Վերլուծություն

Անձրև, հեղինակ՝ Լևոն Խեչոյան

Բաժանումներից հետո իրերը կամ ինչ-որ երևույթներ կամ էլ հիշողոթյունները՝ գլխումդ, որոնք երբեք չես ուզում ջնջել, հիշեցնում են ամեն ինչ։ Փախչում ես՝ մոռանալու համար կատարվածը, հետևում են քեզ, գտնում տեղդ ու հիշեցնում ամեն ինչ։

Monday, April 6, 2020

Գրականություն- առցանց ուսուցում


Անձրև, հեղինակ՝ Լևոն Խեչոյան

Բաժանումներից հետո իրերը կամ ինչ-որ երևույթներ կամ էլ հիշողոթյունները՝ գլխումդ, որոնք երբեք չես ուզում ջնջել, հիշեցնում են ամեն ինչ։ Փախչում ես՝ մոռանալու համար կատարվածը, հետևում են քեզ, գտնում տեղդ ու հիշեցնում ամեն ինչ։

Կարդում եմ Սահյան- Եվ չիմացանք, թե ինչու



Sunday, April 5, 2020

Հայաստանը և հարևան երկրները


Գյումրի, Կապս
Լուսանկարները՝  Եվա Բերբերյանի (11-րդ դաս.)© Սեբաստացի TV 2019

Թեև քարտեզի վրա փոքր  ու չերևացող երկիր ենք, ամեն դեպքում ներս մտնելուց հասկանում ենք, թե ինչքան մեծ, հարուստ մշակույթով, փորձություններով անցած երկիր ենք. Ցեղասպանություներկրաշարժպատերազմներ, որոնք մինչև այսօր չեն ստացել իրենց լիարժեք և արդարացի  լուծումները։
Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը մեզ շրջապատող-հարևան երկրներն են...

Saturday, April 4, 2020

Սերը նամակների մեջ

Սերը տանում ենք մեզ հետ, ապրեցնում ու պահում մեզ մոտ։ Պատերազմական իրավիճակ կամ այլ պատճառ սիրելիից հեռու լինելու։Շաբաթներ ես սպասում նամակը ստանալու համար, ժամանակը հետ ես տալիս ու փորձում կարդալ ու հասկանալ ըստ գրված նամակի ամսաթվի։ Խոստումներ։ Կարոտի խոսքեր։ "Անհամբեր սպասում եմ"֊ներ։ Զգում ամեն տողի մեջ գրված բառերի յուրովի իմաստներն ու հեռվում գտնվող սիրելիի սերը։ Թուղթը թացանում է, տեղ֊տեղ ճղվում արցունքի կաթիլներից։ Կարոտ, որը ամեն նամակի հետ սաստկանում ու սպանում է ներսից։ Կարդում եմ, երազում՝ կգրկեր, իհարկե, կգրկեր.... եթե մոտ լինեինք իրար։

Thursday, April 2, 2020

A little about the city of my dream

By Viktorya Sukiasian. Translated from Armenian, original here.


The distance learning period, the state of emergency declared in the country have also deprived us of the opportunity to travel. "Virtual Journeys" project is giving a chance to travel in our past and to move you very interesting places. I will take you to Spain, Barcelona.

Կյանքը կորոնավիրուսից հետո


Կորոնավիրուսից առաջ)
Լուսանկարները՝ Եվա Բերբերյանի (10-րդ դաս.)
© Սեբաստացի TV 2019


Այս օրերին մոլորակը հանգստանում է: Սա ինձ համար ևս մեկ ապացույց էր, թե որքան է մարդը վնասակար այս աշխարհի համար։ 

Իտալիայում, երթևեկության դադարի, տնտեսական պասիվության արդյունքում օդը անհամեմատետ ավելի մաքուր է, Վենետիկում մաքրվել են անգամ ջրանցքները, 60 տարվա մեջ առաջին անգամ ջուրն այնտեղ այնքան մաքուր է, որ ձկները երևում են, իսկ կարապները վերադարձել են։ Բնությունը վերջապես սկսել է նորից ինքնամաքրվել, որը վաղուց չէր ստացվում նրա մոտ, քանի որ մարդն իր տնտեսական ու սոցիալական գործունեությամբ շնչահեղձ էր արել մոլորակը: 

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...