Thursday, February 21, 2019

Եղիր այն փոփոխությունը, որը ցանակնում ես տեսնել աշխարհում

Ու դա իրոք այդպես է: Ի՞նչ է աշխարհը, աշխարհը մարդիկ են, կենդանիները, բույսերն ու իրերը: Այսինքն, աշխարհի մի մասը կազմում ենք մենք՝ մարդ արարածներս, և մի՞թե ճիշտ չէ այն, որ, երբ դու ցանկանում ես կամ ձգտում ես ինչ որ փոփոխության, դու անում ես դա, ինչ էլ, որ ասի աշխարհը` մարդիկ: Դրանից հետո լինում է այն, որ դու ինքդ քեզ զոհաբերում ես, ինքդ ես դառնում այդ փոփոխությունը, որը ցանկանում ես տեսնել աշխարհում: Եթե աշխարհում ուզում եք փոխել մի բան, պետք է դուք օրինակ լինեք մնացածի համար: Երբ ծնողները դաստիարակում են երեխային, ամենալավ ձևը դա անելու` օրինակ ծառայելն է: Ոչ թե աշխարահում է պետք փոխել ինչ-որ բան, այլ մարդկանց ներսում, քանի որ ինչպես նշեցի, աշխարհը մարդիկ են:

Tuesday, February 19, 2019

Զբոսաշրջության ոլորտը կառավարության ծրագրում













Կառավարության ծրագրի զբոսաշրջության ոլորտն եմ ուսումնասիրում ու փորձում եմ իմ օգնությունը ցույց տալ: «Ինչը» կա ծրագրում, «ինչպեսը» կարծում եմ մենք պետք է ասենք, կամ հարց տանք, որ ծրագիրը դառնա կենդանի ու իրագործելի: Սկսեմ բոլոր կետերով անցնել հերթականությամբ:

Monday, February 18, 2019

Թումանյան 150

Փետրվարի 19ին Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, նա կդառնար 150 տարեկան:


Երբ սիրուն չի հասնում ոչինչ

Հիմա բացվում են այդտեղ վարդեր
Ու վարդերի մեջ դու, հրե վարդ,
Չենք հանդիպի մենք արդեն, Նվարդ,
Թեև բացվում են այստեղ վարդեր։
Օ, եղիր խնդուն, որպես թիթեռ,
Ու թող հրահրի հուրդ կախարդ.
Հիմա բացվում են այդտեղ վարդեր
Եվ դու՝ վարդերում վարդերի վարդ։



Տրիոլետը սիրուն վերջին անգամ տեսնելու մասին է: Սիրո ուժից է, որ Նվարդը Տերյանի համար միշտ կմնա վարդերի մեջ մի ուրիշ՝ յուրահատուկ վարդ, այնպես, ինչպես մարդկանց մեջ է։

Monday, February 11, 2019

Արժանապատվություն թե՞ պատվախնդրություն

Չեմ կարծում, որ այս երկուսը իրար հետ շատ մեծ կապ ունեն: Երկուսն էլ տարբեր բաներ են, բայց ինձ, եթե ասեին՝ ընտրիր մեկը, ես կընտրեի արժանապատվությունը: Ինձ համար միշտ առաջնային է եղել իմ կարծիքը իմ մասին, իմ ինքնասիրությունն ու ինքնագնահատականը: Կարծում եմ` կան մարդիկ, որոնց ավելի հաճելի է ուրիշներին դուր գալը, քան թե ինքն իրեն: Իհարկե, ես էլ եմ դա արժևորում, բայց ինձ համար ուրիշի մոտ բարձր լինելը կհավասարվի զրոյի, եթե ես ինձ համար լինեմ ոչինչ: «Անուշ» պոեմի հերոս` Մոսիի քայլը կարելի է ընդունել և՛ որպես արժանապատվություն, և՛ որպես պատվախնդրություն: Մոսին գյուղի առջև խայտառակված լինելու պատճառով է սպանել Սարոյին՝ իր պատիվը նորից վերականգնելու համար: Նաև գնաց այդ քայլին, արժանապատվությունից ելնելով, քանի որ նա վիրավորվել էր Սարոյից:

Կյանքը շատ բարդ է ինքնուրույն կառավարելու և թացը չորից տարբերելու համար, այդ պատճառով էլ ես անիմաստ եմ համարում ապրելը, քանի որ մահանում ենք՝ երբեք չիմանալով՝ արդյոք ինչ արել ենք, ճի՞շտ ենք արել, և ո՞րն էր ճիշտը:

Thursday, February 7, 2019

ԸՆտրությամբ դասընթաց

Հայոց լեզու քերականություն 

Դասընկերներով անակնկալ մի որոշում կայացրինք՝ արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը. Ակնթարթորեն ընդունված որոշումը բոլորիս ոգևորեց

Monday, February 4, 2019

Վախը հիանալի զգացողություն է

Նանորն ասում է , որ վախը հիանալի զգացողություն է

Ես համաձայն եմ, որ մարդուն վախը պետք է ։ Վախը մարդուն սթափ է պահում, բայց նաև կարող է լինել հակառակը։ Օրինակ՝ ես, երբ վախենում եմ մարդկանց կարծիքներից, ես սկսում եմ անել այն՝ ինչ իրենց է դուր գալիս և ես վախի պատճառով չեմ անում այն՝ ինչ ես եմ ուզում։ Վախը մարդուն կարող է դարձնել տկար, օրինակ՝  նա կսկսի վախենալ իր շուրջը գտնվող ամեն մի մանրուքից և իր կյանքում չի կարողանա քայլել հստակ։ 

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...