Մտադարակ-շարադրություններ...

Մտադարակ- ի իմ բաժինը

Մենք միասին էինք ժպտում...


Անցյալում մենք միասին էինք անում ամեն բան, մենք ժպտում էինք միասին: Առաջվա սերն ու հարգանքը ներկա չտեղափոխվեցին: Կարծես թե քեզ բաց եմ թողել անցյալում ու մենակ սկսել դեպի ներկա քայլել, բայց ես քեզ չեմ թողել անցյալում: Դու չցանկացար ճանապարհդ ինձ հետ շարունակել: Դու ընտրեցիր մենակ ու տխուր ճանապարհը: Դու էիր, որ ուզում էիր աշխարհով մեկ շրջել, այդ դու էիր, որ ուզում էիր ամպերին հասնել, բայց նաև դու էիր, որ թևերդ կտրեցիր ու դոփեցիր նույն տեղում: Դու հիմա քայլում ես մենակ ու տխուր, ես շրջապատված եմ մի քանի, բայց ամենալավ ընկերներով և ես ուրախ եմ: Ես քեզ պես տխուր ու փակ չեմ: Հիմա ես եմ ուզում հասնել ամպերին, աշխարհով մեկ շրջել: Ուզում եմ հետ տալ ժամանակն ու քեզ քարշ տալով բերել ինձ հետ: Ես քեզ կուրախացնեմ, քեզ համար ամեն ինչ կանեմ, մի խոսքով, այնպես կանեմ, որ դու էլի երազես ամպերին հասնելու ու աշխարհով մեկ շրջելու մասին: “Անցյալում մենք միասին էինք ժպտում”,- այս խոսքերը զուր չեմ ասում, դու ուրախ էիր, մենք իրար նման էինք, նույն կերպ էինք մտածում: Բայց ամեն ինչ ոչնչացավ, ամեն ինչ անէացավ, կորավ այն ժամանակ, երբ դու կոտրեցիր քո թևերը ու մնացիր նույն տեղում: Դու նաև բռնել էիր ու ուզում էիր կտրել իմ թևերը, բայց ես փախա, ես հեռացա քեզնից, քայլեցի առաջ: Դու փակվում էիր, քո բաց բնավորության հետ այդ քո փակվելը չէր սազում: Դու սկսեցիր փակ մտածել, չերազել, ամեն ինչ ուղիղ հասկանալ ու խնդիրներն էլ  էլ ավելի բարդ ձևով լուծել: Դու էլ չէիր ժպտում, քեզ համար ժամանակը կանգ էր առել: Եթե հիմա գաս ու ինձ ասես, որ դու կանգնեցրել ես ժամանակը, ես առանց մեկ վարկյան մտածելու հետ կգնայի այն պահը, երբ որ դու ուզում էիր կտրել քո թևերը: Կբռնեի ձեռքդ ու չէի թողնի, և անգամ եթե դու չուզեիր, ես քեզ գրկած, քարշ տալով, կամ էլ ձեռքիցդ բռնած, բայց անպայման կբերեի ինձ հետ առաջ: Դու սև էիր, իսկ ես սպիտակ էի ու մինչև հիմա էլ մնում եմ սպիտակ և գնում դեպի լույսը:


