Մութ գիշեր: Հյուրասենյակում վառված ամենաթույլ լույս: Աշխարհում կատարվող իրադարձություն, որը դարձել է ընտանիքների առավոտվա ու գիշերվա քննարկվող միակ թեման: Բոլորիս կողմից սպասված սիրուն 2020 թվական: Մարտի 20, գիշեր, ժամը մեկ: Երբեք այս ժամին դուրսը այսքան լուսավոր չի եղել: Գիշերը ժամը մեկին շենքի լուսամուտներից ներս երևացող մի շարք չմարված լույսերը փաստում են դրա մասին։ Մեծամասնությունը արթուն է, որովհետև կարիք չկա շուտ քնելու: Մեր սիրելի երկրների շնչող փողոցների նկարները՝ լի մարդկանցով, դառել են դատարկ ու լուռ մայթեր: Երբ մեկը գալիս ու քեզ պատմում է ինչ-որ մեկի վատ արարքի մասին, դու փորձում ես քեզ հեռու պահել իրենից: Հիմա էլ հեռու ենք մնում աշխարհից՝ մեկի հետ կատարված դեպքի պատճառով: Մենք փողոցները չենք լցնում մեր աղմուկով ու դրանով օգնում ենք մոլորակին՝ իրեն տրված փորձությունը հաղթահարելու համար: Գուցե սա ճիշտն է... Մտածե՞լ եք, որ կարոտել էիք միմյանց, մտածե՞լ եք, թե ինչքան բան ենք բաց թողնում, երբ ժամանակ չենք ունենում մեկս մյուսի օրով հետաքրքրվելու: Նախորդ պատումներումս նշել եմ ինչքան եմ ատում ժամանակը, որ խլում է մեր չապրած րոպեները, մենք էլ՝ էլ հնարավորություն չենք ունենում հետ բերելու, մի գուցե սա այդ հնարավարությունն է, ամեն ինչը գնահատելու, ամեն մի գրկախառնությունը՝ որը հիմա դարձել է շատերի երազանքը, ընտանիքի անդամներին հաճախ ժպտալն ու միասին ճաշելը, չտրված ու չստացված համբյուրները, այս ամենը գնահատելու հնարավորությունն է, ինչը երբեք չենք մտածել, որ մի օր կարող է երազանք թվալ: Այս մի քանի շաբաթներից հետո գետերի մաքրությունը փաստում է, որ սա հնարավորությունն է հասկանալու համար, թե մարդը ինչքան վնաս է տալիս բնությանը: Հիմա ենք հասկանում գլուխներս հանգիստ բարձին դնելու,ամեն օր շուտ արթնանալու, աշխատանքի կամ դասի ժամանակ հանգիստ լինելու խաղաղությունն ու լավ կողմերը: Թող շուտ մարեն գիշերվա մեկին վառված լույսերը, քնեն ու շուտ արթնանան հոգնած ծնողները, վարորդները բողոքեն խցանումներից, թող կարոտենք իրար ու պինդ գրկենք նորից, միայն թող գետերը մաքուր մնան...)
Subscribe to:
Post Comments (Atom)
Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան
Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...
-
Կարոտում եմ, կարոտում եմ հուշերիս մեր բակի, ընկերներիս ու մանկությանս եմ կարոտում: Երբեք չեմ սիրել, որ երեխային կտրում են իր բակից, իրեն...
-
Ծովը մթնում էր, հեռվում նաև մայրեր մտնում արեգակը:Երկնքում անցնում էինք բազմագույն ամպերը: Ես վայելում է այդ երեկոն: Նավակ վարձեցի, որ զբոս...
-
Եղանակը ցրտում է: Օրը շուտ է քուն մտնում: Արևն էլ հաճախ չի երևում ու էլ նախկին սիրով իր լույսն ու ջերմությունը չի տալիս մեզ: Օրերն արդեն մ...
No comments:
Post a Comment