Մենք բաց ենք բոլորի առաջ: Մենք տարբեր դպրոցների հետ ենք համագործակցում,հյուրընկալում ենք, այցելում: Այդ շփումների ժամանակ մենք ազատ ու թափանցիկ ենք, անկաշկանդ ու ներառող ենք:Մարդու միտքը ունակ է թռնելու մինչև անվերջություն, բայց ամեն մի պատը ու ցանկապատը կտրում է այդ թևերը: Հասարակությունը դժվար է ընդունում, որ աշխարհը սկսել է արագ փոխվել և, որ սեռերի մեջ տարբերություն դնելը, մարդկանց փնովելը, ուրիշի կյանքով ապրելը, հին մտածելակերպն ու ապրելաոճը էլ հասանելի չեն, լուրջ ու խելացի գործերի մեջ էլ անգամ այդ ամենը ծիծաղելի են:
Կրթահամալիրում չկա որևէ ցանկապատ կամ փակ դուռ, այդ ամեն ինչն ազդում է իմ մտածողության ու միտքս ազատ ու յուրահատուկ ձևով շարադրելու վրա: Երբ դեռ չէի սովորում կրթահամալիրում շատ փակ մտածողություն ունեի, ինձ համար կար մի ճիշտ՝ ուսուցչինը և վերջակետ: Հիմա հասկանում եմ, որ չեմ սիրել նախկին Եվային: Կրթահամալիրի բաց միջավայրի շնորհիվ է, որ այսօրվա Եվան համարձակ է, ինքնուրույն:
Ծնողները բողոքում են, որ մանկապարտեզից երեխան դուրս է գալիս ու մի օր կարող է կորել: Իմ գլխում չի տեղավորվում, որ նախ ծնողը կարող է իր երեխային տանել այնպիսի մանկապարտեզ, որտեղ տնօրենն ու դաստիարակը այնքան անուշադիր են, որ կարող է նման բան պատահել: Ծնողներից մեկն իմ այս հարցին պատասխանեց, որ այդ խնդրին էլ կանդրադառնան: Եթե ես լինեի նրանց փոխարեն առաջինը այդ խնդիրը կլուծեի, ոչ թե կընտրեի ամենավատ ու երեխայի վրա ազդող ճանապարհը: Էլ չեմ ասում շրջակայքի մասին` քար ու քռ, վառված, կիսաքանդված, բա ինչի՞ դրա բարեկարգման համար չեն պայքարում: Ծնողներից մեկին դասընկերուհիս հարցրեց, արդյո՞ք իրենց դուր է գալիս մանկապարտեզի քանդված վիճակը, նա պատասխանեց, որ իր պետությունը այդքան է կարողանում ֆինանսավորել, ասեցի իսկ ցանկապատը տեղադրելու համար ո՞վ է ֆինանսավորում՝ չպատասխանեց։
Շաբաթական երկու անգամ ես դասեր եմ ունենում մեդիակենտրոնում, իսկ մեդիակենտրոն հասնելու համար ես պետք է քայլեմ մեքենայի համար հատկացված ճանապարհով: ԻՆչու՞ պետք է իմ կյանքը վտանգվի ձեր երեխայինը ոչ, եթե կարող է ոչ մեկինը չվտանգվել: Ճանապարհը, որը նրանք փորում են, որպեսզի ցանկապատ դնեն փակում է իմ մեդիակենտրոն հասնելու անվտանգ ճանապարհը: Բայց հիշենք, որ տարածքում կան նաև բնակելի շենքեր ու բնակիչներն էլ են քայլում մեքենայի ճանապարհով օրինակ եկեղեցի հասնելու համար: Զարմանում եմ, որ կանաչ, սիրուն ճանապարհով անցնելու փոխարեն, ընտրում եք ցանկապատը, արևին ու մարդկանց ճաղերի հետևից նայելը:Դա ուժեղ ու ազատ մարդուն բնորոշ ապրելակերպ չէ...
No comments:
Post a Comment