Գնահատել...
Ուղղակի պետք է գնահատել այն ինչ ունես: Դժվար բան չի գնահատելը, բայց դժվար է հասկանալ, որ շատ բաներ ունես գնահատելու համար: Շատ հեշտ է երբ որ պետք է բողոք ես, բայց դժվար է գովելը: Հա, Լինում են դեպքեր, որ շատ հեշտ է գովելը ու դժվար է բողոքելը, բայց այ գնահատելը... Գնահատի էն ամեն փոքր մանրուքը, որ կա քո կյանքում ու շնորհակալ էղի դրա համար: Մի մտածի, որ ուրիշը դրանից հազար անգամ բարձրը ունի, այլ մտածի, որ կա մարդ, որ անգամ քո չափ չունի: Շնորհակալ էղի, որ  քեզ շրջապատող մարդիկ կան, գնահատի իրանց: Գնահատի էն ինչ ուզում ես, էն ինչին հասել ես ու էս պահին կա քո կյանքում: Ամեն օր բողոքելով, դժգոհելով քայլելը, ոչ մի բանի չի բերի: Չհավատալը առավել ևս՝ քեզ կկործանի: Դու չես հավատ ոչ մի բանի ու ոչ մի բանն էլ քեզ չի հավատա: Փորձի սիրես ու հավատաս բոլորին ու ամեն ինչին: Եթե ուզես կլինի, եթե հավատաս, որ ուզում ես ուրեմն հաստատ կլինի: էն զզվեցրած խոսքը՝ <<Չեմ կարողանում չկա, կա չեմ ուզում>>, բաղտի բերմամբ, թե պատահմամբ էտ ճիշտ ա: Կյանք ապրելը հեշտ չի, հատկապես,  երբ գիտակցում ես, որ ոչ մեկ չգիտի, թե ինչի՞, ո՞նց ու ով ա ստեղծել էս ամեն ինչը էտ գիտակցելուդ պահին դու զգում ես, որ ուրեմն դու ինչ լույս ես էս աշխարհում ու քեզ մի կյանք ա վստահած... փորձում ես անսխալ քայլերով առաջ գնալ, վախում ես ապրես, վախում ես, որ մեկը քեզ կասի, որ սխալ ես, բայց դու պետք է հիշես, որ ինչ որ մեկը ուզել ա, որ դու լինես էս աշխարհում, չէ՞ որ մենք մի հատ աշխարհ ենք բոլորս ու ամեն մեկս մի հրաշք: Պետք է գիտակցել, որ դու էնքան շատ բան ունես, որ ոչ մեկ քո չափ չունի, եթե դու մենակ կարողանում ես քայլես, տեսնես, լսես, ուրեմն դու շատ հաջողակ ու բողոքելու տեղ չունեցող մարդ ես: Էտ պահին հիշի էն մնացախի մասին, որ իրանք չեն տեսնում կամ չեն լսում կամ էլ չեն կարողանում իրենց քայլերով գնան էտ պահին էնտեղ՝ որտեղ ուզում են, իսկ դու կարողանում ես... Եթե դու հիմա կարդում ես սա, շնչում ես ու լսում, ուրեմն խնդրում եմ, գնահատի ապրած ամեն մի վարկյանդ, ամեն մի զգացմունքդ, գնահատի, որ դեռ ապրում ես...


Ազդեցություն...


Ես միշտ խոսում էի։ Ավելի ճիշտ միշտ ես էի խոսում։ Նա չէր խոսում։ Ես ուզում էի սովորել լռել։ Ես սովորում էի լռել սովորել։ Շատ խոսք ունեի, կարող էի անվերջ խոսել։ Լռել էի ուզում, ուզում էի մոռանալը սովորել։ Ցանկություն կար մանուկ լինելու, որ ոչինչ լուրջ չընդունեմ։ Մի՞թե չեմ կարողանալու լռել։ Իսկ եթե խոսեմ, եթե անվերջ մենակ խոսեմ։ Նա էլ է խոսում, բայց դա չի զգացվում։ Նա անհիմն է խոսում։
Լռել եմ ուզում!

Երբ կյանքը դառնում է անիմաստ...


