Հիմա բացվում են այդտեղ վարդեր
Ու վարդերի մեջ դու, հրե վարդ,
Չենք հանդիպի մենք արդեն, Նվարդ,
Թեև բացվում են այստեղ վարդեր։
Օ, եղիր խնդուն, որպես թիթեռ,
Ու թող հրահրի հուրդ կախարդ.
Հիմա բացվում են այդտեղ վարդեր
Եվ դու՝ վարդերում վարդերի վարդ։
Տրիոլետը սիրուն վերջին անգամ տեսնելու մասին է: Սիրո ուժից է, որ Նվարդը Տերյանի համար միշտ կմնա վարդերի մեջ մի ուրիշ՝ յուրահատուկ վարդ, այնպես, ինչպես մարդկանց մեջ է։
Իսկական սերն այն է, երբ նույնանման մարդկանց մեջ քո սերը տարբերվում է, կամ դու ես տարբերում նրան իր տեսակով, իր լույսով, իր գույնով: Սերը կլիներ անիմաստ մի բան, մի զգացողություն, եթե քոնը ոչ մի բանով չտարբերվեր մյուսներից: Այստեղ կապ չունի տեսքը կամ հագուկապը, խոսքը հոգու «իր» տեսակի մասին է: Ամեն մարդու համար կա կամ կլինի մի վարդ, որը մնացած բոլոր վարդերի մեջ կլինի յուրահատուկը, կլինի վարդերի վարդը: Տերյանը շատ լավ է նկարագրել այդ զգացողությունը: Տրիոլետը կարդալիս հասկացա, որ միայն ես չեմ, որ կարծում եմ՝ քո սիրած էակը իր նմանների մեջ տարբերվում է քեզ համար: Սերը սիրուն է, եթե իրական է:

No comments:
Post a Comment