Tuesday, November 19, 2019

Ճամփորդությամբ ուսուցում































 Հայաստանում ռեկրեացիոն ռեսուրսների զարգացման նախադրյալներն ու հեռանկարները:
Ըստ իս, Հայաստանը ավելի շատ հարուստ է բնածին ռեկրեացիոն ռեսուրսներով:  ՀՀում ամեն մարզ ունի իր յուրահատուկ ու հայտնի ջրվեժները, լճերը, անտառները: Այս ռեսուրսները շատ կարևոր են ու նպաստում են տուրիզմի զարգացման հարցում, երկիրը շատերի համար դառնում է ճանաչելի:  ՀՀ-ում բնակչության մեծ մասը չի գնահատում այն ռեսուրսները, որոնք ունենք, միայն բողոքում են, իսկ ինչ ունենք՝ չեն պահում, չեն զարգացնում:
Կրթահամալիրում իրականացվող ճամփորդությամբ ուսուցման շնորհիվ մենք բացահայտում ենք Հայաստանը: Ճանապարհ ենք ընկնում, գնում ենք, փնտրում, գտնում, ուսումնասիրում ենք անհայտ վայրերը, դարձնում հայտնի մեր լուսանկարնրում, գրում, պատմում, նյութեր ու ֆիլմեր ստեղծում դրանց մասին: Ինքներս մեր երկրում դառնում ենք տուրիստ ու սկսում ենք ամեն մի վայրի մասին տեղեկություն հավաքել, ճանաչել: Մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ մեդիան ամենակարևոր դերն ունի մարդու կյանքում: Զբոսաշրջիկները համացանցով են ընտրում իրենց հաջորդ կանգառները: Մենք էլ մեր ճամփորդության նյութերով փորձում ենք օգնել նրանց, ինչու ոչ նաև հենց  հայաստանցիներին, քանի որ մեզնից  շատերն էլ չեն ճանաչում մեր գյուղերն ու աննկարագրելի սիրուն քաղաքները, վանքերն ու բերդերը, ջրվեժներն ու  գագաթները:
Հայաստանի անկյուններից  շատերը բացահայտել եմ կրթահամալիրի ճամփորդությունների ընթացքում: Տավուշը շատ եմ սիրել: Եղել եմ Նորաշենում, Մովսեսում, Իջևանում, Դիլիջանում. մշակույթ, կոլորիտ, գյուղական կյանք, քաղաքին բնորոշ աղմուկի պակաս: Ջերմուկն էլ է հայտնի զբոսաշրջիկներին իր հանքային աղբյուրներով ու ջրվեժով: Ես Ջերմուկը ասոցացնում եմ սպիտակ գույնի հետ, սարերի մեջ, սիրու՜ն: Չնայած վերջերս նաև Ամուլսարի ոսկու հանքի հետ եմ ասոցացնում ու տխրում: Լոռվա մարզն ինձ համար թերևս ամենասիրելին ու հոգեհարազատն է. իմ սիրելի Ստեփանավանը, դենտրոպարկը, Լոռի բերդը: Այս մարզում ինձ ապշեցրել է Ախթալայի վանքն իր բերդով ու դեպի Դեբեդի կիրճ բացվող հիասքանչ տեսարանով: Իմ սիրելի վայրերի մասին խոսելիս չեմ կարող կանգ չառնել Գյումրիում: Կրթահամալիրում իրականացվող «Ուսումնական Գյումրի» նախագիծը, որը սկիզբ է առել տարիներ առաջ, մեզ տարավ մի քաղաք, որը հայտնի է իր հին փողոցներով, որտեղ նկարահանվել են մեր մանկության սիրելի ֆիլմերը, եկեղեցիներով ու թանգարաններով : Այդ օրերին Գյումրի գնացողները քիչ էին, այդ հիմա է, որ զբոսաշրջիկներից տեղ ու դադար չկա: Առաջին իսկ հանդիպումից քաղաքը դարձավ  իմ սիրելի վայրը: Այստեղ կարելի է լուսանկարել ու լուսանկարել, տարվա տարբեր եղանակներին նկարները տարբեր են ու սիրելի:
Կառավարության ծրագրում, երբ ուսումնասիրում էինք զբոսաշրջության ոլորտը, մի միտք ծագեց. ինչու՞ տուրիզմը չեն զուգորդում կրթության հետ, ինչպես կրթահամալիրում է արվում:  Ճամփորդությունների ընթացքում այնքան նոր բան ենք սովորում, որ հեռուստացույցը ցույց չի տա: Կարծում եմ դա առաջին սխալն է, որ պետք է շտկվի:

Ներկայացնում եմ ձեզ մի քանի լուսանկար, որոնք արել եմ մեր ճամփորդությունների ժամանակ:

















Ախթալայի վանական համալիր, Լոռու մարզ
















Ջերմուկի ճոպանուղին ու ջրվեժը, Վայոց ձորի մարզ

















Հնեվանք, Լոռվա մարզ


















Գյումրի, Շիրակի մարզ

Գոշավանք, Տավուշի մարզ














Սևանա լիճ, Գեղարքունիքի մարզ

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...