Երբ երազանքը դառնում է իրականություն, դառնում է անիմաստ: Մենք սա հասկանում ենք, բայց չենք դադարում տխրելուց ու տառապելուց մեր երազանքի չիրականանալու դեպքում: Աշխարհում միլիոնից ավել հարց կա, որոնց պատասխանները երբեք չենք իմանա, իսկ եթե իմանայինք, ուղղակի կյանքը կդառնար անպետք մի բան: Ես միշտ ուզեցել եմ հասկանալ իմաստը մեր կյանքի: Ինչո՞ւ ենք ապրում, եթե մի օր պետք է դադարենք ապրելուց: Բոլորի մոտ լինում է մի պահ, որ ապրելու ցանկությունը կորչում է. դա տևում է վայրկյաններ, րոպեներ կամ ամենաշատը՝ մի քանի ժամ: Բայց դու հասցնում ես այդ մի քանի ժամում մտածել ու հասկանալ այնքան բան, որ չէիր կարող հասկանալ մի ամբողջ կյանքում: Ոչ ոք չգիտի Աստված կա՞, թե ոչ: Կամ, ընդհանրապես, ո՞վ է մեզ ղեկավարում: Բայց առանց հավատի էլ ապրելը մի քիչ բարդանում է: Այսպես դու գիտես՝ ումից շնորհակալ լինես, ում փառք տաս կամ դժվար պահին ում հիշես: Աստված, ում մեզնից շատերը հավատում են, երևի իրոք կա: Մենք հավատում ենք նրան, շնորհակալ ենք լինում նրանից, մեղադրում ենք նրան, փառք ենք տալիս նրան, որ դեռ ապրում ենք: Բայց մենք երբեք չենք իմանա ճշմարտությունը, այն ճշմարտությունը, որ ոչ ոք չի իմացել ու հուսամ՝ ոչ ոք չի իմանա: Ինչո՞ւ հուսամ, որովհետև ուզում եմ կամ միայն ես իմանամ, կամ եթե ես չէ, թող ոչ ոք էլ չիմանա: Եթե ես չեմ իմանալու այդ մի շարք հարցերի պատասխանները, ուրեմն թող ոչ ոք էլ ինձնից հետո չիմանա: Մեզնից հետո երկար կշարունակվի մեր թոռների ու ծոռների կյանքը: Մենք մի օր կմեռնենք, և մեզ ոչ ոք էլ չի հիշի: Մեր ծոռները ուղղակի մեր մասին չեն էլ իմանա: Ապա ո՞րն է մեր կյանքի իմաստը, եթե մի օր ոչ ոք մեզ չի հիշելու:
Դպրոցս....
Իմ դպրոցի առավելություններից ամենաշատը սիրում եմ այն, որ մենք ունենք խոսելու իրավունք։ Դպրոցում մենք փակված չենք, ունենք կարծիք հայտնելու իրավունք, այստեղ բոլորս հավասար ենք։
Դպրոցում ամենագեղեցիկ ու  հարմար  անկյունը գրադարանն է։ այնտեղ տիրում է քար լռություն, ես այնտեղ հանգստանում եմ։ շատ հաճաղ դասերս այնտեղ եմ անում, քանի որ հարմար է, լուռ է, ոչ մեկ չի խանգարում։ Մեր դիզայնի խումբը գրադարանի համար հարմար բարձեր է կարել։ Այն, թե ինչը չեմ սիրում մեր դպրոցում և կուզեի փոխել դժվար է ասել: Առաջին հայացքից կարծես ամեն ինչ լավ է, բայց լավի մեջ էլ կա վատը: Համակրգչով բավականին հարմար է աշխատել և գործդ ավելի արագ ես վերջացնում, բայց ինձ մոտ և համարյա բոլորի մոտ եղել են դեպքեր, որ հարկ է եղել տետր ու գրիչ պգտագերծելը: Թեկուզ փոկրիկ բան նշելու ամ շարադրություն գրելու համար (հետո տանը անպայման արտագրում ենք համակարգչի մեջ): Համարյա բոլոր դասավանդողները թողնում են օգտագործենք փոքր տետրեր նշումների և մնացած բաների համար, բայց կան մի քանիսը, որոնք չեն թողնում: Նրանց անունները չեմ տա: Այ կուզեի, որ նրանք էլ թողնեին պետք եղած դեպքում օգտագորցենք տետրեր: Ես համոզված եմ իմ դպրոցը ամենալավն է իր թերություններով համատեղ:

Մի քանի հարցերի պատասխաններ...

