Wednesday, June 28, 2017

Ջավախք աշխարհում...


 Ուր որ գնաս` հայկականոտ ես
Ջավախք էինք գնացել... Թեև Հայաստանից դուրս, Վրաստանում էինք, անցել էինք սահմանը, բայց ամենուր հայկական շունչ կար, և մենք մեզ ոչ միայն օտարի, այլև հյուրի դերում չէինք զգում մի տեսակ: Հայկական ոգով զգեստավորված գնացինք, նոր դրական լիցքեր ստացած վերադարձանք: Այնտեղ գտնվելու օրերին մեդիան ակտիվ հետևում էր մեր ամեն մի քայլին: Համացանցը լի էր մեր մասին պատմող նյութերով, տեսանյութերով, ոմանք էլ հետևում էին ուղիղ եթերով: Բայց որքան էլ գրեն ու գեղեցիկ շարադրեն, չեն կարող լիովին բացատրել երկու ժողովուրդների բարեկամության, փոխադարձ նվիրվածության ու սիրո այդ տեսակը: Տեսնել էր պետք միայն, թե ինչպես էին մեզ դիմավորում ամենուր, ուր գնում էինք: Ի՜նչ լավ է, որ մարդիկ այդպես էին մնացել. նրանց ոչինչ չէր խանգարում սիրելու հային, սիրելու Հայաստանը ու այն, ինչ հայկականոտ է... Դուք ուղղակի պետք է տեսնեիք մարդկանց դեմքերը ամեն մի գյուղում մեզ դիմավորելիս, ինչ լավն էի՜ն, լավը: Գանձա՜... Վահան Տերյա՜ն... Ամենասիրածս հատվածը մեր ճամփորդությունից: Երբ տեսնում ես, թե ինչպես են ապրել հին ժամանակներում, երբ կարդում ես Տերյան հենց իր տուն-թանգարանի դիմաց, ապրում ու լցվում ես Տերյանով, զգում ես իրեն քո մեջ... Ինչպես բոլոր գյուղական տներում, այստեղ ևս կար ախոռ, իսկ ախոռի կողքին թոնիրն էր, երևի ինչեր ասես չեն պատրաստել այդտեղ... Տերյանի սենյակում դրված էր նրա մահճակալը և մանկական օրօրոցը: Մի հատված Տերյանից. Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես, Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու, Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։ Բնությունն ուրիշ էր, ճանապարհներից աչքներս չէինք կտրում, դաշտերը գույներով լի էին: Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ, Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝ Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ: Ջավախք աշխարհ էինք գնացել... Փարվանան ու Աբուլը տեսանք, բոլորս տեղավորվել, նստել ու նայում էինք հանդարտ լճին, որ շուրջ գեղեցիկ լեգենդը հյուսվեց: Շատ հանգիստ էր... Ծափահարում էինք Փարվանային ու կարծես դա իրեն ուղղված առաջին ծափերն էին: Լսում էր մեզ, խոսում մեզ հետ: Յուրաքանչյուրս մի քանի րոպե մտքերով էինք, հանգստանում էինք, վայելում կախարդական պահն այդ գեղեցիկ....















Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...