Monday, September 30, 2019

Շահաբասը, մի սրվակ գինին և միջնորդը

Ավանդություններից մի բան են պատմում, որ Շահաբասի անցնելու  ժամանակ, մի հարբած հայ մարդ ձիու սանձից բռնում է և ասում.
֊Քանիսով ես վաճառում այս ձին, որը ես ուզում եմ գնել։
Շահաբասը հրամայում է, որ այդ մարդուն տանեն տուն և վաղը բերեն իր մոտ։ Ծառաները տանում են նրան տուն, սպասում են  սթափվի հարբածությունից  և հետո  տեղեկացնում են, թե ինչ է եղել, նա ահից շփոթված մնում է։ Նրա կինը նրան խորհուրդ է տալիս իր հետ մի սրվակ գինի տանել Շահաբասի մոտ և սովորեցնում է  ինչ ասի այնտեղ։ Ծառաները տանում են նրան արքայի մոտ և Շահաբասը նրան հարցնում է.
֊ Ինչքանո՞վ ես ուզում գնել ձիս։
Նա հանում է գինու սրվակը, դնում թագավորի առաջ և ասում.
֊Տեր իմ, սա է քո ձիու գնորդը և ձերդ վեհափառությունը` այն
վաճառողը, իսկ ես միայն միջնորդն եմ այդ առևտրի։ Վերջնական պայմանավորվածության եկեք գնի շուրջ և եթե միջնորդիս էլ ինչ որ մի բան շնորհեք, այն ձեր շնորհքն է։ Շահաբասին պատասխանը  հաճելի թվաց,  ներում է նրան և արձակում։

No comments:

Post a Comment

Թարգմանություն-լրաքաղ

Մարդիկ լսում են անձնական զրույց։ Աղբյուրը Նորություններ Վինիպեգից։ Վինիպեգը Կանադայում է։ Երկու ոստիկան ուղղաթիռի մեջ են։ Նրանք ուղևոր...