Սիրում եմ միայն իմ ընկերներին , իմ շրջապատը, իմ ընտանիքը, իմ հեռախոսը, որը կարողանում է այնպես նկարել, որ ես դրանից ուրախանում եմ, հա ուրախանում եմ, նաև նրա համար, որ դա ես եմ նկարում, ես եմ դրանց հեղինակը,: Հատկապես ոգեշնչվում ու ուրախանում եմ այն ժամանակ երբ իմ ֆոտոյի ուսուցչուհին է հավանում  իմ նկարները, ուրեմն առաջընթաց ունեմ:  Ինչպես արդեն հասկացաք իմ սիրելի զբաղմունքը նկարելն է: ՍԻրում եմ աշխարհում կատարվող իրադարձություները լուսաբանել: Դա չի նշանակում, որ միայն վատ իրադարձությունները, այլ այն ինչ ես եմ նկատում, այն ինչ ես եմ տեսնում: Հրապարակում եմ իմ նկարները, տեսնում են բոլորը  ու իմ կարծիքով հավանում :  Ես միայն զարմանում են այն բաներից, որոնց մասին անգամ գաղափար չունեի: Սիրում եմ զարմացնող բաներ:Զգացմունքների մասին խոսել չեմ կարող, քանի որ  դժվար են լինում արտահայտել այն զգացմունքները, որոնք դու ունենում ես օրվա ընթացքում անընդհատ: Նաև դա ինչ որ չափով գաղտնիք է, որը բարձրաձայնելու կարիք չկա ու չեմ տեսնում:  

Մենք չենք փոխվում

Չեմ կարծում, որ միակ մարդն եմ ում ասել են, թե փոխվել ես:  Ու չեմ կարծում, թե փոխվել եմ: Ներկան դառնում  է անցյալ ու փոխում իր հետ ամեն բան, ես չեմ փոխվել, ինձ փոխել են:  Ես սիրում եմ պատմել ձեզ իմ մտքերի մասին, ես սիրում եմ կիսել ձեր հետ այն՝ ինչը ես զգում եմ: Ուզում եմ, որ մարդիկ հասկանան միմյանց: Թող հասկանան, որ մարդ չի կարող ամբողջովին լավը լինել: Մարդիկ անում են ու ունենում են սխալներ: Ոչ ոք անթերի չէ ու բոլորս էլ գիտենք, որ մարդ իր սխալների վրա է սովորում: Պետք չի, որ դուք փոխեք մարդուն ձեր համար և սարգեք  նրան միայն ձերը ու փոխել նրան: Պետք չի փոխել մարդուն ու դատել իրեն իր գործած սխալի համար: Ես համոզված եմ, որ դուք էլ ունեք ու անում եք սխալներ, բայց ձեզ դուր չի գալիս երբ մարդիկ փորձում են փոխում են ձեզ: Մենք չենք փոխվում, մենք ուղղակի մեծանում ենք  սկսելով հասկանալ ավելին քան այն ժամանակ:  Ուղղակի փորձեք հասկանալ մարդուն, փորձեք չփոխել նրան: Ու հավատացեք, որ դուք չեք փոխվում, ուղղակի սկսում եք հասկանալ ավելին ու ամեն ինչին սկսում եք վերաբերվել ուրիշ կերպ: Դուք չեք փոխվում: Դուք մնում եք ձեր նույն դիրքում՝ յուրովի ու յուրահատուկ:

Աշխարհը բնությունն է գեղեցկացնում...


Աշխարհը դուք չեք սիրունացնում:  Բնությունն է աշխարհը, դուք՝ մարդիկ մտածում եք, թե դուք եք աշխարհի գեղեցկությունն ու հետաքրքրությունը: Նայեք ձեր շուրջը, փորձեք նկատել ամեն մի մասնիկն աշախարհի, կզգաք որ բնությունն է սիրունացնում ամեն ինչ: Չորս եղանակներին էլ փոխվում ու զարդարում են աշխարհը իր գույնով: Մարդիկ ուղղակի այդ ամենը կարող են փչացնել ու տապալել, մինչ դեռ չեն մտածում, որ իրենց չորս կողմը բնություն է, իրենք շնչում են մաքուր ու բնությանը վայել օդը, եղանակի հոտը: Նայեք այն ծառերին, որոնք միասին կազմում են մեծ անտառ ու դու եթե ուշադիր լինես նրանք ամնե եղանակին փոխում են իրենց գույնը նապաստակի նման, հա ու սիրունացնում են աշխարհը: Իսկ մենք մեզնից ոչ մի լուրջ բան չենք ներկայացնում, ոչ գեղեցիկ ենք, ոչ էլ միասին ինչ որ առավելություն ունենք:

