Monday, September 2, 2019

Amazon on fire


There are hundreds of fires burning in the Amazon rainforest, but fighting wildfires in the Amazon is challenging. The rainforest covers over 2.5 million square miles – it is so big that people detect the fires using satellites. The size and bad accessibility in the forest means that many fires go unchecked.
The Brazilian government’s environmental institute is mostly responsible for dealing with wildfires in the Amazon, but the country’s president, Jair Bolsonaro, said that he does not have the resources to fight the current wildfire outbreak. He is thinking about sending military troops.
It is normal to see some fires in the Amazon, but right now there are 83% more fires than this time in 2018, according to Brazil’s space agency. The president of the International Association of Wildland Fire said that this year’s fires “are a catastrophe of global proportions.”

Ամազոնյան անտառներում մեծ հրդեհներ են և այդ հրդեհները հանգցնելը բոլորի համար դարձել է մարտահրավեր։ Անտառի տարածքը հասնում է մոտավոր 2.5 միլլիոն մղոնի։  Այնքան մեծ են վառվող տարածքները, որ մարդիկ հրդեհները հայտնաբերելու համար օգտագործում են արբանյակներ: Անտառների չափսերը և անհասանելիությունը թույլ չեն տալիս, որ բոլոր հրդեհները  արձանագրվեն: 
Բրազիլիայի պետական բնապահպանական ինստիտուտը հիմնականում պատասխանատու է անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, սակայն երկրի նախագահ Ջայր Բոլսոնարոն հայտարարել է, որ ինքը ռեսուրսներ չունի անտառային հրդեհների ներկայիս բռնկման դեմ պայքարելու համար: Նա մտածում է ռազմական զորքեր ուղարկելու մասին։ 
Ամազոնում հրդեհներ տեսնելը նորմալ է, բայց այս պահին, Բրազիլական տիեզերական գործակալության տվյալներով այս տարի հրդեհները 83% ով ավելիի են  քան 2018 թվականի այս օրերին:  Անտառային հրդեհների միջազգային ասոցիացիայի նախագահը ասել է, որ այս տարվա հրդեհները համաշխարհային մասշտաբի աղետ են:

Monday, May 13, 2019

10 years challange

Հանրապետության հրապարակ(նախկին անվանում՝ Լենինի հրապարակ)
Ստեղծվել է ըստ Երևանի գլխավոր հատակագծի․ այն նախագծվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից 1924 թվականին: 2003 թվականին հրապարակում անցկացվել են պեղումներ և կազմակերպվել վերակառուցումներ: Խորհրդային առաջնորդ Վլադիմիր Լենինի յոթ մետրանոց արձանը հրապարակում կանգնեցվել է Սերգեյ Մերկուրովի կողմից 1940 թվականի նոյեմբերի 24-ին։ Արձանը պատվանդանից հանվել է 1991 թվականի ապրիլի 13-ին՝ Խորհրդային Միության պաշտոնական փլուզման նախօրեին։ Ներկայում արձանը գտնվում է Ազգային պատկերասրահի բակում։ Պատվանդանը հրապարակում մնացել է մինչև 1996 թվականը, ինչից հետո ապամոնտաժվել է։ 2001 թվականի վերջին, խաչն ապամոնտաժվել էր:  2004 թվականի փետրվարին դատարկ տեղում դրվել է հեռուստատեսային էկրան, որով ցուցադրվել են ապրանքների և կազմակերպությունների գովազդներ։ Էկրանը հանվել է 2006 թվականին: Մի ամբողջ տարի երգող շատրվանները չեն աշխատել և կրկին բացվել են 2007 թվականի սեպտեմբերին։ Շատրվանների նորացման համար ծախսվել է շուրջ 1,4 միլիոն եվրո։


Ամեն տարի, սկսած 1950 թվականի դեկտեմբերից, ձմեռային տոներից առաջ հրապարակում տեղադրվում է տոնածառ։

Ցայտաղբյուրը տեղակայված է թանգարանի շենքի մոտ։ Այն բաղկացած է յոթ ոչ մեծ ցայտաղբյուրներից, այդ պատճառով էլ կոչվում է Յոթ աղբյուր։ Ցայտաղբյուրը տեղադրվել է 1965 թվականին և վերանորոգվել 2010 թվականին: 

