Ջրվեժում Փետրվարի 24ին սպանվել է 29ամյա Կարեն Խնուսյանը։ Նա նաև հայտնի էր որպես «Հունաստանի Կարեն»։
News.am-ի տեղեկություններով Կարենը հետախուզվում էր ինտերպոլի կողմից։ Նա 2015թվականին Հունաստանի Սալոնիկ քաղաքի դատարարանի կողմից դատապարվել էր 57 տարի և 6 ամիս ազատազրկման՝ անձի առևանգման, ապօրինի զենք կրելու և կողոպուտ կատարելու, սպանության համար։ Մեկ տարի անց նրան տրամադրում են 6 օրով արձակուրդ, բայց նա գնում է և այլևս չի վերադառնում քրեակատարողական հիմնարկ։ Դրանից հետո Կարենին հաջողվել է վերադառնալ Հայաստան։ Հայաստանում նրան երկու անգամ բերման են ենթարկել, վերջին անգամ բերման է ենթարկվել Երևանում՝ 2017թ. մարտի 10 –ին ՀՀ ՔՕ 327–րդ հոդվածի (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) մեղադրանքով։ Կարեն Խնուսյանը հաշվառված է եղել Արմավիրի մարզի Մերձավան գյուղում, բայց երկար տարիներ գյուղում չի բնակվել։ Ավելի վաղ News.am-ը տեղեկացավ, որ 2019թ. փետրվարի 24-ին` ժամը 19:55-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի առաջին դաշտում հայտնաբերվել է արական սեռի դի։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում։
No comments:
Post a Comment