Thursday, April 30, 2020

Ապրիլյան ինքնագնահատւմ

Բոլորը կարծում են մաթեմատիկան բարդ առարկա է։ Ես նույնպես այդ մտքին եմ, բայց քիչ, թե շատ հասկանում եմ, նաև շատ սիրում։ Կարանտինի առաջին օրվանից սկսած, շատ արագ ինքնակազմակերպվեցինք, մայքրսոֆթ թիմս հարթակում բացեցինք մաթեմատիկայի բաժին՝ ըստ դասարանների և խմբերի, ամեն դասարանի համար ընտրվեց ժամ և օր։ Շատ հեշտ ընտելացանք նոր առօրյային։ Եթե կա կարծիք, որ անհնար է մաթեմատիկա սովորել ու ծրագրից հետ չմնալ օնլայն հարթակներում, ապա ես կասեմ հակառակը։ Հնարավոր է։ Ինչպես մեր մեծերն են սիրում ասել իրենց երեխաներին՝ չեմ կարողանում չկա, կա չեմ ուզում։
Ես սիրով լսում եմ դասը, կատարում առաջադրանքները(ասեմ ավելին՝ հիմա ավելի լավ եմ աշխատում և հասկանում, քան դպրոց գնալիս)։ Մեր կատարած առաջադրանքները տեղադրում ենք գուգլի classroom հարթակում և ուղարկում ստուգման։ Ապրիլն ամբողջությամբ առցանց ենք պարապել՝ երկրի իրավիճակից ելնելով։
Դեռ փոքրուց սովոր եմ ազնիվ գնահատականներ տալ ինձ՝ արածներս ու չարածներս հաշվի առնելով։
Սկսել եմ դասերը ավելի ուշադիր լսել, լավ հասկանալ և, որ ինձ համար ամենակարևորն է, կատարածս առաջադրանքները ժամանակին եմ ուղարկում, հետևաբար իմ առաջընթացը մեծ է։ Այն թվանշանը, որը կարտացոլի առաջընթացս կարծում եմ, որ 7ն է, մի փոքր ցածր, քանի որ տնային առաջադրանքները քիչ եմ կատարել։

Կատարած առաջադրանքներս։

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...