Գույնզգույն էր մանկությունս, որը, ի դեպ, չի ավարտվել ու չի էլ ավարտվի: Պատված էր ամենավառ ու ամենամուգ գույներով: Չեմ ուզում դեպքերը մանրամասն ներկայացնել, ուղղակի կասեմ, որ բաժանումներ են եղել հողից, հարազատներից: Ամենավատը իմ չգիտակից տարիքում գտնվելն էր, չէի հասկանում ինչու՞ եմ հեռանում ծննդավայրից, չէի էլ գիտակցում, որ իմ աշխարհի ամենահարազատ մարդկանց ամենաքիչ ժամանակով եմ տեսնելու ու գրկելու: Վառ հիշողություններ ունեմ, որոնք էլի այնտեղ էին ու այնտեղ էլ կմնան: Ճոճանակը, քաղաքի այգին, պապիկի բակը, բերքատու ծառերը՝ որոնց տակ ունենում էինք ամենահոգեհարազատ ամառային առավոտներն ու երեկոները, էդ պահերին չէի էլ մտածում, որ էլ չի ավարտվելու օրը ու չեն լինելու առավոտներ, որոնք բացվելու են ծառերի տակ, տատիկ-պապիկիդ հետ: Հեռավորությունը փոխում է զգացածդ, ավելի է ուժեղացնում ու մեծացնում ամեն հատիկ սերդ իրենց հանդեպ: Բայց ես ժպտում եմ: Ժպտում եմ, որովհետև հնարավորություն ունեմ տարվա մեջ մի քանի անգամ այնտեղ գտնվելու ու ծառերի տակ նստելու, գրկելու էն մարդկանց որոնցից բաժանվել եմ ինչ-որ աշխտանքի ու լավ ապրելու համար: Ես լա՞վ եմ ապրում: Առանց իրե՞նց: Ես չեմ կարող լավ ապրել իրենցից այսքան հեռու: Ժպտում ենք: Իրար տեսնելիս պինդ գրկում ու ժպտում, բայց մեր ներսում արցունքները արդեն ծով են դառնում:
Կարոտն ու հեռավորությունը ամենազզվելի համադրությունն են:
Մանկությունը հետքեր է թողնում իրենից հետո, սպիների նման մնում են դրանք, ուղղակի ոչ թե մարմնիդ վրա, այլ մտքիդ, գիտակցությանդ, ապրելաոճիդ մեջ: Դու առանց հասկանալու, բայց ամեն ինչ անում ու ապրում ես այնպես, ինչպես մանկությունդ է անցել: Ես իրոք գույնզգույն եմ, մանկությանս նման:

No comments:
Post a Comment