Բնապահպանական բաց նախագծերի ամփոփում

Ճամփորդությամբ ուսուցումն ու բնապահպանական բաց նախագծերը

Լուսանկարը՝ Անուշ Թադևոսյանի
© Սեբաստացի TV 2019

Wednesday, April 10, 2019

Նիկոլ Փաշինյանի Նորագավիթի ավտոմաքսատուն այցի հետևանքները։

Ապրիլի 9ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն։ Այցի ժամանակ կեղտոտված և պատի տակ դրված դրոշի պատճառով Նիկոլ Փաշինյանը պահանջել էր աշխատատակիցներից մեկին ազատման դիմում գրել։ Ապրիլի 10ին Նիկոլ Փաշինյանը զրուցեց լրագրողների հետ և այն հարցին, թե արդյոք շարունակում է պնդել, որ կեղտոտված դրոշի պատճառով ՊԵԿ աշխատակիցը պետք է աշխատանքից ազատման դիմում գրի, նա պատասխանեց՝ Ես մի բանը մի անգամ եմ ասում։ Լրագրողի մյուս հարցին, թե  իրավական առումով արդյոք դա ընդունելի է, վարչապետը արձագանքեց․ «Եթե որեւէ մեկը գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել ՀՀ դրոշը, ուրեմն մեր պատկերացումները պետության մասին տարբեր են»։

Աղբյուրը՝ https://news.am/arm/news/506380.html

Monday, April 8, 2019

Դանիել Վարուժանի մասին

  1. Փաստեր հեղինակի կյանքից
Դանիել Վարուժանը՝ 20րդ դարի արևմտահայ բանաստեղծ է, ծնվել է   Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում 1884 թվականի ապրիլի 20ին։ Սովորում էր գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում։ Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում։ Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի պանդուխտ հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։ 1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչությունն ու քանդակագործությունը Նա ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է Լև Տոլստոյի և Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։ Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում գրում է իր առաջին բանաստեղծությունները պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի մասին։  Նա 1905 թ. մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։ Ստանալով բարձրագույն կրթություն՝ բանաստեղծը 1909-ին վերադառնում է ծննդավայր։ Սեբաստիայի Արամյան վարժարանում երկու տարի ուսուցչություն է անում, 1911 թվականին տեղափոխվում է Եվդոկիայի ազգային ճեմարան։ 1912 թվականին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի Ս. Գրիգոր Լուսավորիչ վարժարան՝ տեսչի պաշտոնով։
Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրել է չորս գիրք՝ «Սարսուռներ» (1906), «Ցեղին սիրտը» (1909), «Հեթանոս երգեր» (1912) և «Հացին երգը» (1921, հետմահու)։ Գրել է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։ 1915 ապրիլի 24-ին Վարուժանը եղել է  մտավորականների ու հասարակական գործիչների հետ։ Նրանք ձերբակալվել են թրքական ոստիկանության կողմից։ Նա շատերի հետ աքսորվել է Չանղըրը, որտեղ մնացել է կալանավոր։ Օգոստոսի 26ին 1915 թ., որպես թե տեղափոխվելով Չանղըրըից Այաշ, ճանապարհին նա դաժանորեն սպանվում է կազմակերպված դավադրությամբ՝ բանաստեղծ Ռուբեն Սևակի և երեք այլ աքսորականների հետ։
1958 թ. փետրվարի 8-ին Գենտում տեղի ունեցավ Վարուժանին նվիրված երեկո։ Փետրվարի 9-ին համալսարանի մատենադարանի մեծ սրահում ամրացվեց հուշատախտակ՝ Վարուժանի դիմաքանդակով և հայերեն, ֆրանսերեն, ֆլամանդերեն արձանագրությամբ։ Դիմաքանդակի վրա նշվել են բանաստեղծի հետևյալ խոսքերը՝ 

ի՜նչ փոյթ կեանքը մեռնող,
երբոր երազը կ՚ապրի, 
երբոր երազն անմահ է։

Monday, April 1, 2019

Նախագծային շաբաթ. Արևելյան պոեզիա, արևելյան մշակույթ.

Ուղղությունները.
Ուղղությունների ընտրություն, ուսումնասիրում։ Առաջին տպավորությունների հաղորդում։
Ես ուսումնասիրեցի բոլոր ուղղությունները, բայց ամենից շատ ինձ դուր եկավ Պարսկական ժամանակակից պոեզիան։ Այն ինձ դուր եկավ իր պարզ, բայց միևնույն ժամանակ ճիշտ և մտածելու տեղիք տվող խոսքերով։ Ինձ դուր եկավ Սառե Դասթառանի այս խոսքերը՝ «Քեզնից հետոյի մենությունը քեզնից առաջվա մենությունը չէ…»։ Համամիտ եմ մտքի հետ։ Երբ քեզ հարազատ մարդը լքում է քեզ, դու զգում ես նրա բացակայությունը, երևում է նրա տեղը։ Քո հոգու մեջ մի անկյուն բաց է մնում։ Նրա խորհուրդները, ինքն ամբողջովին՝ էլ չեն լինում։ Իսկ, երբ նրան չես ճանաչել, նրա բացակայությունը չես զգում, չես զգում, որ քո միակը չկա, կողքիդ չէ։։ Նրան ճանաչելուց հետո, նրանից հետոյի մենությունը, ցավոտ մենություն է։

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...