Monday, September 30, 2019

Կին ինքնահաւան եւ կամապաշտ՝ գետատար:


Կին ինքնահաւան եւ կամապաշտ՝ գետատար:

Մի մարդ էլ ուներ  կին՝ շատ ինքնահավան և կամապաշտ, և երբ ընկավ գետն ու խեղդվեց, տղամարդը փնտրում էր նրան հոսանքին հակառակ գնալով: Մարդիկ նրան հարցրին.
-Ինչո՞ւ ես ջրին հակառակ փնտրում:
Նա պատասխանեց.
-Իմ կինը  միշտ հակառակ էր և՛ խոսքով, և՛ բնույթով: Եվ հիմա ինչպես անում էր կենդանության ժամանակ,նույնպես,կարծում եմ,մահվանից հետո կանի: Ես  հավատում եմ դրան, այդ պատճառով էլ  գնում եմ ջրին հակառակ:



Մելիքը իմ պատկերացմամբ

Մելիքը իմ կարծիքով գեր և տգեղ տղամարդ էր, միջահասակ էր,  ուներ սև մորուք, մազերը սև էին և կարճ, իսկ հագուստը միշտ մուգ գույների մեջ էր: 

Շահաբասը, մի սրվակ գինին և միջնորդը

Ավանդություններից մի բան են պատմում, որ Շահաբասի անցնելու  ժամանակ, մի հարբած հայ մարդ ձիու սանձից բռնում է և ասում.
֊Քանիսով ես վաճառում այս ձին, որը ես ուզում եմ գնել։
Շահաբասը հրամայում է, որ այդ մարդուն տանեն տուն և վաղը բերեն իր մոտ։ Ծառաները տանում են նրան տուն, սպասում են  սթափվի հարբածությունից  և հետո  տեղեկացնում են, թե ինչ է եղել, նա ահից շփոթված մնում է։ Նրա կինը նրան խորհուրդ է տալիս իր հետ մի սրվակ գինի տանել Շահաբասի մոտ և սովորեցնում է  ինչ ասի այնտեղ։ Ծառաները տանում են նրան արքայի մոտ և Շահաբասը նրան հարցնում է.
֊ Ինչքանո՞վ ես ուզում գնել ձիս։
Նա հանում է գինու սրվակը, դնում թագավորի առաջ և ասում.
֊Տեր իմ, սա է քո ձիու գնորդը և ձերդ վեհափառությունը` այն
վաճառողը, իսկ ես միայն միջնորդն եմ այդ առևտրի։ Վերջնական պայմանավորվածության եկեք գնի շուրջ և եթե միջնորդիս էլ ինչ որ մի բան շնորհեք, այն ձեր շնորհքն է։ Շահաբասին պատասխանը  հաճելի թվաց,  ներում է նրան և արձակում։

Քրիստոսը մեր մեջ հայտնվեց

Քրիստոսը մեր մեջ հայտնվեց ու Աստծո էությունը այստեղ բազմեցավ։
Խաղաղության ձայն հնչեց, սուրբ ողջունին հրաման տրվեց։
Եկեղեցին մի անձ դարձավ, համբույրս այդտեղ որպես լրացում տրվեց։
Թշնամությունը հեռացավ, ընդհանուր սեր սփռվեց։ 
Հիմա պաշտոնյաները ձայն բարձրացրեցին,միաբերան օրհնեցին միասնական Աստվածությաննը, որտեղ սրբաբան սերովբեներն են։ 

Գայլը և կռունկը:

Լեզու նախնյաց-ից Էջ  21 (38)-ի առակի ընթերցում (բարձրաձայն)։ Բառարանի ուսումնասիրում։
Գայլը և կռունկը:
Գայլի կոկորդին ոսկոր էր մխրճվել և նա վարձ խոստացավ կռունկին, եթե հանի ոսկորը փորրից: Կռունկին հաջողվեց երկար ձգված վզից դուրս խլել այն և ինչպես որ պայմանավորվել էին պահանջեց վարձև: Նախ գայլը ծիծաղեց, ապա իր ատամները կրճտացնելով ասաց.
--Բավական համարիր քո վարձը գայլի կոկորդից և գլխի ատամների տակից ողջ փրկվելը, առանց լուրջ վնասի։

