Մենք երբեք չենք իմացել և չենք իմանա, թե ինչ կլինի մեզ հետ րոպեներ կամ վայրկյաններ հետո: Կյանքի հետաքրքրությունը դրանում է, որ դու երբեք չգիտես՝ երբ կավարտվի այն: Շատ հաճախ, երբ մեզ առաջարկում են գումար կամ այլ թանկարժեք բան, մենք պատրաստ ենք գնալ ամեն քայլի: Ես ուրախ եմ, որ իմ կողքին այնպիսի մարդիկ են, ովքեր չեն պատկանում այս խավին: Մեզ փոքրուց սովորեցնում են, որ երբ անծանոթը մեզ մոտենա և կոնֆետ հյուրասիրի, չխաբվենք, նրա հետ չգնանք, կամ կոնֆետը ընդհանրապես չվերցնենք: Մարդիկ միշտ վատն են մտածել հասարակության մասին: Ես հիմա չե՞մ կարող ինչ-որ մի անծանոթ երեխայի կոնֆետ հյուրասիրել: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչեր կմտածի անծանոթիկը իմ մասին: Ես երբեք կոնֆետ չեմ հյուրասիրի: Ես ուրախ եմ, որ մարդկանց ուղեղներում այսպիսի կարծիքները հիմա քչացել են, ուրախ եմ նաև նրա համար, որ մեծամասնույթունը գումարի ու թանկարժեքի հետևից չի գնա, չի անի ամեն մարդու ասածը միայն դրա համար: Մարդուն խաբելով ծուղակը գցելը ամենավատ հանցագործություններից է (ինձ համար): Իհարկե, հավատացող մարդն էլ է մեղավոր, որովհետև քեզ համոզողին պետք է լավ ճանաչես, վստահես ու հավատաս նրան, նոր նրա հետ ճամփա գնաս: Իմացիր՝ ով է դիմացինդ, ում հետ ես քայլում, իմացիր՝ ում ես վստահել «ճամփորդ ընկեր» պաշտոնը: Եվ ի վերջո, ինչ էլ լինի, մենք երբեք չենք կարող ասել՝ որն էր ճիշտը, եթե այսպես անեինք, ինչ կլիներ և եթե այնպես այնեինք, ինչ կլիներ: Ժամանակը արագ է գնում, տարիները քիչ են, կյանքը՝ մեկը, առաջ նայեք:
Subscribe to:
Post Comments (Atom)
Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան
Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...
-
Կարոտում եմ, կարոտում եմ հուշերիս մեր բակի, ընկերներիս ու մանկությանս եմ կարոտում: Երբեք չեմ սիրել, որ երեխային կտրում են իր բակից, իրեն...
-
Ծովը մթնում էր, հեռվում նաև մայրեր մտնում արեգակը:Երկնքում անցնում էինք բազմագույն ամպերը: Ես վայելում է այդ երեկոն: Նավակ վարձեցի, որ զբոս...
-
Եղանակը ցրտում է: Օրը շուտ է քուն մտնում: Արևն էլ հաճախ չի երևում ու էլ նախկին սիրով իր լույսն ու ջերմությունը չի տալիս մեզ: Օրերն արդեն մ...
No comments:
Post a Comment