Իմ աշխարհն ու իմ օրենքները
Ծնվել եմ այստեղ, ապրում եմ այստեղ: Սա իմ աշխարհն է, բայց օրենքները իմը չեն, ես չեմ հորինել ու գրել, ես չեմ որոշել որն է ճիշտը: Բայց ես ունեմ իմ օրենքները: Ես դրանով եմ ապրում, հենց ի՛մ օրենքներով: Աշխարհը չգիտի իմ օրենքների հերթականությունը: Շարժվել իմ օրենքներով դժվար կլինի թե՛ ընկերության մեջ, թե՛ ընտանիքում և թե՛ ողջ աշխարհում: Օրենքը լինում է կյանքիդ համար, կյանքդ շարժվում է քո օրենքով, դու ապրում ես կյանքիդ օրենքով: Մարդիկ ունեն իրենց սեփական օրենքները, բայց ոչ ոք, անգամ հենց ինքը չգիտի, որ շարժվում է այդ օրենքով: Աշխարհի օրենքները տարբեր են, բայց քոնը յուրահատուկ է:

Սպասում ենք, սպասում...
Սպասում ենք, ուզում ենք հասնել, բայց չի ստացվում։ Փնտրում ենք, բայց երբեք չենք գտնում։ Մեր ներսում ինչ-որ պակաս անկյուն կա, որը չենք կարողանում լրացնել, ինչ-որ բան, որ մեզ ժանհասկանալի է։ Սպասում ենք, փնտրում, ուզում ենք այդ պակասը գտնել։ Եվ միշտ ամեն ինչ պակաս է, ինչ-որ բան կա, որ միշտ մեզ անհայտ է։ Սե՞րն է, գիտելի՞քը, ընկերությո՞ւնը։ Մեզ դա էլ է անհայտ, անգամ չգիտենք, թե ինչն է մեզ պակասում։ Սպասում ենք օրվան, սպասում ենք պահին։ Ե՞րբ կլինի։ Սկզբում մտածում ենք, որ մեզ ամեն ինչ հայտնի է, խորանում ենք դրա մեջ, բայց նորից․․․ ամեն ինչ անհասկանալի ու պակաս։ Կյանքում կան այնպիսի պահեր, որ ուզում ես կրկնվեն, սպասում ես, սպասում, բայց չեն կրկնվում։