Friday, September 27, 2019

Պետական իշխանության իրականացման ձևերը և եղանակները:

ՀՀ կառավարման ձևը խորհրդարանական է: Հանրապետության կառավարությունը կազմավորվում է ընտրություններում հաղթաց կուսակցության կողմից կամ ընտրվում է խորհդարանի կողմից և հաշվետու, պատասխանատու է նրա առջև:

Wednesday, September 25, 2019

Վայելու՞մ է արդյոք ՀՀ պետական իշխանությունը հարգանք և վստահություն մեր հասարակության մոտ

Նախորդ իշխանությունը հարգանք չէր վայելում ժողովրդի կողմից, բայց ներկայիս իշխանությունը վայելում է, քանի որ ժողովուրդն է ընտրել այն կուսակցություններին, որոնց ցանկանում էր տեսնել իշխանության դերում։ Նախկին իշխանությունը ժողովրդի մոտ չուներ վստահություն, քանի որ շատ֊շատերին ստել են։ Ներկայիս իշխանությունը չեմ ասի, որ շատ լավ է աշխատում, բայց հաստատ կարող եմ ասել, որ նախորդից շատ֊շատ լավ են աշխատում, կարևորը ժողովուրդը վստահ է, որ խաբված չէ։

Monday, September 23, 2019

ՀՀ կառավարման ձևը

ՀՀ կառավարման ձևը խորհրդարանական է: Հանրապետության կառավարությունը կազմավորվում է ընտրություններում հաղթաց կուսակցության կողմից կամ ընտրվում է խորհդարանի կողմից և հաշվետու, պատասխանատու է նրա առջև:

Wednesday, September 18, 2019

Պետության տարածքի կառուցվածքը և հատկանիշները

Պետության հատկանիշներից են սեփական տարածքը, որը բաժանվում է վարչատարածքային միավորումների (Հայաստանի դեպքում մարզերի), ունի կառավարություն, կառավարական համակարգ, դրոշը, գերբը, օրհներգը նույնպես պետության հատկանիշներից են:
Պետության տարածքը այն տարածքն է, որտեղ բնակվում են տվյալ պետության բնակիչները: 

Անգլերենի ֆլեշմոբ

2019-ի անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքներ

Write 7 adjectives describing your personality
Friendly, sociable, creative, lazy, conscientious, bad-tempered, stubborn

Is money the most important aspect of the job?

I think Money is important because nobody can live without money but money isn't the most important, if you don't like your job and you do it so bad you must give up. It's so hard to find a job, that you really like, with good salary. Nowadays, everyone works just for money, no one loves his/her job. I think money is important but the most important aspect is when you like your job and do it with pleasure.

Saturday, September 14, 2019

Շահաբասը, մի սրվակ գինին և միջնորդը

Ավանդություններից մի բան են պատմում, որ Շահաբասի անցնելու  ժամանակ, մի հարբած հայ մարդ ձիու սանձից բռնում է և ասում.
֊Քանիսով ես վաճառում այս ձին, որը ես ուզում եմ գնել։
Շահաբասը հրամայում է, որ այդ մարդուն տանեն տուն և վաղը բերեն իր մոտ։ Ծառաները տանում են նրան տուն, սպասում են  սթափվի հարբածությունից  և հետո  տեղեկացնում են, թե ինչ է եղել, նա ահից շփոթված մնում է։ Նրա կինը նրան խորհուրդ է տալիս իր հետ մի սրվակ գինի տանել Շահաբասի մոտ և սովորեցնում է  ինչ ասի այնտեղ։ Ծառաները տանում են նրան արքայի մոտ և Շահաբասը նրան հարցնում է.
֊ Ինչքանո՞վ ես ուզում գնել ձիս։
Նա հանում է գինու սրվակը, դնում թագավորի առաջ և ասում.
֊Տեր իմ, սա է քո ձիու գնորդը և ձերդ վեհափառությունը` այն
վաճառողը, իսկ ես միայն միջնորդն եմ այդ առևտրի։ Վերջնական պայմանավորվածության եկեք գնի շուրջ և եթե միջնորդիս էլ ինչ որ մի բան շնորհեք, այն ձեր շնորհքն է։ Շահաբասին պատասխանը  հաճելի թվաց,  ներում է նրան և արձակում։

Thursday, September 12, 2019

Աշխարհագրական թաղանթի ոլորտները.

