Monday, September 2, 2019

Իմ կրթական հավակնությունները

Բոլորս էլ գիտենք, թե ինչքանով է մեր կրթահամալիրը տարբերվում մյուս բոլոր պետական դպրոցներից, գիտենք, բայց կարծում եմ, պետական դպրոցից կրթահամալիր եկած սովորողները ավելի լավ կզգան այդ տարբերությունները, քան առաջին դասարանից կրթահամալիրում սովորածները: Ես էլ եմ սովորել պետական-սովորական-սովետական-անհետաքրքիր դպրոցում, երեք տարի եմ սովորել, բայց դա էլ հերիք է հասկանալու համար կրթահամալիրի ու մնացած դպրոցների տարբերությունները:
Եթե ինձ ճանաչում եք, ուրեմն կիմանաք, որ ես խնդիրների ժամանակ չեմ ասում, որ անլուծելի են կամ բարդ, լավատես եմ ու կարծում եմ, որ մի խումբ մարդիկ ու ժամանակը կօգնեն խնդրին տալ ամենալավ ու բոլորին հասանելի լուծումը։


Բայց կրթության խնդիրը.... Ըստ իս՝ սա շատ նուրբ հարց է, ու եթե այս հարցը քննարկելիս մենք գտնում ենք ինչ-որ ելք, մեկ-երկու րոպե հետո հասկանալու ենք, որ այդ ելքը լիովին չի արդարացնում իրեն, որ խանգարելու է կրթության ուրիշ կողմերին: Ես սովորում եմ միայն այն դեպքում, երբ ինձ հետաքրքիր է լինում դասը, երբ դասավանդողը դասը մատուցում է հետաքրքիր, հաճելի ձևով: Վերևում նշեցի, որ մյուս դպրոցները անհետաքրքիր են: Դասավանդողի համար դժվար է ընտրել դասը մատուցելու մի ձև, որը դուր գա բոլորին, պետք է գտնել լուծումը: Մյուս դպրոցներում վատն այն է, որ ոչ մի սովորող, ես վստահ եմ, իրեն թույլ չի տա դասավանդողի մոտ կամ տնօրենի մոտ իր կարծիքն ասի դասի կամ դասը մատուցելու մասին, նրանց այդպես են սովորեցրել, նրանք էլ այդպես են անում, անգամ չեն էլ մտածում մի ուրիշ ձևով դասը անցկացնել։ իսկ կրթահամալիրում մենք ազատ ենք այդ հարցում, նաև նշեմ, որ ոչ թե մենք ենք դժգոհում, այլ դասավանդողներն են մեզ հարցնում, թե ի՞նչն է մեզ դուր գալիս, ո՞ր ձևն է ցանկալի, ո՞ր դեպքում սիրով կսովորենք:

Ոչ մի բան, ոչ մեկը, ոչ մի դպրոց չի կարող լինել ամենալավը ու չի կարող չունենալ վատ, անհարմար կողմեր: Իմ կարծիքով, Կրթահամալիրը Հայաստանում ամենաշատն է տալիս սովորողին ընտրության հնարավորություն, ըստ մեր ուսպլանի՝ սովորողը կարող է ընտրել 7 լեզուներից իր ամենասիրածը, որով ուզում է խորանալ, բայց այստեղ էլ ամեն ինչ հրաշալի չէ։ Իսկ եթե նրա նախընտրած լեզուն չկա՞ այդ յոթի մեջ. դա արդեն կարևոր խնդիր է: Կարծում եմ, կարող են այդ յոթ լեզուները ընտրվել քվեարկությամբ, ամենաշատ հավաքած ձայներով, մի գուցե այդ ռուսերեն- անգլերենը ավելի քիչ ձայն հավաքեն, քան հունգարերենն ու իտալերենը: Այստեղ էլ կա խնդիր, պետք է գտնենք հունգարերենի կամ իտալերենի մասնագետ, ինչը ավելի դժվար է, քան ռուսերենի կամ անգելերենի մասնագետ գտնելը: Կրթության ոլորտը պետք է փոխել ամենախորքից, պետք է փոխվենք նաև մենք, լինենք ինքնուրույն, խնդիրը չբարդենք ուրիշների վրա և ամեն ինչ անենք ցանկալի փոփոխությունը շուտ տեսնելու համար: 

No comments:

Post a Comment

Թարգմանություն-լրաքաղ

Մարդիկ լսում են անձնական զրույց։ Աղբյուրը Նորություններ Վինիպեգից։ Վինիպեգը Կանադայում է։ Երկու ոստիկան ուղղաթիռի մեջ են։ Նրանք ուղևոր...