Ես կարդում եմ, որովհետև…
Ես կարդում եմ, որովհետև ինձ օգնում են գրքերը, վեպերն ու հեքիաթները: Օգնում են ապրել, ճիշտ գործել, տալիս են պայծառ ու հիանալի մտքեր: Գիրքն ընկեր է ինձ դառնում, խորհուրդ տվող ընկեր: Ընկեր, որ երբեք չի չարանում, չի թողնում քեզ մենակ: Իսկ խորհուրդները չեն պակասում, մտածում եք ինչո՞ւ, որովհետև գրքերը անվերջ են, մեկը մեռնում է մյուսն է ծնվում, ավելի լավը, բայց երբեք հինը չի մոռացվում: Ես կարդում եմ, որովհետև դեռ ժամանակ ունեմ շատ բաներ հասկանալու ու նաև ժամանակ ունեմ կարդալու  ու վերլուծելու: Եվ հետո հիշում եմ այն ամենը,  ինչը որ տպավորվում է քո մեջ, ու հաճախ նաև քո կյանքում լինում են պահեր, որ հիշում ես քո կարդացած գրքի մի մաս, որ նման էր  քո կյանքի այդ պահին: Կարդում եմ երբ տխուր եմ, կարդում եմ երբ ուզում եմ, կարդում եմ երբ ժամանակ ունեմ: Կարդում եմ, որովհետև սիրում եմ:
Կյանքը, իհարկե, հրաշալի է, եթե կողքիդ կան ընկերներ, կողքիդ է քո ընտանիքը, քեզ օգնողները շատ են: Կյանքը լի է անակնկալներով, և դու չգիտես, թե ինչ է լինելու վաղը քեզ հետ` լավ բան, թե վատ, ինչին դու չես էլ սպասում: Գնահատիր ապրածդ այն օրերը, երբ սովորել ես սխալներիդ վրա, այն օրերը, որոնք քեզ սովորեցրել են ճիշտ ապրել, շփվել, կիսվել, և այն ամեն ինչը, որ քեզ միշտ պետք են գալու կյանքում: Կյանքը կլինի հրաշալի այն դեպքում, երբ  դու հասկանաս կյանքի գինն ու ճիշտ օգտագործես այն: Սկսենք մանկությունից, այն օրերը, որ դու սկսեցիր գնալ մանկապարտեզ քեզ շատ բան են տվել, այդ օրերից դու արդեն գիտես, թե ինչ է կյանքն ու ինչու մենք կանք, գոյություն ունենք: Դպրոցում արդեն պետք է լուրջ սովորես, քո դիմաց դնես նպատակ և հասնես դրան: Կան մարդիկ, ովքեր չեն սովորում և մեծանում են անբան: Դու ինքդ պետք է քո համար ստեղծես հրաշալի կյանք: Դու պետք է հասկանաս` որ պահին` ինչ պետք է անես: Երբ տուն ես հասնում, պետք է դա՞ս անես, թե պետք է բակ իջնես և խաղաս ընկերներիդ հետ: Այդ տարիքից է սկսվում ինքնավստահությունն ու ինքնուրույն ապրելը, ինքնուրույն որոշումներ կայացնելը, չէ որ մի օր է  գալու, որ  մենք էլ չենք ունենա այն ծնողներին, որոնք մեզ ամբողջ կյանքում օգնել են, և երբ նրանք դեռ քեզ հետ են լինում, այդժամ դու այդքան էլ ինքնուրույն չես կայացնում քո որոշումները, անգամ այն ամենահասարակ բանը, օրինակ` թե ինչ շոր պետք է հագնես վաղը, չէ որ դպրոցական տարիքում դեռ հարցնում ես մայրիկիդ` կարող ես դա հագնել թե ոչ, իսկ հասուն ժամանակ այդ հարցը էլ քեզ պետք չի գալիս: Հրաշալի կյանքը փողը չէ,որ կարող ես ամեն ինչ գնել դրանով և քեզ լավ զգաս,  հրաշալի կյանքը ընկերներն են, ծնողները, քեզ հարազատ մարդկանց հետ շփվելն ու ուրախ տոներ նշելը: Այն հաջողություններն ու ձեռքբերումները, որ ունեցել ես քո սովորելու արդյունքում, սովորել ես դեռահաս ժամանակում և ահա այսօր մեծ հաջողությոնների տեր ես, և այս դեպքում դու արդեն քո քրտինքով ձեռքբերած հաջողություններից կունենաս նաև քո վաստակած գումարը,  կունենաս սիրող ու հավատարիմ կյանքի ընկեր, և այս ամենը քո կյանքն ավելի հետաքրքիր կդարձնի: Հրաշալի կյանք է, երբ քո նպատակներին հասնում ես, վստահելի ես լինում, երբ բոլորը քեզ սիորւմ, հարգում ու, ինչու չէ,  մի քիչ էլ նախանձում են: Ամեն մարդ իր ձևով է պատկերացնում Հրաշալի կյանք խոսքերը, ես սա եմ պատկերացնում այս խոսքերի տակ` ներդաշնակ ու գոհացած կյանք:


