Saturday, February 22, 2020

Թումանյանի աշխարհում

Լինում է, երբ ստիպված ես դեմքիդ կեղծ ժպիտ նկարել: Հարցերից խուսափելու համար: Անհիմն կարծիքներ չլսելու համար: Զգացածդ սխալ արտահայտելու վախի պատճառով: Կամ ուղղակի անհրաժեշտ է, որ միայն քո միջի ուրախությունը ցույց տաս հասարակությանը: Հիմա մարդիկ կարող են նստել տեսախցիկի առաջ, նկարել ուսուցողական կամ ժամանցային տեսանյութ և դա հրապարակել համացանցում: Հանրությանը հետաքրքիր չի, թե որտեղ դու կընկնես կամ ինչ կորուստ կունենաս: Մարդկանց մեծամասնությունը աշխտանքից-դասերից հետո ուրիշի կյանքի տխուր պատմություններն ու խնդիրները ունակ չէ լսելու: Շաբաթվա հինգ օրերին փողոցում կտեսնենք արագ-արագ քայլող, մտքերով խառը մարդկանց, որ օրը սկսելուն պես մտածում են օրվա ավարտի մասին: Տուն, հանգստություն, հետաքրքիր տեսանյութեր՝ մարդկանց ուրախ ու անհոգ կյանքի մասին: Ինչ է լինում, երբ մարդուն պատմում ես կյանքիդ անհաջողությունների մասին: Պատրաստ չեն քեզ օգնելու, կարող են խորհուրդներ տալ, շատ ժամանակ կքարկոծեն քեզ՝ չհասկանալով տխրությանդ կամ չհաջողելուդ պատճառները:
Դու մի՛ հավատա ժըպտուն աչքերին,
Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ
՝Բուսած կորըստյան անդունդի ծերին,
Միամիտ մարդկանց քաշելու համար։
Կարդացի ստեղծագործությունն ու ինձ իր բառերի մեջ գտա: Կոտրվում են սրտերը, նեղանում մարդկանցից, թևաթափ ենք լինում, բայց միևնույն է, ժպտուն աչքերով ենք նայում աշխարհին, կարծես լավ է ամեն ինչ: Թումանյանը տխրությունը ժպիտով թաքցնելը համեմատել է սրտի ավերակներից ծլող ծաղիկների հետ, որոնք թաքցնում են տխրությունը մեր երեսից՝ «Դու շատ մի՛ խաբվի ժըպտուն աչքերից, Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ, Ծըլում են սըրտի ավերակներից Տըխուր հատակը ծածկելու համար»։ Անկեղծ չեն այն շփումները, որոնք դիմակների տակ են, շփման մեջ խանգարելու են միշտ: Մեր պատրանքները կկործանեն մեզ: Ինչքա՞ն պիտի ապրենք, որ մարդու մի հայացքից հասկանանք իր տեսակը: Պոետն էլ հետևել էր իր պատրանքին, գերվել նրանով, քայլել ժպտուն աչքերին հասնելու համար, բայց անգամ Պոետը սխալվել գիտի: Խաբվեց Պոետն էլ, բայց մենք չզգացինք: Ժպտում էր նա իր գրերում: Կեղծ ժպիտներ, պատրանքներ, սրտում գանգատներ, բայց հաճախ «էնպես ժըպտում է զըվարթ, Ասես թե քեզնից բախտավոր լինի»։


No comments:

Post a Comment

Թարգմանություն-լրաքաղ

Մարդիկ լսում են անձնական զրույց։ Աղբյուրը Նորություններ Վինիպեգից։ Վինիպեգը Կանադայում է։ Երկու ոստիկան ուղղաթիռի մեջ են։ Նրանք ուղևոր...