Պատմվածքի շուրջ էսսե գրիր՝ ուշադրություն դարձնելով նաև պատմվածքի կառուցվածքին։
Ընթերցանություն. Ակուտագավա Ռյունոսկե. «Թավուտում»Մենք երբեք չենք իմացել և չենք իմանա, թե ի՞նչ կլինի մեզ հետ րոպեներ կամ վարկյաններ հետո: Կյանքի հետաքրքրությունը դրանում է, որ դու երբեք չգիտես, երբ կավարտվի այն: Շատ հաճախ, երբ մեզ առաջարկում են գումար կամ այլ թանկարժեք բան, մենք պատրաստենք գնալ ամեն քայլի: Ես ուրախ եմ, որ իմ կողքին այնպիսի մարդիկ են, ովքեր չեն պատկանում այս խավին: Մեզ փոքրուց սովորեցնում են, որ, երբ անծանոթը մեզ մոտենա և կոնֆետ հյուրասիրի, չխաբվենք, իր հետ չգնանք, կամ կոնֆետը ընդհանրապես չվերցնենք: Մարդիկ միշտ վատն են մտածել հասարակության մասին: Ես հիմա չե՞մ կարող ինչ որ մի անծանոթ երեխայի կոնֆետ հյուրասիրել: Պատկերացնո՞ւմ եք ինչեր կմտածի անծանոթիկը իմ մասին: Ես երբեք կոնֆետ չեմ հյուրասիրի: Ես ուրախ եմ, որ մարդկանց ուղեղներում այսպիսի կարծիքները հիմա քչացել են, ուրախ եմ նաև նար համար, որ մեծամասնույթւոնը գումարի ու թանկարժեքի հետևից չի գնա, չի անի յուրաքանչյուրի ասածը միայն դրա համար: Մարդուն խաբելով ծուղակը գցելը ամենավատ հանցագործություններից է(ինձ համար): Իհարկե, հավատացող մարդն էլ է մեղավոր, որովհետև քեզ համոզողին պետք է լավ ճանաչես, վստահ ես ու հավատաս նրան, նոր նրա հետ ճամփա գնաս: Իմացիր, ով է դիմացինդ, ում հետ ես քայլում, իմացիր ում ես վստահել ճամփորդ ընկեր պաշտոնը: Եվ ի վերջո, ինչ էլ լինի, մենք երբեք չենք կարող ասել, ո՞րն էր ճիշտը, եթե այսպես անեինք ի՞նչ կլիներ, և եթե այնպես այնեինք ի՞նչ կլիներ: Ժամանակը արագ է գնում, տարիները՝ քիչ են, կյանքը՝ մեկը, առաջ նայեք:
No comments:
Post a Comment