Ապրիլի 9ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն։ Այցի ժամանակ կեղտոտված և պատի տակ դրված դրոշի պատճառով Նիկոլ Փաշինյանը պահանջել էր աշխատատակիցներից մեկին ազատման դիմում գրել։ Ապրիլի 10ին Նիկոլ Փաշինյանը զրուցեց լրագրողների հետ և այն հարցին, թե արդյոք շարունակում է պնդել, որ կեղտոտված դրոշի պատճառով ՊԵԿ աշխատակիցը պետք է աշխատանքից ազատման դիմում գրի, նա պատասխանեց՝ Ես մի բանը մի անգամ եմ ասում։ Լրագրողի մյուս հարցին, թե իրավական առումով արդյոք դա ընդունելի է, վարչապետը արձագանքեց․ «Եթե որեւէ մեկը գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել ՀՀ դրոշը, ուրեմն մեր պատկերացումները պետության մասին տարբեր են»։
Աղբյուրը՝ https://news.am/arm/news/506380.html
Աղբյուրը՝ https://news.am/arm/news/506380.html
No comments:
Post a Comment