Իմ մեկ օրվա նկարագրություն։
Օրս նույնն էր՝ արևոտ, միասնական ու գունեղ։ Արթնանալուն պես տեսա, որ շողում է արևը։  Ընկերների հետ միասնական պարով, երգով ու խնդությունով սկսվում է դպրոցական օրը։ Դպրոցի գույներն ու զարդարանքը հետաքրքիր են դարձնում ու գունավորում օրը։  Դպրոց մտնելուն պես երեխաները արդեն պատրաստվում էին պարապմունքին, որտեղ երգով ու պարով ողջունում ենք բոլորին։ Սկսվեցին դասերն ու դասերի ժամանակ երեխաների հետ պատահած արկածներով լի օրը։ Ամեն օր, ամեն դասի ժամանակ սովորում եմ ու փորձում ընկալել ուսուցչուհու ասած ամեն մի բառը։ Ավարտվեց չորորդ դասաժամն, ու եկան <<համեղ>> րոպեները։ Դասերից հոգնած ու արդեն քաղցած վիճակով գնում ենք ճաշելու։  Փորձում ենք ուտել օգտակար, համեղ ու անվնաս կերակուր, որը հա՛մ ազդում է ուղեղի, հա՛մ էլ ազդում է լավ մարսողության վրա։ Վերջացան իմ դասերը, և ես պետք է գնամ տուն։ Հոգնած: Ուրախ եմ, որ հոգնած եմ. ուրեմն լավ եմ աշխատել:

Աշուն է, պայծառ աշուն
Տերևները դեղին, ծառերը մերկ, արևը շողում է երկնքի կապույտ ստվերի տակ:Այս ամենը կոչվում է Աշուն: Խշխշան ու գույնզգույն տերևներով լիքն է գետինը, տերևներին նաելիս բոլորս ժպտում ենք: Արևի ճառագայթները պայծառեցնում են աշնան գույները ու ջերմացնում մարդկանց սրտերը: Երեխաների ուրախ ձայներն ու տերևների խշխշոցը լսելիս հասկանում ես, որ աշուն է, որ աշունըէլի վերադարձել է: Սա է կոչվում Պայծառ աշուն:

Ինձ համար հարազատ ու կարևոր մանկության անկյուն

Հարազատ ու կարևոր անկյուն բոլորը ունեն։ Այնտեղ պահում են իրենց սրտին մոտ, հարկավոր ու պետքական իրեր։ Իմ անկյունում  իմ մտքերն են, իմ ընկերների հետ եղած ամենալավ ու բարի պահերը։ Սիրում եմ հիշել անցյալում եղած բոլոր դեպքերը, որնցում ես գլխավոր դերակատարն եմ եղել․այդ ամենը իմ ծննդավայրում, իմ մանկության դրվագներում, իմ պապիկի ձեռքերով պատրաստված այգում է պահված։ Երբ արթնանում էի լսելով ծիտիկների երգը, որոնք նստում էին իմ պապիկի տնկած ծառի վրա։ Ամեն առավոտ փորձում էի բռնել ծիտիկներից մեկին,  բայց չէր ստացվում։Արթնանում էի, խաղում էի աշնան տերևների հետ։ Մինչև հիմա էլ իմ աչքի դիմաց են այդ պահերն ու իրադարությունները:
Հիշում եմ ու ժպտում ինքս ինձ․․․

Պատուհան

Մարդիկ իրենց ներսում ունեն պատուհաններ։ Դա բնավորթյան պես մի բան է, որը ուղեկցում է քեզ ամբողջ կյանքում։ Պատուհանից դուրս կտեսնես այն բաները, ինչ որ ուզում ես, ինչը քեզ դուր է գալիս, և այդ ամենը դու կտեսնես քո օգնությամբ, քո ցանկությամբ։ Պատուհանին դու նայում ես, ասում ես այն, ինչ ուզում ես, դու խոսում ես նրա հետ։ Խոսում, պատմում այն ամենը, ինչը եղել է քեզ հետ։

