- Զբոսաշրջիկների համար տեղանքների և տրանսպորտային ուղիների հասանելիությունը բարձրացնելու նպատակով կարևորվելու է օտար լեզուներով ուղեցույցներով, համապատասխան փողոցային և զբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը։
Իմ կարծիքով դա ավելորդ ծախս է: Ինչպես պետք է իմանանք, թե որ լեզվով լինեն ուղեցույցները: Իհարկե, բոլորը կասեն անգլերեն և ռուսերեն, բայց դա ինձ համար ճիշտ չէ, քանի որ ոչ բոլորն են տիրապետում այդ երկու լեզուներից գոնե մեկին և նրանք պարտավոր էլ չեն: Արդեն 21-րդ դարն է և փոխարեն փողոցը լցնել բազմաթիվ ուղեցույցներով ու նշաններով, կարելի է օգտվել հատուկ ծրագրերից, որոնք ցույց են տալիս քո նախընտրած վայրի հասցեն և ճանապարհը: Կհարցնեք՝ իսկ ինչ անել նրանց համար, ովքեր չունեն սմարթֆոններ, հավատացեք այդպիսիք գրեթե չկան:
- Զուգահեռաբար պետք է առանձնացվեն զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմտուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։
Զբոսաշրջիկներին գրավում են տարբեր բաներ, մեկին գրավում է պատմական թանգարաներն ու հուշարձանները, մյուսին զվարճալի վայրերը, մյուսին բնությունն ու հանգիստը: Եթե ուզում ենք զբոսաշրջության ոլորտը բարձր լինի մեր երկրում, իմ կարծիքով թվարկածներս պետք է համապատասխանեն իրականությանը, այսինքն զբոսաշրջիկների և ոչ միայն նրանց, նաև հայերի համար պետք է ստեղծվեն հանգստի գոտիներ կամ զվարճալի վայրեր: Զվարճալի վայրերում կարող են լինել խաղեր, որոնցով զբոսաշրջիկները շատ բաներ կսովորեն Հայաստանի, կամ այն երկրի մասին որտեղ որ այցելել են: Էթնոտուրիզմը լայն զարգացում ունի հարևան Վրաստանում: Մենք հազարամյա պատմություն ունեցող ազգ ենք ու բոլոր պայմաններն ունենք այն զարգացնելու համար, համոզված եմ, որ Ազգագրության թանգարանը այս ուղղությամբ շատ անելիք ունի: Եվ առհասարակ, բոլոր թանգարանները վաղուց հնացած են, պատերի մեջ խեղդված, պետք է նրանք դառնան էթնոտուրիզմի զարգացման նախաձեռնողները:
- Պետք է աջակցել համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, տեղական ավանդույթների վերականգնմանը:

No comments:
Post a Comment