Տերյանը շատ է գրել: Սիրուն է գրել: Հոգի է դրել ամեն մտքի, ամեն տողի և ընդհանուր բանաստեղծության մեջ: Գրել է այն, ինչը շատերի հետ է պատահում, այն, ինչը իրեն ու մարդկանց բնորոշ է: Գրել է մենակության, կամ էլ Աշնան երանգների մասին: «Ձմռան գիշեր» ստեղծագործության մեջ ես գտա ինձ: Կարծես թե դա ես եմ գրել: Լրիվ իմ մտքերն են: Ըտս իս՝ Տերյանը բանաստեղծության մեջ պատկերել է գերհոգնածությունը: Կարծում եմ, մարդուն դուր է գալիս մենակությունը, լռությունն ու փողոցը այն ժամանակ, երբ նա հոգնած է: Այդ իրավիճակում նա միայն ուզում է, որ իր մտքում լինի լռություն և մի պահ ոչինչի մասին չմատծի: Տերյանը այդ միտքը շատ լավ է ձևակերպել՝ Կես գիշերն անցավ... Ես տուն չեմ գնում. Երկար, անդադար մայթերն եմ մաշում. Շրջում եմ անվերջ, երբեք չեմ հոգնում, Ոչինչ չեմ հիշում, ոչինչ չեմ հիշում...: Հոգնածության ժամանակ ու կյանքիդ խառը փուլում կոկորդդ սկսում է չորանալ ու ակամայից, առանց հասկանալու, թե ինչպես, սկսում ես լաց լինել: Բոլորի կյանքում այդպիսի դեպքեր լինում են: Առանց հասկանալու, առանց որևիցե պատճառի արցունքներդ սկսում են կաթել աչքերիցդ և զգում ես, որ քո մեջ այդ պահին եռում է մենակությունն ու մտքերիդ լռությունը: Տերյանն ասում է՝ Ինձ համար չկա այսօր ու երեկ... Այո, այդ պահին դու չես գիտակցում ոչ մի բան, ժամը, ամիսը կամ էլ օրը, չէ՞, որ այդ պահին քո մեջ միայն մենակություն է և հոգուդ ու մտքերիդ լռությունը: Հոգիդ ու միտքդ... Այդ ամենի մեղավորը նրանք են: Միթե՞ միտքը չէ ամեն օր մտածում այնպիսի բաներ, որը իրականության հետ չի համապատասխանում և ներշնչում է, որ դա իրականություն է ու մենք տխրում ենք: Մեղավորը միտքն է: Միտքն է, որ խառնում է ամեն ինչ իրար, տակն ու վրա է անում ամեն բան: Միտքը մեղավոր է, որ մտածում է: Բացի ճիշտ ու հետաքրքիր մտքերից նա նաև տալիս է սխալն ու վատը: Տերյանի բանաստեղծությունն ինձ տվեց այս մտքերն ու ապրումները: Եթե դուք այն կարդալիս հասկանաք լրիվ այլ բան, ձեր մտքերը ձեզ տանեն լրիվ ուրիշ կողմ ու ձեր առջև հայտնվեն ուրիշ պատկերներ, դա նորմալ է, մենք տարբեր ենք, մենք նույն տեսքն ունենք, բայց մենք բոլորս տարբեր ենք ներսից ու տարբեր են մեր մտքերը: Տերյանը ինձ մտածելու առիթ տվեց, մտածելու իմ, իմ կյանքի, իմ զգացմունքների մասին: Ստեղծագործությունը կարդալիս հիշեցի ինձ, երբ մենակ եմ, լուռ ու անձայն սենյակում:
Կարդում եմ «Ձմռան գիշեր» բանաստեղծությունը
Կարդում եմ «Ձմռան գիշեր» բանաստեղծությունը
No comments:
Post a Comment