Monday, May 13, 2019

Բնապահպանական բաց նախագծերի ամփոփում

Ճամփորդությամբ ուսուցումն ու բնապահպանական բաց նախագծերը

Լուսանկարը՝ Անուշ Թադևոսյանի
© Սեբաստացի TV 2019


Էկոլոգիայից ունեցել ենք շատ հագեցած դասեր, ճամփորդություններ. էկոնախագծերով այցելել ենք տարբեր դպրոցներ: Մասնկացել եմ բոլոր էկոնախագծերին:

Մայիսյան հավաքին ներկայացնում եմ
  1. Թբիլիսիում Հայ-վրացական հանրակրթական կամուրջների էկոդասին մասնակցել եմ և ներկայացրել եմ մեր լուսանկարչության խմբի «Երևան 2800» նախագիծը` Շուկան:
  2. Ուսումնասիրել-քննարկել ենք կառավարության ծրագրերը, ես ուսումնասիրել եմ կառավարության ծրագրի զբոսաշրջության ոլորտը:
  3. Պատկերացրել ենք, թե ինչ կլիներ աշխարհում, եթե չլիներ ջուրը, ունեմ էսսե:
  4. Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել հանքարդյունաբերությանը, փորձել ենք հասկանալ, թե որքանով են մեր հասակակիցները տեղյակ հանքարդյունաբերությունից՝ Սոց․ հարցում «Հանքարդյունաբերություն»: Նաև ունեմ էսսե :  
  5. Մասնակցել եմ «Ուրբաթները ապագայի համար» համաշխարհային շարժմանը։
  6. Բնապահպանական խնդիրները ամենուր են, մենք էլ ճամփորդում ենք այդ վայրերով: Սկզբից քննարկում ենք տարածքի խնդիրները, հետո գնում և տեսնում: Շատ եմ կարևորում խնդիրը սեփական աչքերով տեսնելը, որովհետև ուրիշ բան է համացանցի օգնությամբ նկարներ գտնելն ու խնդրի մասին իմանալը, ուրիշ բան է ինքնուրույն տեսնելն ու ինքդ քո մեջ վերլուծելը: 
    Ճամփորդությունների ժամանակ եղել եմ լուսաբանման պատասխանատու:
Լուսաբանումները՝ Ջերմուկ (Ամուլսար)-1, 2, Տավուշ-1, 2, 3,
Ստեփանավան (Ախթալայի նահատակ պոչամբար, Դեբետ գետ, Ալավերդու պղնձաձուլարան)- 1, 2, 3, Գյումրի,Կապս-1, 2

Այս տարի Հայ-վրացական հանրակրթական կամուրջների հոբելյանական 10-րդ տարին էր և Էկոդաս Թբիլիսիում ամենամյա 7-րդ բնապահպանական նախագիծը: Այնտեղ անցկացրած մեր հինգ օրը երբեք չենք մոռանա: Մենք իրենցից էինք նոր բաներ սովորում, ինչու ոչ, նրանք էլ՝ մեզնից:

Լուսաբանումները՝ 1, 2, 3, 4



Սիրում եմ ինքս ինձ գնահատել, քանի որ բավականին ազնիվ եմ գնահատում: 1-10 բալային համակարգով գնահատականը այդքան էլ չեմ կարևորում, կարևորում եմ արված գործն ու այն՝ ինչը հիշելու եմ սովորելուց հետո: Բարձր գնահատականը՝ նիշը, կարող եմ նաև ստանալ դասերը  անգիր սովորելով ու հետո ուսուցչին պատմելով, բայց այն ինչը մնալու է իմ մեջ, այն ինչը ես հիշելու եմ, դա միայն իմ արած գործի, իմ աշխատանքի արդյունքում է մնալու:  Էկոլոգիան սիրում եմ ու սիրով եմ աշխատում-կատարում առաջադրանքները: Բնապահպանական բաց նախագծերի ամփոփումս կարդալուց հետո երևի հասկացաք իմ ակտիվության ու սովորածի չափը, իսկ դա ինձ թվում է բավարար է ինքս ինձ գերազանց գնահատելու համար ))






Այսպիսով` ամփոփելով, կարող եմ ասել, որ նախագծային ուսուցման ձևը շատ արդյունավետ է և սովորողին հարմար: Ավելի լավ է գործով-տեսնելով-քննարկելով-ճամփորդելով սովորենք, քան անգիրներով, որոնք մոռանալու ենք շատ շուտ:

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...