Մեծարենցը սիմվոլների միջոցով շատ պատկերավոր նկարագրել է մեր կյանքը, երազանքներն ու նպատակները հավաքել է մի տեղ և դրանք անվանել նավակներ: Մենք բոլորս էլ սպասում ենք մեր կյանքի նավակներին, որոնք լի են երազանքներով, լավ մարդկանցով ու ամենակարևորը, սպասում ենք՝ հույս ունենալով, որ դրանց մեջ կլինի լավ ապագա:
Ոչ մեկս վատը չենք պատկերացնում, մեր կյանքը պատկերացնելիս միշտ լավի մասին ենք երազում ու մեր նպատակների ու երազանքների ճանապարհներին միայն լավն ենք տեսնում: Հաճախ մեր նավակները մեզնից շատ հեռու են լինում: Մենք տեսնում ենք երկար ճանապարհ, որի վերջում, ասում են, թե մեր նավակներն են մեզ սպասում, բայց մենք միայն ճանապարհի սկիզբն ենք տեսնում, վերջը չի երևում, բայց ամեն անգամ քայլ անելիս երևան է գալիս ճանապարհի շարունակությունը, որը թվում է, թե վերջ չունի: Երբ ճանապարհը մի քիչ դժվարանում է, մենք սկսում ենք օգնություն խնդրել մեր կողքիններից: Մեծարենցն իր նավակները փորձում է ետ բերել քամու միջոցով, կամ էլ ծովահարսերին է խնդրում, որ տան իր նավակները, կամ մի քիչ մոտ բերեն: Մենք ոչ մեկս պատրաստ չենք եղել այս դժվարին կյանքին: Ծնվելուց առաջ ոչ մեկս չենք իմացել, թե ինչպես պետք է ապրենք, բայց, ահա, այսօր հասկանում ենք, որ կյանք մտնելու համար քեզ պետք են նավակներ, որոնց մեջ դու կգտնես քո կյանքի իմաստը, կգտնես այն, ինչը քեզ հոգեհարազատ է և քո առաջ կբացվի կյանքիդ անվերջանալի թվացող, այդ երկար ու քարքարոտ ճանապարհը:

No comments:
Post a Comment