Ուղղությունները.
- Հայ գրականության մեջ արևելյան մոտիվները. Թումանյանի քառյակները, Չարենցի ռուբայաթը, ճապոնական թանկաները։
- Պարսկական միջնադարյան պոեզիա՝ Խայամ, Խաղանի, Ռուդաքի և այլն։
- Պարսկական ժամանակակից պոեզիա, մեկնաբանություններ։
- Հին հնդկական պոեզիա , փիլիսոփայություն։
- Հին Արևելքի պոեզիան՝ Թանկաներ և հոկքուներ։
- Հին Չինական փիլիսոփայութուն. ։
Ուղղությունների ընտրություն, ուսումնասիրում։ Առաջին տպավորությունների հաղորդում։
Ես ուսումնասիրեցի բոլոր ուղղությունները, բայց ամենից շատ ինձ դուր եկավ Պարսկական ժամանակակից պոեզիան։ Այն ինձ դուր եկավ իր պարզ, բայց միևնույն ժամանակ ճիշտ և մտածելու տեղիք տվող խոսքերով։ Ինձ դուր եկավ Սառե Դասթառանի այս խոսքերը՝ «Քեզնից հետոյի մենությունը քեզնից առաջվա մենությունը չէ…»։ Համամիտ եմ մտքի հետ։ Երբ քեզ հարազատ մարդը լքում է քեզ, դու զգում ես նրա բացակայությունը, երևում է նրա տեղը։ Քո հոգու մեջ մի անկյուն բաց է մնում։ Նրա խորհուրդները, ինքն ամբողջովին՝ էլ չեն լինում։ Իսկ, երբ նրան չես ճանաչել, նրա բացակայությունը չես զգում, չես զգում, որ քո միակը չկա, կողքիդ չէ։։ Նրան ճանաչելուց հետո, նրանից հետոյի մենությունը, ցավոտ մենություն է։
No comments:
Post a Comment