Համամոլորակային են կոչվում այն խնդիրները, որոնք առկա են ամբողջ մոլորակի վրա և սպառնում են մարդկության ներկային և ապագային: Անենահայտնի էկոլոգիական համամոլարակային խնդիրը աղտոտումն է՝ ջրի և և շրջակա միջավայրի: Աղտոտման խնդիրը, ըստ իս, ոչ թե բնածին է՝ առաջանում է բնական երևույթներից, այլ  առաջանում է մարդկանց պատճառով՝  մարդահարույց է: Համամոլորակային խնդիրներին լուծում տալու համար անհրաժեշտ է երկրների, զագերի, մարդկանց համախմբումը: 
Շրջակա միջավայրի աղտոտումը
Շրջակա միջավայրի աղտոտումը առաջին հերթին սպառնում է մարդու կյանքին, քանի որ մարդու օրգանիզմը կարող է չդիմանալ օդի փոփոխությանը և ձեռք բերի մի շարք հիվանդություններ: Կարծում եմ, այս խնդիրը գալիս է այն ընտանիքներից և այն դպրոցներից, որտեղ երեխաներին չեն սովորեցնում շրջակա միջավայրը մաքուր պահելու կարևորությունները, չեն դաստիարակում երեխային այնպես, որ հասկանա՝ իր քաղաքի տերը ինքն է և, որ նա էլ է պարտավոր մաքուր պահել այն: 
Ջրի աղտոտումը
Այս խնդիրը կապված է բնական աղետների, մարդու տնտեսական գործունեության և դրա հետևանքների հետ (լճերի մոտ խնջույք անելն ու  հետո իր հետևից չհավաքելը, սովորական, ձեռքի աղբը ջուրը գցելը): Գլխավոր խնդիրներից են արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերը, պոչամբարների թունավոր հանքաջրերը, որոնք թափվում և աղտոտում են  ջրատարածքները:  Առավել վտանգավծ է մթնոլորտը: Աղբի չմքարման, մեքենաների շատ լինելու պատճառով մթնոլորտը աղտոտվում է և Այն կարող է առաջացնել հիվանդություններ, ալերգիաներ կամ մարդկանց մահվան հասցնել:

Wednesday, September 11, 2019

Գնահատումը օգնում, թե՞ խանգարում է ուսուցմանը։

Ծնողներ, դուք ուսուցչի գնահատածից հասկանո՞ւմ եք ձեր երեխայի գիտելիքի չափը: Հարցին ես չեմ կարող պատասխանել, որովհետև ծնող չեմ, բայց դեռ աշակերտ եմ ու գիտեմ մի բան, որ կան շատ-շատ երեխաներ, որ սովորում են միայն տրված դասը և ստանում բարձր գնահատական, ու կան երեխաներ, որ չեն սովորում տրված դասը, բայց սովորում են իրենց ավելի պետքական բաներ, ստանում գիտելիքի մեծ պաշար, բայց դրա հետ մեկտեղ գնահատականը լինում է ցածր, որովհետև երեխան չէր սովորել դպրոցի հանձնարարած դասը: Երբ դասավանդողը տնային է տալիս, երեխաները տանը անում են միայն դա ու փակում ամեն ինչ՝ ասելով, որ վերջացրել են դասերը: Նրանք անում են միայն այն, ինչ տվել են դպրոցում: Իսկ իր նախընտրած զբաղմո՞ւնքը, ինչո՞ւ նա չի կարող զբաղվել դրանով և էլի՛ ստանալ բարձր գնահատական՝ իր կատարած աշխատանքի դիմաց։ Դա նրան ավելի կմոտիվացնի իր նախընտած ճյուղով առաջ գնալու: Ճի՞շտ է այդպես, եթե երեխան ինքնակրթվում է ու սովորում է մեկ ուրիշ բան, խորանում այդ գործում ու հետո դառնում այդ ճյուղի ամենալավ մասնագետներից, նրան գնահատականի միջոցով ստիպեն՝ սովորի այն, ինչը իրեն կյանքում պետք չի գալու: Մեր դպրոցում շատ են ինքնակրթվողները, իրենց սեփական նախագծերով կրթություն ստացողները, և ես վստահ եմ, որ նրանք ավելի տարբեր թեմաներ են ընթերցում, ծանոթանում ու դրանց վերաբերյալ ստանում գիտելիք, քան այն երեխան, ում ասել էին, որ եթե չսովորի պատմության այս կամ այն դասը, 2 կստանա: Գնահատականը երեխային սովորեցնում է ապրել շահի համար, սա արա՝ կստանաս սա:

