Tuesday, March 5, 2019

Չարենց

 Եղիշե Չարենց, Եղիշե Սողոմոնյան: Թե ինչու է նա Չարենց, կան մի քանի բացատրություններ, ըստ իր ամենամոտիկ ընկերուհու-սիրեցիալի՝ Կարինե Քոթանջյանի, Եղիշեն մանկուց չար է եղել և դրա համար էլ նրան ասել են Չարենց: Շուտով Չարենցն ինքն իր բացատրությունն է տվել՝ «աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։ Արդեն 1921 թվականին Չարենց անունը դառնում է նրա համար նաև քաղաքացիական ազգանուն: Ծնվել է 1897 թվականին կարսում: Հայրը՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և մայրը ՝ Թեղկի Միրզայանը, Պարսկաստանի Մակու քաղաքից գաղթել էին Կարս: Սովորել է Կարսի ռեալական ուսումննարանում, բայց  ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով հեռացվել է:20 տարեկանում ամուսնացած է եղել:


 1926 թվականի սեպտեմբերի 5-ին նա ձերբակալվում և հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ Այդ արկածից որպես հիշատակ մնում է «Երևանի ուղղիչ տնից» հուշակնարկը։ 1927 թվականին մահանում է Չարենցի կինը։ Նախքան կնոջ մահը Աբովյան փողոցում հոգեկան անհավասարակշիռ կացության մեջ Չարենցը ատրճանակով կրակում և վիրավորում է Մարիաննա Այվազյան անունով մի գեղեցկուհու, որի հանդեպ նախապես ունեցել էր բուռն զգացմունքներ։ Բարեբախտաբար, Չարենցը վրիպում է և սոսկ թեթև քերծվածք պատճառում այդ աղջկան, որը կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քույրն էր։

Կարդում ենք Տերյան

 Ձմռան գիշեր 

Կարդալով Մեծարենց

Մեծարենցը սիմվոլների միջոցով շատ պատկերավոր նկարագրել է մեր կյանքը,  երազանքներն ու նպատակները հավաքել է մի տեղ և դրանք անվանել նավակներ: Մենք բոլորս էլ սպասում ենք մեր կյանքի նավակներին, որոնք լի են երազանքներով, լավ մարդկանցով ու ամենակարևորը, սպասում ենք՝ հույս ունենալով, որ դրանց մեջ կլինի լավ ապագա:

Wednesday, February 27, 2019

Դիմացինին երջանկացնելու մասին

Քայլեր անելիս ոչ մեկ երբեք չի մտածի, թե այդ քայլից ինչ կզգա դիմացինը: Հաճախ իրենց փորքիկ մի քայլով այնքա՜ ն են երջանկացնում դիմացինին, որ անգամ հենց իրենք չեն կարող պատկերացնել,թե որքան: Փոքրիկ քայլերը ամենանուրբ ու ամենազգույշ քայլերը... Նրանք անում են դա առանց մտածելու, առանց պատկերացնելու, թե ինչ են տալիս դիմացինին... բայց անում եմ: Անում են, որովհետև այդպես է ճիշտ: Կյանքում  ամեն մեկի համար պետք է լինի այդպիսի մեկը, ով թեկուզ առանց գիտակցելու կերջանկանկացնի իրեն, բայց երբեք առանց գիտակցելու չի կոտրի ու չի ցավացնի: 

Tuesday, February 26, 2019

Պյութագորասի մասին

Պյութագորասը լինելով մաթեմատիկոս և փիլիսոփա, հավատում էր, որ ամեն ինչ կապված է մաթեմատիկայի հետ և կարծում էր, որ ամեն ինչ կարող էր կանխագուշակվել: 

Monday, February 25, 2019

Սպանվել է հայտնի «Հունաստանի Կարենը»




















Ջրվեժում Փետրվարի 24ին սպանվել է 29ամյա Կարեն Խնուսյանը։ Նա նաև հայտնի էր որպես «Հունաստանի Կարեն»։

Տերյանական պոեզյայից ոգեշնչված

Տերյանը շատ է գրել: Սիրուն է գրել: Հոգի է դրել ամեն մտքի, ամեն տողի և ընդհանուր բանաստեղծության մեջ: Գրել է այն, ինչը շատերի հետ է պատահում, այն, ինչը իրեն ու մարդկանց բնորոշ է: Գրել է մենակության, կամ էլ Աշնան երանգների մասին: «Ձմռան գիշեր» ստեղծագործության մեջ ես գտա ինձ: Կարծես թե դա ես եմ գրել: Լրիվ իմ մտքերն են: Ըտս իս՝ Տերյանը բանաստեղծության մեջ պատկերել է գերհոգնածությունը: Կարծում եմ, մարդուն դուր է գալիս մենակությունը, լռությունն ու փողոցը այն ժամանակ, երբ նա հոգնած է: Այդ իրավիճակում նա միայն ուզում է, որ իր մտքում լինի լռություն և մի պահ ոչինչի մասին չմատծի: Տերյանը այդ միտքը շատ լավ է ձևակերպել՝ Կես գիշերն անցավ... Ես տուն չեմ գնում. Երկար, անդադար մայթերն եմ մաշում. Շրջում եմ անվերջ, երբեք չեմ հոգնում, Ոչինչ չեմ հիշում, ոչինչ չեմ հիշում...:  Հոգնածության ժամանակ ու կյանքիդ խառը փուլում կոկորդդ սկսում է չորանալ ու ակամայից, առանց հասկանալու, թե ինչպես, սկսում ես լաց լինել: Բոլորի կյանքում այդպիսի դեպքեր լինում են: Առանց հասկանալու, առանց որևիցե պատճառի արցունքներդ սկսում են կաթել աչքերիցդ և զգում ես, որ քո մեջ այդ պահին եռում է մենակությունն ու մտքերիդ լռությունը: Տերյանն ասում է՝ Ինձ համար չկա այսօր ու երեկ... Այո, այդ պահին դու չես գիտակցում ոչ մի բան, ժամը, ամիսը կամ էլ օրը, չէ՞, որ այդ պահին քո մեջ միայն մենակություն է և հոգուդ ու մտքերիդ լռությունը: Հոգիդ ու միտքդ... Այդ ամենի մեղավորը նրանք են: Միթե՞ միտքը չէ ամեն օր մտածում այնպիսի բաներ, որը իրականության հետ չի համապատասխանում և ներշնչում է, որ դա իրականություն է ու մենք տխրում ենք: Մեղավորը միտքն է: Միտքն է, որ խառնում է ամեն ինչ իրար, տակն ու վրա է անում ամեն բան: Միտքը մեղավոր է, որ մտածում է: Բացի ճիշտ ու հետաքրքիր մտքերից նա նաև տալիս է սխալն ու վատը: Տերյանի բանաստեղծությունն ինձ տվեց այս մտքերն ու ապրումները: Եթե դուք այն կարդալիս հասկանաք լրիվ այլ բան, ձեր մտքերը ձեզ տանեն լրիվ ուրիշ կողմ ու ձեր առջև հայտնվեն ուրիշ պատկերներ, դա նորմալ է, մենք տարբեր ենք, մենք նույն տեսքն ունենք, բայց մենք բոլորս տարբեր ենք ներսից ու տարբեր են մեր մտքերը: Տերյանը ինձ մտածելու առիթ տվեց, մտածելու իմ, իմ կյանքի, իմ զգացմունքների մասին: Ստեղծագործությունը կարդալիս հիշեցի ինձ, երբ մենակ եմ, լուռ ու անձայն սենյակում: 

Կարդում եմ «Ձմռան գիշեր» բանաստեղծությունը

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...