Իմ երեկվա օրը


Արթնացա ու առաջին բանը, որ եկավ մտքիս` ընկերներս էին: Մեկ գիշերվա մեջ հասցրել էի կարոտել նրանց: Հիշեցի նրանց, մեր խաղերը, դասերը ու արագ-արագ հագնվեցի, պատրաստվեցի և դուրս եկա տնից: Եղանակը արևոտ էր, բայց միաժամանակ ցուրտ: Մեքենայի մեջ մտածում էի, թե երբ կհասնեմ, և երբ հասնեմ` երեխաներից  որևէ մեկը եկած կլինի՞: Հասա դպրոց, բակում երեխաները շատ էին, և բոլորը  շտապում էին շուտ մտնել դպրոց և տեսնել իրենց ընկերներին: Ես նույնպես նրանց նման շտապում էի: Մտա դպրոց, հանդիպեցի ընկերներիս, և սկսվեց մեր հետաքրքիր ու մարդաշատ առավոտյան պարապմունքը: Մեզ հյուր էին եկել վանաձորցիները և սպիտակցիները: Մենք նրանց համար Տերյան արտասանեցինք, պարեցինք և նրանք նույնպես մեզ հետ սկսեցին պարել: Վերջացավ առավոտյան պարապմունքը: Մենք` աղջիկներով, ընկեր Մերիի խնդրանքով գնացինք համերգասրահ, որտեղ մեզ նա սովորեցրեց Կոմիտասից միքանի երգ: Սովորեցինք երգերը և շտապեցինք դեպի կենսաբանության դասարան: Իսկ հաջորդ առարկան մեզ մոտ ընտրությամբ գործունեություն էր: Ես և իմ ընկերուհիները  ընտրել ենք իսպաներեն լեզուն: Սովորեցինք նախադասություններ և բառակապակցություններ,  որոնք շատ են օգտագործվում:  Դասի վերջին րոպեներին արդեն զգում էինք, որ կարոտել ենք բուֆետը


Էլի գարուն կգա․․․


Բնության հոտն արդեն գալիս է․․․ գարունն է գալիս։ Դասեր, խաղեր, ծաղիկներ, ընկերներ և կանաչ բնություն։ Այս ամենը գարնան նկարագրությունն է՝ իմ պատկերացմամբ։ Դաշտերը պայծառ են և շողում են,  ինչպես արևը։ Պայծառ մտքերը հանգիստ չեն թողնում։ Ուզում եմ վազեմ, քայլեմ դաշտերով, պառկեմ խոտերին և երազեմ։ Երազեմ նրա մասին, ինչը պայծառ է և ցանկալի։ Գարնան ընթացքը շատ արագ է լինում։ Գարունը վազում է իմ կյանքում, ես չեմ նկատում նրան՝ ոնց եկավ, ոնց անցավ։ Գարունը սովորեցնում է մանուկներին ժպտալ, մեծերին՝ վայելել։  Իսկ երբ ավարտվում է Գարունը,  գալիս են ամառվա գեղեցիկ տեսարանները, բայց կանաչ բնությունը մնում է և մարդկանց երեսին հիմար ժպիտ է բերում։ Էլի գարուն կգա․․․ Էլի բնություն։


Մարդ ում վստահում եմ


Մարդ, ընկեր, թե՞ քույր։  Մարդ, ում ամեն ինչ եմ վստահում, քույրս է։ Նա ինձ ավելի լավ է ճանաչում, քան ես ինքս ինձ։ Իմ մասին գիտի ամեն ինչ։ Չգիտեմ ինչի եմ ամեն ինչ վստահում, բայց ես նրան պատմում եմ ամեն ինչ, իսկ պատմելուց հետո ինձ շատ լավ եմ զգում, թեթևացած։ Երևի նրանից է, որ  վստահ եմ հաստատ ոչմեկի չի պատմի այն ամենը, ինչ պատմում եմ նրան։   Նրան վստահում եմ նաև այն ամենը ինչը փչացնում եմ։ Օրինակ՝ եթե ես ինչ-որ մի բան փչացնում եմ, կեղտոտում, ջարդում։ Ես ասում եմ նրան, որ ինչ-որ բան մտածենք և մայրիկը չտեսնի։ Քույրս իմ միակ ու բարի ընկերն է, որ սիրում եմ իրեն, վստահում ու միշտ կիսվում իր հետ։ Քույրս չի խանդում, չի նեղացնում, ուզում է անել ամեն ինչ, որ ես ինձ լավ զգամ։ 

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...