Monday, February 10, 2020

Անհետացող անտառներ

Մադագասկարի արևադարձային անտառները անհետացման եզրին են: Հիմնական պատճառներից է երկրի տնտեսական ծանր վիճակը, որն էլ պատճառն է բնակիչների կողմից իրականցված ծառահատումների: Այնտեղ աճում են համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունեցող մի շարք ծառատեսակներ, նաև 10000 բույսերից  90%ը ուրիշ ոչ մի տեղ չկա աշխարհում: 
Առանձնացվում է անտառների չորս տեսակ՝ գլխավոր օգտագործման, խնամքի (, սանիտարական, վերականգնողական:
Անտառահատման պատճառները շատ են, բայց պետք է հիշենք մի բան, որ մի բանը անելուց առաջ պետք է մտածել հետևանքների մասին և պետք է ունենալ բավարար գիտելիքներ այդ ոլորտում: Անտառահատումներ կատարվում են ելներով ծառերի տարիքից, վիճակից, բայց պետք է այնպես հատել, որ չվնասվի սերմնային բնական վերականգնումը: Կատարվում են Խնամքի հատումներ, հատում են թերաճ, չորացած, հրդեհախանձ, ոչ ցանկալի, արժեքավոր և անտառկազմող ծառատեսակների աճմանը խանգարող ծառերը:  

Անտառահտման դրական կողմերը:
Անտառահատման հետևանքով կարելի է ստանալ թուղթ, վառելիք, կահույք:
Բացասական կողմեր:
Անտառահատման հետևանքով պակասում է թթվածինը և պետք է հիշել, որ բացի մեզնից՝ մարդկանցից, կան նաև կենդանիներ, ովքեր նույնպես կարիք ունեն թթվածնի և անտառը նրանց համար միայն թթվածնի աղբյուր չէ, դա նրանց տունն է: Շատ անտառային կենդանիներ վերանում են, պետք է դեմն առնել, պակասեցնելով կամ դադարեցնելով անտառահատումները: Կենդանիներին թողնում ենք անտուն, հետո բողոքում, որ անտառից դուրս են եկել, մտել մոտակա գյուղն ու կերել գյուղացու անասուններին (ինչպես հասկացաք բացասական կողմերը ավելի շատ են):

Հայաստանի անտառահատումների մասին:

Հայաստանում անտառների անհետանալու  ամենատարածված պատճառը փայտանյութի ապօրինի առևտուրն է: Կարծում եմ, հատկապես մութ ու ցուրտ տարիներին՝ 1990ականներին, մեծ վնաս է հասցվել անտառներին: Կտրելով ծառերը մարդիկ տաքացնում էին իրենց ցուրտ տները, անտառներում նաև որս են արել, սպանել կենդանիներ, մթերքի պակասից ելնելով:
Մեջբերում 
«Անտառահատումները սկսվեցին տարերայնորեն 90-ականներին,- ասում է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: - Այնուհետև դրանք դարձան համակարգված, և պետական այրերը անտառի հատման մենաշնորհը վերցրին իրենց ձեռքը: Ծառաշատ մարզերից` Լոռուց, Տավուշից ու Սյունիքից, սկսեցին վառելափայտ ներկրել Արարատյան դաշտավայր ու վաճառել: Եվ այդպես հիմք դրվեց անտառի անմարդկային շահագործմանը»: 

Աղբյուրներ՝ 1,2,3, 4

No comments:

Post a Comment

Թարգմանություն-լրաքաղ

Մարդիկ լսում են անձնական զրույց։ Աղբյուրը Նորություններ Վինիպեգից։ Վինիպեգը Կանադայում է։ Երկու ոստիկան ուղղաթիռի մեջ են։ Նրանք ուղևոր...