Thursday, September 5, 2019

Իրավունք

Մարդու բնական իրավունքներ
Խոսքի, կյանքը ապրելու, ընտանիք, ընկերներ ունենալու իրավունք, մտածելու իրավունք։
Մարդու քաղաքական իրավունքները
ընտրության իրավունք (սկսած 18 տարեկանից),
Մարդու մշակութային իրավունքները




Monday, September 2, 2019

Իմ կրթական հավակնությունները

Բոլորս էլ գիտենք, թե ինչքանով է մեր կրթահամալիրը տարբերվում մյուս բոլոր պետական դպրոցներից, գիտենք, բայց կարծում եմ, պետական դպրոցից կրթահամալիր եկած սովորողները ավելի լավ կզգան այդ տարբերությունները, քան առաջին դասարանից կրթահամալիրում սովորածները: Ես էլ եմ սովորել պետական-սովորական-սովետական-անհետաքրքիր դպրոցում, երեք տարի եմ սովորել, բայց դա էլ հերիք է հասկանալու համար կրթահամալիրի ու մնացած դպրոցների տարբերությունները:

Amazon on fire


There are hundreds of fires burning in the Amazon rainforest, but fighting wildfires in the Amazon is challenging. The rainforest covers over 2.5 million square miles – it is so big that people detect the fires using satellites. The size and bad accessibility in the forest means that many fires go unchecked.
The Brazilian government’s environmental institute is mostly responsible for dealing with wildfires in the Amazon, but the country’s president, Jair Bolsonaro, said that he does not have the resources to fight the current wildfire outbreak. He is thinking about sending military troops.
It is normal to see some fires in the Amazon, but right now there are 83% more fires than this time in 2018, according to Brazil’s space agency. The president of the International Association of Wildland Fire said that this year’s fires “are a catastrophe of global proportions.”

Ամազոնյան անտառներում մեծ հրդեհներ են և այդ հրդեհները հանգցնելը բոլորի համար դարձել է մարտահրավեր։ Անտառի տարածքը հասնում է մոտավոր 2.5 միլլիոն մղոնի։  Այնքան մեծ են վառվող տարածքները, որ մարդիկ հրդեհները հայտնաբերելու համար օգտագործում են արբանյակներ: Անտառների չափսերը և անհասանելիությունը թույլ չեն տալիս, որ բոլոր հրդեհները  արձանագրվեն: 
Բրազիլիայի պետական բնապահպանական ինստիտուտը հիմնականում պատասխանատու է անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, սակայն երկրի նախագահ Ջայր Բոլսոնարոն հայտարարել է, որ ինքը ռեսուրսներ չունի անտառային հրդեհների ներկայիս բռնկման դեմ պայքարելու համար: Նա մտածում է ռազմական զորքեր ուղարկելու մասին։ 
Ամազոնում հրդեհներ տեսնելը նորմալ է, բայց այս պահին, Բրազիլական տիեզերական գործակալության տվյալներով այս տարի հրդեհները 83% ով ավելիի են  քան 2018 թվականի այս օրերին:  Անտառային հրդեհների միջազգային ասոցիացիայի նախագահը ասել է, որ այս տարվա հրդեհները համաշխարհային մասշտաբի աղետ են:

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...