Wednesday, March 18, 2020

Օրվա լրահոս

Լուրեր 21.03.2020

Ժամը 10:00-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածների 160 դեպք, մահվան դեպքեր չկան: 
Մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշատ կհատկացվի 4041 միայնակ տարեցի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեցի նախարարության աջակցությամբ:

1


Լուրեր 20.03.2020


Ժամը 10:00ի  դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակված 136 դեպք, որոնցից մեկը բուժվել է, 24 ժամում ավելացել է 14 դեպք:

20.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ Ֆինանսների նախարարության բացած գանձապետական հաշվին եղել է 321 մլն 167 հազար դրամ, ընդհանուր՝ 1335 փոխանցում:


Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել «Մեր «Սու-30CM» ռազմական ինքնաթիռները հսկում են մեր օդային սահմանները» վերնագրով: 

Ամեն մի վատ բան ունի իր լավ կողմերը: Բոլորիս համար արդեն հայտնի դարձած կորոնավիրուսը իր դրական հետևանքներն է թողնում էկոլոգիայի վրա, դրանք նկատելի են դարձել կարանտինի մեջ գտնվող Իտալիայում, երթևեկության դադարի, տնտեսական պասիվության արդյունքում  օդը անհամեմատետ ավելի մաքուր է, Վենետիկում մաքրվել են անգամ ջրանցքները, 60 տարվա մեջ առաջին անգամ ջուրն այնտեղ այնքան մաքուր է, որ ձկները երևում են, իսկ կարապները վերադարձել են։

ՀՀ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու  համար շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները: Զորամասերում կատարվում են ախտահանիչ գործողություններ: Ախտահանվում է նաև մարտական հերթապահության մեջ ներգրավված ռազմական տեխնիկան և սպառազինությունը։ ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել։
Կորոնավիրուսի էպիկենտրոն Ուհանում երկրորդ օրն է, որ կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվում

Աղբյուրներ՝ 1 2 

Լուրեր 18.03.2020

Նիկոլ Փաշինյանը  «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  նշեց, որ Հայաստանում կորոնավիրուսուվ վարակման հաստատված դեպքերի թիվը ժամը 18:30-ի դրությամբ հասել է 102-ի,
վարակվածների 75 տոկոսը վարակվել են երկու աղբյուրից՝ Էջմիածնից և Շենգավիթում գտնվող արտադրամասից: Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել էր մարտի 1-ին.  Իրանից Հայաստան եկած քաղաքացու մոտ, նա ապաքինվել է և դուրս է գրվել: Ավելի ուշ, «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի» ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ վարակվածների թիվը հասել է 110ի, որոնցից 94ը  փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ: 
Երեկ՝ 17.03.2020-ին, Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ Այսօր, ժամը 18:00-ի դրությամբ հաշվին փոխանցվել է 45 763 615.10 դրամ, ընդհանուր՝ 280 փոխանցում:
Էջմիածին քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա. մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր՝ 18.03.2020-ին, ժամը 20։00-ից դադարեցվելու է՝ հաշվի առնելով, որ դեպքերը հաստատված պացիենտի  շփման շրջանակից դուրս չեն եկել: Այս մասին «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի» ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրան Ավինյանը և Էջմիածնի բնակիչներին, ինչպես նաև մեր ողջ ազգաբնակչությանը հորդորել, որ պահպանեն արտակարգ դրության բոլոր կանոնները, չմասնակցեն ու չկազմակերպեն բազմամարդ միջոցառումներ ու հավաքներ, գրիպանման ախտանշանների դեպքում ինքնամեկուսանան, իսկ անհրաժեշտության դեպքում անմիջապես դիմեն բժշկի կամ կապ հաստատեն 060 838300 թեժ գծի միջոցով:

Աղբյուրներ՝ 1,2,3

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...